Հունվարի 26-30․ առցանց ուսուցման առաջադրանքներ

 

snegopad1Ամանորը սովորողների ամենասիրելի և ամենասպասված տոներից է, հետևաբար բոլորը այս նախագծին մեծ ոգևորությամբ են մասնակցում: Դասավանդողի հիմնական խնդիրը դառնում է սովորոսների աշխատանքի համակարգումն ու ուղղորդումը: Սա լավ խթան է նաև ընտանեկան ծեսի ուսումնասիրության և առցանց ուսուցման կազմակերպման համար:

Առաջարկվող թեմաներ

  • Ամանորյա բառերի գործածությամբ տոնական ասիկներ, շուտասելուկներ, հանելուկներ հորինել
  • Տոնական բարեմաղթանքներ, բացիկներ, շնորհավորանքներ, գովազդներ ստեղծել
  • Տարեմուտի խոստովանություն /գրավոր կամ բանավոր՝ ձայնագրության ներկայացմամբ/
  • Ինչպե՞ս են դիմավորւմ Ամանորը իմ ընտանիքում /տոնական  նախապատրաստություններ և այլն/
  • Ամանորի հորոսկոպ, խորհուրդներ
  • Հորինել ամանորյա անսովոր բարեմաղթանքներ, կենացներ և այլն
  • Գրել նամակներ, խորհուրդներ, բացիկներ,
  • Ներկայացնել ամենաձանձրալի կենացները, կրկնվող արտահայտությունները, ուտեստները և այլն…
  • Ընտանեկան ավանդական ծիսակարգ, խոհանոց․ ընտանեկան ծիսական ուտեստի բաղադրատոմսի ներկայացում

Առաջարկում եմ ծանոթանալ նախորդ տարիների ընթացքում սովորողների ստեղծած  ուսումնական նյութերի ու հաղորդումների հղումներին և ,,կարծիք,, բաժնում գրել ձեր դիտարկումները։

Ամանորը իմ ընտանիքումՄարիաննա Մանուկյան․ 5․1 դասարան

Ամանորը իմ ընտանիքում    , Ամանորի հրաշքըՄիլենա Հարությունյան

Տարեմուտի խոստովանություն— Էլեն Հովհաննիսյան 4․1 դասարան