Աշնան պես գունեղ ու ներդաշնակ Պրահան

Աշունը շատ է սազում այս հիասքանչ քաղաքին․․․Որքա՜ն խաղաղություն ու ներդաշնակություն կա Պրահայի յուրաքանչյուր անկյունում․․․ իրար լրացնող ու շքեղ ցածրահարկերի կղմինդրե կարմիր տանիքներին թառած,  փառահեղ ու հնօրյա շագանակենիների դեղնած սաղարթներում, սալահատակ ու նեղլիկ,ոլորուն փողոցներով սլացող տրամվայների սլացքի մեջ, քաղաքի ողջ կախարդանքը ամբարած Վլտավա գետի հայելում․․․ Սա հեքիաթային մի քաղաք է, որտեղ ամեն ինչ աչք է շոյում․․․ Ամեն քայլափոխի կարծես կտավից պոկված բնանկարներ, տեսարաններ են կենդանանում աչքերիդ առաջ։ Սա մի քաղաք է, որտեղ կարող ես առավոտից իրիկուն թափառել ու հոգնություն չզգալ, որոհետև քաղաքը շարունակ կանչում է քեզ՝ հոգնությունդ թոթափելու ու իր հմայքը կրկին ու նորովի շռայլելու համար։

Վահագնի ծնունդը

%d5%be%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a3%d5%b6-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%a1%d5%aeԵրկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի. Շարունակել կարդալ