Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ… Ջերոմ Սելինջեր․ Իմ վերլուծությունը

Կարծում եմ, այս պատմվածքը մարդկային բարդ ու մշտապես խճճված հարաբերությունների մասին է։ Սյուժեից ակնհայտ է, որ հեղինակը անդրադարձել է մարդկային կյանքի առանցքը կազմող, առաջին հայացքից պարզ ու սիրելի, երկու կարևոր ՝ կին-տղամարդ՝ սիրային-ընտանեկան հարաբերություններին ու հավատարմությամբ հռչակված տղամարդկային ընկերությանը ։

Պատմվածքում ծավալվող իրադարձությունները բացահայտում են այս հարաբերությունները մարմնավորող հերոսների միայնությունը, չհասկացված լինելն ու փախուստը այդ ճնշող հոգեվիճակից։ Երիտասարդ ամուսինն իր խղճուկ կապվածությունից էր տառապում, կինը՝ ամուսնու կողմից չհասկացված ու չգնահատված լինելու բարդույթն էր հաղթահարում ալևոր տղամարդու գրկում, իսկ, չնայած հասուն տարիքին, ամուրի տղամարդը փորձում էր իր անկողնում հայտնված երիտասարդ կնոջ ներկայությամբ հիմնավորել ու արդարացնել իր անհասանելի ու գայթակղիչ միայնությունը։

Ամուսինը համոզված էր, որ կինը ընկերոջ մոտ է շտապել ու զանգերով, իր հորինած պատմություններով փորձում էր հիասթափեցնել ընկերջն  ու խաթարել նրանց սիրային կապը։ Կինը վերջապես գոհ էր, որ անհանգստություն էր պատճառել անտարբեր ամուսնուն ու իրեն առավել կարևորված էր զգում․․․ Իսկ հասուն տղամա՞րդը ․․․ Նա երկմտո՞ւմ էր։

Հերոսները թեև կապված էին իրար սիրո ու հարազատության կապերով, սակայն նրանցից յուրաքանչյուրը, ենթագիտակցաբար ձգտում էր բավարարել  իր էգոն, իր <<ես>>-ը։  Պատմվածքում անդադար հնչող ընկերոջ զանգը այն ահազանգն էր, խղճի խայթը, որը մարդուն ստիպում է սթափվել․․․

Սակայն նույնիսկ խղճի խայթը, որ մարդ սովորաբար զգում է հարազատ մարդկանց դեմ մեղանչելիս, խոստովանության հնչեղ ձայնով ազդարարում է, որ․․․ «էությամբ բոլորս էլ անասուններ ենք, իսկ երբեմն էլ՝ քսանմեկերորդ կամ չգիտեմ որորերդ դարի փչացած շան որդներ, բայց ոչ բնավ՝ անասուններ․․․»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s