Երեք խրատ

Կիրակնօրյա միջօրետքին իմ տատ Լուսոն ծույլ ու անբան մի մարդու մասին պատմություն արեց, որ մինչև հիմա չեմ մոռացել։
Այս մարդը, առավոտից իրիկուն մեջքին պառկած, տանից դուրս չէր գալիս։ Նրա կինն էլ, ճարահատված, գնում է մի խելացի մարդու մոտ, նրանից խորհուրդ առնի, թե ոնց անի, որ իր ծույլ ամուսինը տանից դուրս գա, գնա հաց աշխատի։ Խելացի մարդը կնոջը խորհուրդ է տալիս չիր ու չամիչ շաղ տալ հատակին մինչև դուռը, հետո՝ դուրս։ Ամուսինը տեղից կելնի, չիր ու չամիչը ուտելով դուրս կգա տնից։ Շարունակել կարդալ