Ամանորի նախապատրաստություն

փետրվարՆախագիծը իրականացվում է 4․1, 4․2 և 5․1 դասարաններում, դեկտեմբերի 1-ից 28-ը։
Տևողությունը՝ 4 շաբաթ
Նախագծի նպատակը՝  ,,Ամանոր,, և ,,Սուրբ Ծնունդ,, ծեսերի ուսումնասիրություն, նախապատրաստություն:

Խնդիրները՝
  • Կիսամյակի ընթացքում ձեռք բերած կարողությունների և հմտությունների կիրառում, փոխանցում, ներկայացում
  • Ընտանեկան, խմբային նախագծերի խթանում, ակտիվացում
  • Ծիսական ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում
  • Սովորողների ստեղծագործական և հետազոտական ունակությունների զարգացում
  • Աշխարհաճանաչողության ընդլայնում
Նախագիծն իր մեջ ներառում է հետևյալ ուսումնական աշխատանքները և թեմաները.
Ծեսի ուսումնասիրություն

Ամանորյա ստեղծագործությունների /հեքիաթներ, պատումներ, ավանդազրույցներ /ընթերցանություն, քննարկում: 

Նախագծի ընթացքում կկազմակերպվեն միջդասարանական, ընտանեկան, դպրոցական առցանց քննարկումներ, մեդիաընթերցում-վերլուծություններ, վիկտորինաներ: Այս աշխատանքը հնարավորություն կտա կիրառել տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները և կապահովի ընթերցողների ավելի մեծ շրջանակի ընդգրկումը:

4-րդ դասարանցիների համար նախատեսված ընթերցանության նյութեր

5-րդ դասարանի համար նախատեսված ընթերցանության նյութեր

Լրացուցիչ ընթերցանության նյութեր սովորողների ընտրությամբ:

Համացանցի կիրառումը, մեդիագրադարանից օգտվելու ունակությունը, սովորողներին ու նրանց ծնողներին թեմայի շուրջ հետազոտություն կատարելու, հետաքրիքր ուսումնական նյութեր հայթայթելու, ստեղծելու լայն հնարավորություն է տալիս:

Արդյունքում՝

  • Ընտրում է իրեն հետաքրքրող նյութը
  • Ընտրված նյութը քննարկում է դասավանդողների , ընկերների հետ
  • Թարգմանում, ներկայացնում է անհատապես կամ խմբով
  • Քննարկում է կազմակերպում
  • Աշխատանքները ներկայացնում է իր անհատական բլոգում,
  • Զատիկ ամսագրում

Ստեղծագործական աշխատանքներ

Սովորողների ստեղծագործելու, յուրովի ներկայանալու նախաձեռնությունները միշտ են խրախուսվում: Այս նախագծի արդյունում հնարավորություն կունենան կատարելու հետևյալ աշխատանքները

  • Ռոդարիական որևէ հնարի կիրառությամբ ներկայացնելու ամենից շատ դուր եկած հեքիաթը, ավանդազրույցը, պատումը
  • Ամանորյա բառերի գործածությամբ տոնական ասիկներ, շուտասելուկներ, հանելուկներ հորինել
  • Հորինել Ամանորյա որևէ հեքիաթ կամ ավանդազրույց
  • Տոնական բարեմաղթանքներ, բացիկներ, շնորհավորանքներ, գովազդներ ստեղծել
  • Ներկայացման սցենար մշակել և ներկայացնել
  • Տարեմուտի խոստովանություն /գրավոր կամ բանավոր ներկայացմամբ/

Լրագրողական հետաքննություն 

Ամանորը սովորողների ամենասիրելի և ամենասպասված տոներից է, հետևաբար բոլորը այս նախագծին մեծ ոգևորությամբ են մասնակցում: Դասավանդողի հիմնական խնդիրը դառնում է սովորոսների աշխատանքի համակարգումն ու ուղղորդումը: Սա լավ խթան է նաև դպրոցական ընտանեկան ծեսի ուսումնասիրության համար: Ուսումնասիրության թեմաները հաճախ սովորողներն իրենք են առաջակում: Արդյունքում՝ կարող են  անհատական, խմբային կամ դասարանական տոնական հաղորդումներ, ներկայացումներ ստեղծվել: 

Ներկայացնում եմ նախորդ տարվա ընթացքում ստեղծված ուսումնական նյութերի ու հաղորդումների հղումը

Առաջարկվող թեմաներ՝

  • Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսը իմ դպրոցում
  • Ինչպե՞ս են դիմավորւմ Ամանորը իմ ընտանիքում /տոնական  նախապատրաստություններ և այլն/
  • Ամանորի հորոսկոպ, խորհուրդներ
  • Ամանորյա անսովոր բարեմաղթանքներ, նամակներ, խորհուրդներ, բացիկներ, կենացներ և այլն
  • Ամենաձանձրալի կենացները, կրկնվող արտահայտությունները, ուտեստները և այլն…
  • Ընտանեկան ավանդական ծիսակարգ, խոհանոց
  • Ակնկալիքներ, ծրագրեր
  • Այլ…

Նախագծի ամփոփումը կիրականացվի Ուսումնակա ձմեռ առաջադրանքների   ներկայամամբ: Խրախուսովում են ընտանեկան, խմբային նախագծերը:

Об этой рекламе

Некоторые посетители вашего сайта могут увидет

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s