01․12․ առաջադրանք

Գրել հետաքրքիր երկխոսություն կամ պարզապես՝ մտորումներ «Բարև, ձմեռ․․․ » վերնագրով։

Աշխատանքի տեսակները

  • գրավոր պատում
  • ռադիոպատում

Լավագույն պատումները կհրապարակվեն «Զատիկ» ամսագրում։ 

Ամփոփում

4․-րդ դասարան

Միրզոյան Գոռ

Հայկ Ղազարյան

Իռեն Կարապետյան

Տիգրան Մարջանյան

5-րդ դասարան

Միլենա Հարությունյան

Սաթինե Տեր-Պետրոսյան

Լիլիթ Մինասյան

 

Реклама

Ամանորի նախապատրաստություն

փետրվարՆախագիծը իրականացվում է 4․1, 4․2 և 5․1 դասարաններում, դեկտեմբերի 1-ից 28-ը։
Տևողությունը՝ 4 շաբաթ
Նախագծի նպատակը՝  ,,Ամանոր,, և ,,Սուրբ Ծնունդ,, ծեսերի ուսումնասիրություն, նախապատրաստություն:

Читать далее

Երեք խրատ

Կիրակնօրյա միջօրետքին իմ տատ Լուսոն ծույլ ու անբան մի մարդու մասին պատմություն արեց, որ մինչև հիմա չեմ մոռացել։
Այս մարդը, առավոտից իրիկուն մեջքին պառկած, տանից դուրս չէր գալիս։ Նրա կինն էլ, ճարահատված, գնում է մի խելացի մարդու մոտ, նրանից խորհուրդ առնի, թե ոնց անի, որ իր ծույլ ամուսինը տանից դուրս գա, գնա հաց աշխատի։ Խելացի մարդը կնոջը խորհուրդ է տալիս չիր ու չամիչ շաղ տալ հատակին մինչև դուռը, հետո՝ դուրս։ Ամուսինը տեղից կելնի, չիր ու չամիչը ուտելով դուրս կգա տնից։ Читать далее

Բան ունեմ ասելու․ Վ․ Սարոյան

Հատված

Մի րոպե, Ձմեռ պապ: Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ: Եվ դուք էլ լսեք, երեխանե´ր:

Փորձե´ք   չափից  շատ  բան  չուզել, թեև  կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն  մի´ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք:  Շատ բան ցանկացող շատ մարդ կա.  փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը  լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված  է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնե`  ամեն Սուրբ Ծնունդին, – բայց  վատ մի´ զգացեք  դրա համար, որովհետև դուք  ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ  դու,   Ձմեռ պապ, քեզ  հիմարի տեղ մի´ դիր, հա՞: Նրանց շարունակ մի´  հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի´ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած   ամեն ինչը,   իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք  ունեցիր էդ գլխիդ մեջ,  էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ   արդեն  ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ  են,  նույնիսկ եթե   իրոք    կարիք ունեն թե´ իսկական տների` ապրելու համար, թե´ զգեստների, թե´ ուտելիքի և թե´ բոլոր մյուս բաների:  Փորձի´ր քաջալերել նրանց` հաճույք զգալ  էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն  աշխատեցրու´ ուղեղդ:  Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի´ր նրանց հասկացնել, թե  որքան արդեն ունեն: Քեզ մի´ պահիր հասարակ մարդ արարածի պես.  նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես  ցանկացած բան  անել,  ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի´ր ուղեղդ շարժել,  էլի: Հարցն իրերը   չեն, որ նրանք ուզում են  կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել:  Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ` ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու   պետք  է   սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն   “ինչ-որ բաներ”   տալ. “ինչ-որ բաները” կարելի է գնել,  բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել,  չեն կարող   գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և  դրանք էնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը  միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:  Հիմա  դառնամ ձեզ, երեխանե´ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի  պայծառ չեն, քան ձեր սեփական  լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ`  տալը,   քան  ստանալը: Իսկ ձեզնից  ամեն ոք  կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է` հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա  ավելի թանկարժեք   չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ  կստանաք: Սպասե´ք, երեխանե´ր: Արդեն գիտեք, որ մնացածիս պես դուք էլ մեծանալու   և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տար և ստանար ու գուցե  մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել էդ լավ բաները, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը շատ մեծ գործ ունի անելու` ավելի շատ, քան ինքը` Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե´ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք  պետք  է  սկսեք  էդ  մեծ  գործն  էսօրվանից:

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Տոնական շաբաթվա նախագիծ

Նոյեմբերի 14-19

Մասնակիցներ՝ Արևմտայան դպրոց-պարտեզի 4․1, 4․2 և 5․1 դասարանի սովորողներ, ծնողներ։

Նպատակը՝ սովորողների հեղինակային, ընտանեկան ստեղծագործական աշխատանքների, նախագծերի հավաքագրում, հրապարակում։

Արդյունքում՝

  • <<Իմ նկարազարդ ու խոսող ընթերցարանը>> փաթեթների և <<Զատիկ>> էլեկտրոնային ամսագրի ստեղծման մեկնարկ։

Читать далее

Առածանի

<<Ժողովրդական ասացվածքները նոր մեկնաբանությամբ>> ընտանեկան նախագիծ․

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ բանավոր խոսքի զարգացում

Խնդիրները՝

  • Ծանոթացում ժողովրդական առածներին
  • Լեզվամտածողության և ճանաչողության ընդլայնում
  • Տրամաբանական և վերլուծական մտածողության կատարելագործում
  • Հարցազրույց վարելու կարողությունների զարգացում
  •  Համագործակցային կարողությունների ձևավորում
  • Մեդիագործիքերի կիրառության խթանում

Հարցազրույց տատիկիս հետ․ Ներկայացնում է Ասյա Միրզոյանը․ 5․1 դասարան

 

Լուիզա Եղիազարյան․ 4․2 դասարան․ հարցազրույց մայրիկիս հետ։

 

Միլենա Հարությունյան․ 5․1 դասարան․ կարդում ենք ես ու եղբայրս։