Գնահատում․ իմ մոտեցումները

Գնահատումը ուսումնական գործընթացի կարևոր խթանն է ։ Ուսումնական գործընթացում գնահատման չափանիշները անփոփոխ են ու բխում են սովորողի առաջընթացի շահերից։ Գնահատման նպատակը սովորողի ձեռք բերած կարողությունները, ձեռբերումները գրանցելու և բացթողումներն ու թերացումները շտկելու համար են։

Անհատական ուսուցման դեպքում, գնահատման չափանիշներն ու մոտեցումները նույնպես ուղղված են սովորողի անհատական զարգացմանը։ Դրանք ավելի շատ արդյուքների գրանցման նպատակ են հետապնդում։ Ամենակարևորը գնահատումը գնահատանիշի հետ չշփոթելն է, գնահատանիշը ծնողի և ուսուցչի ձեռքին լծակ չդարձնելը։ Սովորողը պետք է գիտակցի, որ կարևորվում է իր ամենօրյա ջանքը, աշխատասիրությունը, ինքնուրույնությունը, ստեղծականությունը։ Չի խրախուսվում , հետապնդվում է՝ ծուլությունը, անպատասխանատվությունը, թափթփվածությունը, նմանակումը։ Այստեղ ոչ մի դեպքում վրիպել չի կարելի։ Չսովորող անտարբերը պիտի պատասխանատվության ենթարկվի՝ ներառվելով, ոչ թե պատժվելով կամ ձևական, անբավարար գնահատանիշ ստանալով։ Ես տվյալ դեպքերում հետամուտ եմ լինում, որ յուրաքանչյուրը աշխատի, ներկայանա իր հնարավորությունների չափով։

Կարևոր եմ համարում սովորողների մոտ ինքնագնահատման, ինքնավերահսկման կարողությունների  զարգացումը։ Այս հմտությունները կրտսեր տարիքից պետք է ձևավորել։ Դասավանդողներն ու ծնողները այս հարցում կարևոր անելիք ունեն ու պետք է համագործակցությամբ հանդես գան։ Ինքնուրույն գործունեություն ծավալող, ստեղծագործական աշխատանք կատարող մարդը պետք է գիտակցի, որ ամենակարևորը ինքնագնահատումն է, ինքնազարգացման միջոցով՝ ինքնաշտկումը։ Զարգացումը անընդհատ գործընթաց է, որը ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում ։  Հետևաբար, չկա ավելի օբյեկտիվ կամ արդյուանվետ միջոց՝ քան ինքնագնահատումը, ինքնավերահսկումը։

Ոսուցչի կողմից իրականացվող միակողմանի ստուգումները անարդյունավետ ու ժամանակատար միջոցներ են։ Աշխատանքների ստուգման գործընթացը, սխալների շտկումը նույնպես ուսումնական գործընթացի պետք է վերածել։ Դրանք լեզվական նոր հմտությունների փոխանցման ու ամրապնդման լավագույն հնարներ կարող են հուշել, իսկ կոնկրետ, կենդանի օրինակի վրա աշխատելը արդյունավետ ու գործնական աշխատանքի բազում տարբերակներ։

Ինչպես եմ վերաբերվում գնահատանիշին

Գնահատումը կարևոր է, սակայն ես միշտ էլ մեծ դժվարությամբ եմ սովորողի կատարած աշխատանքը գնահատանիշի՝ միավորանոց համակարգի բերում։ Իրանակում ո՞վ կարող է արդարացի լինել, ճշգրիտ գնահատել մարդու աշխատանքի արդյունքը, հասկանալ, ճանաչել նրա ձեռքբերումի, հաղթահարման աստիճանը։ Գնահատիշային գնահատման դեպքում միշտ էլ վրիպելու վտանգ կա։ Պարզ է, որ դրանք կրթական ոլորտում հորինվել են սովորողի զարգացման մակարդակը մոտավորապես արձանագրելու համար, սակայն միշտ  երկմտանքոմ եմ վերաբերվել գնահատման այս համակարգին։ Մատյանում գնահատանիշ դնելուց հետո մտածում եմ՝ արդյո՞ք լավ եմ ճանաչում իմ տվյալ սովորողի հնարավորությունները․․․ Արդյո՞ք գնահատանիշի միջոցով չեմ վնասում նրա ինքնագնահատականի ձևավորմանը։ Գուցե դա է պատճառը, որ միշտ կիրառում եմ իմ պատկերացումներից քիչ բարձր գնահատելու սկզբունքը։ Լավ է, որ կրտսեր դպրոցում դա ոգևորող ազդեցություն է ունենում։

Կարծում եմ

Հեղինակային, անհատական ուսուցման դեպքում, սովորողի աշխատանքի արդյունքը, զարգացումն այնքան ակնհայտ է, հրապարակային։ Անհատական ուսումնական բլոգում հրապարակված են ամսվա, կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները, նախագծերը։ Կատարված, սակայն չհրապարակված աշխատանքները մեդիահմտությունների վատ գործածության կամ դրանց չտիրապետման, դպրոցներում առկա տեխնիական խնդիրների կամ հեղիանակային կրթական ծրագիրը չյուրացնելու մասին են վկայում։ Սրանից էլ տեսանելի ու օբյեկտիվ գանատակա՞ն։

Ինչպե՞ս եմ գնահատում մատյանում

Իմ առարկայ բաժնում Էլեկտրոնային մատյանում հիմնականում առաձնացված են  հետևյալ  բաժինները

Բանավոր խոսք

Գրավոր խոսք

Նախագծային աշխատանք

Բլոգավարություն

Տնային աշխատանք-հեռավար աշխատանք

Բանավոր ու գրավոր խոսքը գնահատելիս  հաշվի եմ առնում սովորողի գրագետ, ամբողջական ինքնարտահայտման կարողությունները։

Գերազանց եմ գնահատում ասելիքի գրագետ ձևակերպումը, ընթերցասիրությունը, ստեղծագործական, յուրօրինակ մտածողությունը, ամբողջական խոսքի հստակ ձևակերպումը, որոնք տեսանելի են ամենօրյա գրավոր ու բանավոր խոսքի, քննարկումների ժամանակ։

Բլոգավարությունը  գնահատելիս հաշվի եմ առնում ուսումնական բլոգներում ,,մայրենի լեզու >> բաժնում հրապարկված նյութերի հաճախակիությունը, բլոգի գործածությունը՝ որպես ուսումնական միջավայր։ Հիմանակում աղյուսակում նշում եմ + կամ – նշաններով։

Նախագծային աշխատանքները  բազմազան են։ Դրանք չեն սահմանափակվում միայն դասի կամ կոնկրետ նախագծի ընթացքում իրականցված նախագծային աշխատանքներով։ Այս բաժնում առկա են նաև սովորողների անհատական կամ համագործակցային, խմբային աշխատանքները։ Բարձր են գնահատվում ամբողջական, գրագետ կատարված աշխատանքները / թարգմանության փորձեր, խմբագրություններ, թեմատիկ պատումներ/ ։

Տնային կամ լրացուցիչ աշխատանք—  Այս աշխատանքը սովորողի կատարած հեռավար ընտանեկան կամ ինքնուրույն կատարած աշխատանքն է։ Տնային առաջադրանքները գնահատելիս հաշվի են առնվում ընտանեկան-համագործակցային նախագծերը, ինչպես նաև նախագծային անհատական հետազոտական աշխատանքները։ Նմանատիպ աշխատանքների միջոցով հիմնականում գնահատում եմ  սովորողների ինքնուրույնությունը, համագործակցային ու հետազոտական աշխատանքի կարողությունները, նախագծային աշխատանքներում հնարավորինս շատ մարդկանց ներգրավելու, ստացած հմտությունները փոխանցելու կարողությունները։

Ամենակարևորը

Մարդկային հարաբերություններում ամենակարևորը փոխադարձ հարգանքն ու վստահությունն է։ Համոզվածությունը՝ որ դիմացինդ չի թերագնահատի, չի անտեսի քեզ, կատարածդ ջանքը։ Համոզված եմ, որ սովորողի համար չկա ավելի արդյուանվետ գնահատական, քան սիրելի ուսուցչի խորաթափանց ուղղորդումը՝ ժպիտը, շոյանքը, գովասանքը, խեթ հայացքը, կամ լուռ վրդովմունքը․․․ Այս միջոցները եղել և մնում են իմ գնահատման ամենազադեցիկ ու գործուն միջոցները։ Ես միշտ փորձում եմ, ջանում, սիրելի ու հետաքրքիր ուսուցիչ լինել իմ սովորողների համար, որպեսզի հաջողեմ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s