Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Տոնական շաբաթվա նախագիծ

Նոյեմբերի 14-19

Մասնակիցներ՝ Արևմտայան դպրոց-պարտեզի 4․1, 4․2 և 5․1 դասարանի սովորողներ, ծնողներ։

Նպատակը՝ սովորողների հեղինակային, ընտանեկան ստեղծագործական աշխատանքների, նախագծերի հավաքագրում, հրապարակում։

Արդյունքում՝

  • <<Իմ նկարազարդ ու խոսող ընթերցարանը>> փաթեթների և <<Զատիկ>> էլեկտրոնային ամսագրի ստեղծման մեկնարկ։

IMG_0932Նախագծի նկարագրություն

Ուսումնական շաբաթվա ընթացքում, սովորողների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, կընթերցենք, կընտրենք, կհավաքագրենք նախորդ երկու ամիսների ընթացքում ստեղծված ամենահետաքրքիր և հրապարակման արժանի ստեղծագործությունները, ուսումնական նյութերը։ Այս աշխատանքը կնպաստի նաև սովորողների բլոգային ընթերցանությանը, ճանաչողության ընդլայնմանը։ Աշխատանքը կիրագործվի երկու փուլով՝ անհատական և դասարանական։ Անհատական աշխատանքների ամփոփման արդյունքում յուրաքանչյուրը կներկայացնի իր ընթերցարանը, իսկ դասարանական աշխատանքի ընթացքում կձևավորվի մեր նոր՝ հեղինակային կրթության արդյունքում ստեղծված, <<Զատիկ>> էլեկտրոնային ամսագիրը, որի ստեղծման մեկնարկը կտրվի <<Սեբաստացու օրեր>> նախագծի օրերին։ Ամսագրի ստեղծման, ձևավորման ու խմբագրման աշխատանքները կդառնան ամենօրյա գործունեության կարևոր մասը, որին մասնակից կդառնան բոլոր սովորողները։

Ամսագրում առանձնացրել ենք հետևյալ բաժինները՝

  • Նկարազարդ ու խոսող ընթերցարաններ / ամսվա ընթացքում հրապարակված նյութերի ընտրանի/
  • Սովորողների անհատական նախագծեր
  • Խոսող ու զվարճալի առածանի /ընտանեկան ռադիոնախագիծ/
  • Ստեղծագործական երևակայություն / ռոդարիական հնարների արդյունքում ստեղծված աշխատանքների ներկայացում
  • Վերլուծություններ/ նախագծային, անհատական ընթերցանության ստեղծագործությունների վերլուծությունները
  • Մտորումներ / սովորողների ստեղծագործությունները /

Նոյեմբերի 14․ օր առաջին

Մասնակիցներ՝ 4․1 և 5․1 դասարանի սովորողներ

  • Ստեղծագործում ենք․ <<Ի՞նչ կլիներ, եթե կրթահամալիրը չլիներ>>  վերնագրով։

Բլոգային ընթերցանություն

Լրացուցիչ առաջադրանք

  • Կարդում, ուսումնասիրում են այլ դասարաններում սովորող ընկերների բլոգները, ընտրում և առանձնացում են ամսագրում հրապարակման արժանի նյութի հղումը։
  • Ընթերցում, քննարկում ենք ընտրված նյութերը։
  • Մեզ ծանոթ համակարգչային ծրագրով նկարում, ստեղծում ենք <<Զատիկ>> ամսագրի լոգոն․ մասնակցում ենք ձևավորման աշխատանքներին։ Ստեղծված աշխատանքները պարբերաբար կհրապարակվեն դպրոցի ենթակայքում, իսկ սովորողները և դասավանդողները հնարավորություն կունենան ընտրել ամենահաջողված ձևավորումը։
  • Ինչո՞ւ է կրթահամալիրը կոչվում Մխիթար Սեբաստացու անունով։ Ծանոթանում ենք ուսումնական փաթեթին, ընտրում, առանձնացնում ենք մեզ համար առավել մատչելի և օգտակար հրապարակումը։

Առաջարկում եմ կարդալ

Սեբաստացու օրերին ընդառաջ․ հարցազրույց կրթահամալիրի տնօրենի հետ։

նոյեմբերի 15․ օր երկրորդ

Մասնակիցներ 4․2 և 5․1 դասարանի սովորողներ

  • <<Ինչպես դարձա սեբաստացի>>․ գրավոր պատում։
  • Ամսագրի ստեղծման աշխատանքներ․Կարդում, ուսումնասիրում են այլ դասարաններում սովորող ընկերների բլոգները, ընտրում և առանձնացում են ամսագրում հրապարակման արժանի նյութի հղումը։ Ընթերցում, քննարկում ենք ընտրված նյութերը։

նոյեմբերի 16․ օր երրորդ

Գրքի տոնին ընդառաջ․ իմ նվերը կրթահամալիրին

  • Իմ նկարազարդ, խոսող ընթերցարանը

նոյեմբերի 17․ օր չորրորդ

  • Իմ նկարազարդ, խոսող ընթերցարանը

նոյեմբերի 18․ օր հինգերորդ

Մասնակիցներ՝ 4․1, 4․2, 5․1 դասարանի սովորողներ

  • Հարիսայի ծեսի նախապատրաստություն․ ուսումնական նյութերի ընթերցում, մշակում, ռադիոնյութի ստեղծում․

Հարիսայի ավանդապատում

Հարիսան՝ ազգային ուտեստ

  • Ամսագրի նյութերի ստեղծման խմբային նախագծեր

նոյեմբերի 19․ օր վեցերորդ

Հարիսայի ծես, տոնախմբություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s