Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում Արևմտյան դպրոց-պարտեզի 4․1, 4․2 և 5․1 դասարանի սովորողների հետ իրագործել եմ հետևյալ ուսումնական նախագծերը․
Սեպտեմբեր
Իմ ուսումնական ամառը— նախագիծ
Սովորողների ամառային պատումները
Համագործակցություն << Շրջիկ գրադարան>> նախագծի հետ
Ճանաչողական դաս-այցելություններ կրթահամալիրի Ագարակ․ առաջադրանքի հղումը
Սարոյանական օրեր— նախագիծ
Կոմիտասյան օրեր— համագործակցային նախագծի ամփոփում
Ստեղծագործում ենք կոմիտասյան մոտիվներով
Հոկտեմբեր
Ուսումնական աշուն — 1-15 հոկտեմբերի նախագիծ
Իմ ուսումնական աշունը—նախագծի ամփոփում
Դասավանդողի ճամփորդական պատումներ—21-28 -ը հոկտեմբերի
Գրաբարյան օրեր— կարճաժամկետ նախագիծը
Նոյեմբեր
Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն— նախագիծը
Արդյունքում ստեղծել ենք <<Զատիկ>> ստեղծագործական ամսագիրը
Ժողովրդական առածանի— ընտանեկան նախագիծ
Իսահակյանի օրեր— նախագիծ
Վերլուծություններ
Եղնիկը- հին պատմությանը՝ նոր ավարտ
Նոյմեբեր ամսվանից սկսած, կրթահամալիրի 4- 5-րդ դասարանններում մայրենի լեզվի դասավանդողների հետ իրականացրել ենք մի շարք ստեղծագործական աշխատանքներ։ Սովորողների լավագույն ստեղծագործությունները հրապարակվել են <<Զատիկ>> ամսագրում։
Բարև, ձմեռ
Տե՛ս Քրիստինե Շահբազյանի բլոգում
<<Փոքրիկ իշխանը>>- ստեղծագործության դասարանական ընթերցումներ, վերլուծություններ․ ներկայացման դիտում-քննարկումներ
Դեկտեմբեր
Ամանորի նախապատրաստություն— նախագիծ
Նախագծային աշխատանքներ
<<Բան ունենք ասելու>> նախագծի ամփոփում
Դեկտեմբերյան ֆլեշմոբ— Կազմել եմ դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբի առաջադրանքներ՝ 4-5-րդ դասարանցիների համար։ Ստուգել, գնահատել և հրապարակման եմ ներկայացրել աշխատանքի արդյուքները։
Մենթորական աշխատանք
Սեպտեմբեր-դեկտեմբեր ամսիների ընթացքում աշխատել եմ Արևմտյան դպրոց-պարտեզի դասվարներ՝ Մարինե Մարտիրոսյանի, Քրիստինե Հովսեփյանի, Սրբուհի Ներսիսյանի և դեկտեմբեր ամսվանից սկսած՝ Հռիփսիմե Գալստյանի հետ։ Մասնագիտական խորհրդատվությունը իրականացրել եմ հանդիպում-քննարկումների, առցանց նամակագրության ու ամենօրյա աշխատանքային շփումների և ամենշաբաթյա ուսումնական պարապմունքների ընթացքում։ Տե՛ս դասավանդողի անհատական աշխատաժամանակը։
Ամենշաբաթյա համագործակցային դասերի ու մասնագիտական քննարկումների ընթացքում անդրադարձել ենք հետևյալ թեմաներին․
- Նախաայբբենական, այբբենական շրջանի նպատակն ու խնդիրները
- Մասնագիտական ինքնարկթության համար առաջարկվող անհրաժեշտ ձեռնարկներ
- Գործունեության /դասի / կազմակերպման կարևոր սկզբունքներ
- Աշխատանքային փաթեթների, հոդվածների ուսումնասիրություն
- Խաղուսուցման մեթոդների կիառությունը գործունեության ընթացքում
- Ռոդարիական հնարների կիրառությունը լեզվագործունեության մեջ
- Բանավոր հաշիվ, տրամաբանական խաղեր
- Ուսումնական նյութերի ստեղծման բովանդակությունը
- Իրականացվող ուսումնական նախագծերի քննարկում, առաջարկներ
- Դասավանդողների բլոգների առցանց ուսումնասիրություն, առաջարկներ
- Ուշադրությունը կենտրոնացնող խաղերի, հնչյունախաղ-բառախաղերի ներկայացում
- Համատեղ պարապմունքների իրականացում
Դեկտեմբեր ամսվա ընթացքում, <<Ամանորի նախապատարստություն>> նախագծի շրջանակներում համագործակցել եմ Հռիփսիմե Գալստյանի հետ։ Սովորողներին առաջարկել եմ նաև նախագծային ստեղծագործական աշխանքների փաթեթ։ Սովորողների ընտրված աշխատանքները հրապարակվել են Զատիկ ամսագրում։
Համագործակցայի աշխատանքի ամփոփում- Ձմեռային ընթերցարան
Հռիփսիմե Գալստյանի 3․1 դասարանի սովորողներ
Ամեն երեքշաբթի մասնակցել եմ <<Գրական ակումբ>>-ի քննարկումներին։