Իմ ուսումնական աշունը առաջադրանքների ամփոփում

20161027_1133314․2 դասարան

Հայկ Ղազարյան- Իմ ուսումնական աշունը

Իռեն Կարապետյան —Իմ աշնանային արձակուրդը

Աստղիկ Հակոբյան- Իմ աշնանային ճամփորդությունները

Եվա ՍահրադյանԻմ աշունը

Նարեկ ԳրիգորյանՎանաձորը աշնան գույների մեջ

Ռուզաննա Բաբաջանյան- Իմ ուսումնական աշունը

Արսեն ՀովհաննիսյանԿորած աշունը

Շահեն ԹամազյանԻմ ուսումնական աշունը

Լարիսա ՄկրտչյանԻմ ուսումնական աշունը

5-րդ դասարան

Միլենա ՀարությունյանԱշնանային ընթերցանություն

Սաթինե Տեր-ՊետրոսյանԱշնանային ընթերցանություն  , Վահագնի ծնունդը. ռադիոընթերցում, առաջադրանքների փաթեթ

Հրանտ ԱբրահամյանԱշնանային ընթերցանության վերլուծություն

Մանե Աբգարյան- Իմ ուսումնական աշունը , Աշնանային ընթերցանություն

Реклама

Լուսին- ձվածեղը

Վա~ղուց շատ վա~ղուց մարդիկ չգիտէին ինչ են աստղերն ու լուսինը : Իրենք մտածում էին, որ դրանք  համով ու անհասանելի ձվաձլուսին սամվելեղների կտորներ են և թռնելով փորձում էին հասնել և ուտել: Մեկ – մեկ իրենք նայում էին լուսնին և մտածում, թե ի՞նչ բան է այդ լուսավոր ձվաձեղը : Մի օր, մի մարդ այնքան ուժեղ թռավ, որ հասավ տիեզերքին, աշխարհից է՜ն կողմ և տեսավ, թե ինչ բան է լուսինը : Լուսնի կողքին կար մի գեղեցիկ շողերով արև : Երբ որ մարդիկ տեսան, որ այդ մարդը հասել է  լուսնին, սկեցին նրան հարցեր տալ․

-Ի՞նչ բան էր այդ ձվաձեղը, նա համով է՞,  տա՞ք է, մե՞ծ է… և այսպես, բոլորը իմացան, թե ինչ բան է լուսինը:

Էլեն  Հովհաննիսյան 4-րդ դասարան

Աշնան պես գունեղ ու ներդաշնակ Պրահան

Աշունը շատ է սազում այս հիասքանչ քաղաքին․․․Որքա՜ն խաղաղություն ու ներդաշնակություն կա Պրահայի յուրաքանչյուր անկյունում․․․ իրար լրացնող ու շքեղ ցածրահարկերի կղմինդրե կարմիր տանիքներին թառած,  փառահեղ ու հնօրյա շագանակենիների դեղնած սաղարթներում, սալահատակ ու նեղլիկ,ոլորուն փողոցներով սլացող տրամվայների սլացքի մեջ, քաղաքի ողջ կախարդանքը ամբարած Վլտավա գետի հայելում․․․ Սա հեքիաթային մի քաղաք է, որտեղ ամեն ինչ աչք է շոյում․․․ Ամեն քայլափոխի կարծես կտավից պոկված բնանկարներ, տեսարաններ են կենդանանում աչքերիդ առաջ։ Սա մի քաղաք է, որտեղ կարող ես առավոտից իրիկուն թափառել ու հոգնություն չզգալ, որոհետև քաղաքը շարունակ կանչում է քեզ՝ հոգնությունդ թոթափելու ու իր հմայքը կրկին ու նորովի շռայլելու համար։

Հ․ Հովհաննիսյան․ Վահագնի ծնունդը

%d5%be%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a3%d5%b6-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%a1%d5%aeԵրկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի. Читать далее

Սարոյանական օրեր

Նախագիծն իրականացվում է 4-րդ և 5-րդ դասարաններում, սեպտեմբերի 7- 23-ը:

4-րդ դասարան

Նպատակը՝

Ծանոթացում Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին

Խնդիրները՝

  • Ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացում

Ընթերցում, մեկնաբանում, վերլուծում ենք Սարոյանի ստեղծագործությունները, մտքերը:

  • Ընթերցանության կարողությունների զարգացում / դերերով ընթերցանություն, արտահայտիչ ընթերցանություն/
  • Տեքստի գլխավոր մտքերը առանձնացնելու, համառոտ պատմելու կարողությունների զարգացում
  • Բառապաշարի հարստացում / նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ/
  • Հոմանիշներ և հականիշներ
  • Գեղարվեստական պատկերավորման միջոցներ / փոփաբերություններ, համեմատություններ, դարձվածքներ /

5-րդ դասարան

Նպատակը՝

Ծանոթացում Վիլյամ Սարոյանի կենսագրության հետաքրքիր դեպքերին

Խնդիրները

  • Ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացում

Ընթերցում, մեկնաբանում, վերլուծում ենք Սարոյանի ստեղծագործությունները, մտքերը

  • Ընթերցանության կարողությունների զարգացում / դերերով ընթերցանություն, արտահայտիչ ընթերցանություն/
  • Տեքստի գլխավոր միտքը առանձնացնելու, վերլուծելու, համառոտ պատմելու կարողությունների զարգացում
  • Հոմանիշներ, հականիշներ, համանուններ
  • Գեղարվեստական պատկերավորման միջոցներ / դարձվածքներ, փոխաբերություններ/

 

Վիլյամ Սարոյան 4-րդ դասարանի առաջադրանքների մեդիափաթեթ 

Ուսումնական փաթեթ 5-րդ դասարան

Պատմվածքներ

,,Մարդկային կատակերգություն,, վիպակ

Լրացուցիչ ընթերցանության նյութեր

Նախագծի ամփոփում

Ճառ մարդկային լեզվի մասին- Միլենա Հարությունյան 5․1 դասարան

Ճառ մարդկային ականջների մասին- Մանե Աբգարյան 5․1 դասարան

 

Ագարակում

Կարդա’ Եվա Մխիթարյանի լբոգում

Մեր դպրոցի ագարակը նոր է կառուցվել, և բոլորիս հետաքրքիր է, թե ինչպիսին է այն: Այդ պատճառով մենք որոշեցինք այցելել ագարակ և տեսնել մեր նոր ձիերին:  Երբ ներս մտանք, բոլորս շատ զարմացած էինք, քանի որ այնտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր: Ագարակում հինգ ձի կար՝ սև և շականակագույն: Մենք ձիերին կերակրեցինք: Նրանք բոլորը անուններ ունեին: Ինձ բոլորից շատ դուր է եկել Բոմը:  Նա բոլորից տարբերվում էր, քանի որ ուներ խելացի աչքեր և գեղեցիկ, հարթ մազեր: Բացի ձիերից ագարակում նաև շներ կային: Երբ մենք մոտենում էինք, նրանք սկսում էին հաչել: Մենք նոր բաներ իմացանք ձիերի մասին: Ընկեր Արմինեն մեզ ասաց, որ չի կարելի կանգնել ձիերի ետևում և բարկացնել նրանց, որովհետև ձիերը կարող են սմբակներով հարվածել մեզ: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։ Ես շատ ուրախ եմ, որ մեր դպրոցում այսպիսի Ագարակ կա։

 

Ուսումնական աշուն. առաջադրանքների փաթեթ

Նախագիծն իրականացվում է սովորողների աշնանային արձակուրդի ընթացքում՝ հոկտմեբերի 23-28 -ը:

Իրագործողներն են Դպրոց-պարտեզի 4-րդ և 5 -րդ դասարանի սովորողները, ծնողները:

Նախագծի նպատակը՝ աշնանային արձակուրդները նպատակային, հետաքրքիր և ուսումնական դարձնելն է՝ անկախ գտնվելու վայրից:

Խնդիրները՝

  • Սովորողների մոտ զարգացնել շրջակա միջավայրը, գտնվելու տեղանքը դիտարկելու կարողություններ /դիտարկել, համեմատել եղանակային փոփոխությունները, երևույթները…/
  • Ընդլայնել աշխարհաճանաչողությունը, նոր ընկերներ ձեռք բերել, համագործակցել
  • Զարգացնել հաղորդակցային կարողությունները
  • Հնարավորություն ստեղծել ձեռք բերած ՏՀՏ հմտությունները և դրանք կիրառելու արդյունքում ուսումնական նյութեր պատրաստել, տարածել, ներկայացնել
  • Ընտանիքի անդամներին ներգարվել ուսումնական գործընթացի մեջ
  • Նոր տեղեկություններ հայթայթել, իմացածը ամրապնդել

Առաջադրանքներ

Արձակուրդների ընթացքում տրվող առաջադրանքները ուղղված են և՛ ճամփորդող և՛ իրենց հանգիստը տանը՝ ընտանեկան միջավայրում անցկացնող սովորողներին:

Ճամփորդական առաջադրանքներ

  • Հարցազրույց վարի՛ր քո նոր ընկերների հետ  Պարզի՛ր թե ի՞նչ գիտեն իրենց բնակավայրի, դպրոցի կամ սովորությունների մասին:
  • Բառարան կազմի՛ր և գրի՛ր այն բառերն ու արտահայտությունները, որոնք մինչև հիմա անծանոթ էին քեզ: Ընկերներիդ կամ ուսուցիչներիդ օգնությամբ դիտարկի՛ր, վելուծի՛ր, ստուգաբանի՛ր դրանք:
  • Հաղորդում պատրաստի՛ր տեղի բնակիչների կամ տեղանքի մասին: Նշի՛ր այն տարբերությունները, որոնք ակնհայտ են:
  • Ճամփորդական օրագիր կազմի՛ր և նկարաշարերի կամ հետաքրքիր, կարճ պատումների միջոցով ներկայացրո՛ւ քո անցկացրած օրը:
  • Ընտանեկան առաջադրանքներ
  • Դիտարկի՛ր աշնանային բնությունը:
  • Ընտանիքիդ անդամների հետ զբոսնի՛ր աշնանային զբոսայգում և ֆոտոնկարի՛ր աշնանային բնությունը: Ընտրի՛ր ամենագունեղ կամ ամենահետաքրքիր նկարները և վերնագրի՛ր դրանք: Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո բլոգում:
  • Ընտրի՛ր այս աշնանային մեղեդիներից առավել հոգեհարազատը, լուռ ունկնդրի՛ր այն  և փորձի՛ր գրի առնել զգացողություններդ: Կարդա՛ այն ընտանիքիդ անդամների համար: Նույն հանձնարարությունը կարող ես առաջարկել ընտանիքիդ անդամներին:

Վիվալդի ,,Աշուն,,

Չայկովսկի ,,Աշուն,,

Շտրաուս ,, Վիեննական անտառի հեքիաթները,,

  • <<Ուսումնական աշուն>> նախագծի ամփոփում. Քեզ ծանոթ աշնանային ստեղծագործություններից որո՞նք են համապատասխանում քո տեսած  աշնանային բնապատկերին:

Համո Սահյան

  • Մշուշների շղարշի տակ
  • Մայրամուտ
  • Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է
  • Ծնողներիդ օգնությամբ ընտանեկան գրադարանից կամ համացանցից աշնանային բանաստեղծություններ ընտրի՛ր: Ամենքդ ընտրեք ձեզ ամենից դուր եկած բանաստեղծությունը և բարձրաձայն կարդացե՛ք: Ձայնագրիչի կամ տեսախցիկի օգնությամբ ձայնագրեք ձեր ընտանեկան ընթերցումները և հրապարակելով այն՝ անակնկալ մատուցե՛ք ձեր ընկերներին ու դասավանդողներին:
  • Մեծ, նկարչական թուղթ, ջրաներկ, ջուր ու վիձիններ վերցրո՛ւ և ընտանիքիդ բոլոր անդամների հետ նկարի՛ր այս գեղեցիկ աշնանային մեղեդու հնչյունների տակ: Ստացված նկարը  իասինփակցրե՛ք պատին և յուրաքանչյուրդ փորձեք կռահել, թե ի՞նչ տրամադրություն եք պատկերել: Կարող եք նկարի շուրջ փոձրիկ, աշնանային պատմություն հորինել:

Անհատական նախագծեր

  • Սովորողը ներկայացնում է իր ուսումնական անհատական նախագիծը.
  • Ընթերցանության նախագծեր

Աշխատանքի ձևերը`

  • Ռադիոընթերցումներ. ստեղծագործության ընթերցում, ներկայացում:
  • Թարգմանական աշխատանք. անհատական նախագծային թեմայի շուրջ:
  • Ստեղծագործական  վերլուծական աշխատանք, ընթերցած ստեղծագործության շուրջ:

 

 

 

Գրաբարյան օրեր

2068362Նախագիծն իրականացվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ հոկտեմբերի 17-23-ը։

Նախագծի մասնակիցներ՝ 5․1 դասարանի սովորողներ։

Նպատակը՝ ծանոթացում գրաբարյան լեզվին։

Խնդիրները

  • Ճանաչողության զարգացում
  • Դիտողական և վերլուծական մտածողության զարգացում, աշխարհաբար և գրաբար լեզուները համեմատելու, դիտարկելու արդյունքում։
  • Տեղեկություններ հավաքելու, մշակելու և դրանք ներկայացնելու կարողությունների զարգացում։

Ուսումնական նյութեր

Մ․ Խորենացի <<Վահագնի ծնունդը>>

Վահագն Վիշապաքաղ ,  այլ աղբյուրներից տեղեկությունների հայթայթում

<<Վահագնի ծնունդը>>— աշխարհաբար․ Հեղինակ՝ Հովհաննես Հովհաննիսյան

Այբենական աղոթք— Մեսրոպ Մաշտոց

Հայ գրերի գյուտը

Հայոց այբուբենի թվային արժեքը

Արդյունքում՝ ուսումնական մեդիանյութերի ստեղծում

  • Ռադիոընթերցում
  • Տեղեկատվական ռադիոնյութ Վահագն հեթանոսական աստվածության մասին
  • Նկարազարդ ընթերցարան
  • Առաջադրանքների փաթեթ

Աշխատանքի ձևերը

  • Դասարանական խմբային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր
  • Համագործակցային նախագծեր

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ և հայ գրերի գյուտը

250px-david_anhaghtՄեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը: IV դարի վերջում մայրենի լեզվով գիր և գրականություն ունենալն ազգապահպան խնդիր էր դարձել, քանի որ հայերեն գրավոր լեզուն կենսական անհրաժեշտություն էր թե´ պետության, թե´ եկեղեցու և դրանով իսկ ներկա ու ապագա սերունդներին դաստիարակելու և կրթելու համար: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո հայոց լեզվով եկեղեցական գրականության բացակայությունը, առավել ևս Աստվածաշնչի ասորերենով և հունարենով ընթերցումներն անհնարին էին դարձնում ժողովրդի լայն խավերին ծանոթանալու քրիստոնեական վարդապետությանը: Читать далее