Վահագնի ծնունդը

%d5%be%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a3%d5%b6-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%a1%d5%aeԵրկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա՛ – մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին ― հրեղեն պսակ,
Եվ աչերն են զույգ արեգակ։
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք,
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալյացն հրավառ շրթունք։
Վահագն ծնավ, լռեցեք ալի՛ք.
Դու ծովահալած, դադար առ մրրի՛կ։
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժույգը տակին՝ սլացավ վերև ―
Երեսըդ ծածկի՛ր համեստ շղարշով,
Տե՛ս, ո՞վ է գալիս, և դո՛ւ, հո՛ւր արև.
Գլուխդ ալևոր, քաջածի՛ն Մասիս,
Դու էլ խոնարհի՛ր, Վահագն է գալիս։
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծո՛վ՝
Ցնծա՛, բյուր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկության արև Վահագնիդ տեսար։

Հովհաննես Հովհաննիսյան

Առաջադրանքներ

  • Բառարաններից օգտվելով , բացատրի’ր ընդգծված բառերը։
  • Դուրս գրի՛ր բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկելով, բացատրի՛ր դրանց իմաստը։
  • Առանձնացրո՛ւ Վահագնին նկարագրող տողերը։
  • Նկարագրի’ր Վահագնին ըստ բանաստեղծության և նկարի՛ր նրան։
  • Առանձնացրո՛ւ Վահագնի ծնունդը ներկայացնող հատվածը։
  • Պատմի՛ր Վահագնի ծնունդը ավետող հատվածը։
  • Ո՞ր տարերքների ծնունդ էր Վահագնը։
  • Ո՞ր գույնն է գերակշռում այս բանաստեղծության մեջ․ ինչո՞ւ։
  • Կարդա՛ քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
  • Մի քանի նախադասությամբ, համառոտ տեղեկություն ներկայացրո՛ւ Վահագն աստծո մասին։
  • Ծանոթացի՛ր բանաստեղծության գրաբարյան սկզբնաղբյուրին և դեմ- դիմաց գրի՛ր գրաբար և աշխարհաբար այն արտահայտությունները, որոնք քո կարծիքով հոմանիշներ են։

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:

Մովսես Խորենացի․ <<Հայոց պատմություն>> աշխատությունից

Գործնական առաջադրանք 

  • Տեղեկատվական ռադիոնյութ պատրաստիր Վահագն հեթանոսկան աստվածության մասին՝ օգտվելով նրա մասին պատմող առասպելներից։

Աշխատանքի տարբերակները

  • Նկարազարդ աուդիոգիրք
  • Նկարազարդ ընթերցարան, որը ներառում է նաև վերը նշված առաջադրանքների պատասխանները։

Արդյունքը

Արեգ Քեշիշյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s