Կարդում ենք Տերյան․․․

126570929792Բանաստեղծություններ միասնական ընթերցման համար

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:

Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:

Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ — ողջո՜ւյն.
Օ՜, հարազա’տ, սիրա’ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն… Читать далее

Реклама

Կարդում ենք Տերյան․․․

Ռադիոընթերցումներ․ ներկայացնում են՝ 5․ 1 դասարանի սովորողները

Սաթինե Տեր Պետրոսյան․ <<Աշնան մեղեդի>>

Կարինա Մանուկյան <<Շիրակի դաշտերից>>

Միլենա Հարությունյան << Հայտնություն>>

Էրիկա Սարգսյան․ <<Կարծես թե դարձել եմ ես տուն>>

<< Մթնշաղ>> Սաթինե տեր-Պետրոսյան

<<Հայտնություն>> Լուիզա Եղիազարյան և մայրիկ

<<Կարծես թե դարձել եմ ես տուն>> Էրիկա Սարգսյան

<<Չկա ոչինչ, որ այնքան>> Էդիկ Հարությունյան

Կարդում ենք Թումանյան․․․

Բանաստեղծություններ միասնական ընթերցման համար

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր, ողջ անօգուտ

Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,

Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։

Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն

Վրդովմունքին քո սրտի։

Եվ այդ սիրտը քեզ չի տված
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։

Читать далее

Մեծերը՝ Տերյանի մասին

«…Եվ նորից կզգանք, որ
Մեր սրտին դու մո՛տ ես
Մորմոքող հրի պես մեր
Հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր
Հոգին կարոտ է,
Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛,
Վահան Տերյան…»:
Եղիշե Չարենց

   «Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:


Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղել ես «անլեզու». Սերդ ես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզ հետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:

Պարույր Սևակ

     «Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜սերը, և՜հայրենիքը, և՜բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜նյութը, և՜լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:

Ավետիք Իսահակյան

Читать далее

Տունտունիկ TV. հաղորդում № 2

Ստուգատեսային վերջին շաբաթվա ընթացքում, <<Տունտունիկ>> TV -ի տաղավարում հյուրընկալեցինք մեր մաթեմատիկայի նախկին դասավանդող, իսկ այժմ Մասսմեդիա, ATV հեռուստաալիքի լրագրող՝ Անահտի Բեկյանին։ Նա լրագրության մասին տպավորիչ վարպետության դաս վարեց, իսկ մենք նրան ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը։
Այս հաղորդումը ընդամենը փոքրիկ անդրադարձ է՝ մեր հետաքրքիր և ուսումնական հանդիպմանը։ Դիտե՛ք․․․

2016-2017 ուս-տարվա երրորդ ուսումնական շրջանի անհատական աշխատաժամանակ

Անհատական աշխ%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a5-%d5%a1%d5%a2%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af-2016-17ատաժամանակ

Փետրվարի ուսումնական-համագործակցային նախագծեր

«Կարդում ենք Տերյան, Թումանյան» 

Նախագիծն իրականացվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցի համաձայն՝ փետրվարի 6-ից մարտի 13-ը:

Նպատակը՝ շարունակում ենք ճանաչել ու միասին բացահայտել մեր մեծերին:

Խնդիրները՝  4-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների ձևավորում և գրական ճաշակի զարգացում
  • Ստեղծագործության հիմնական գաղափարի ընկալման կարողության զարգացում
  •  Արտահայտիչ ընթերցանության կատարելագործման խթանում
  •  Տարբեր ժանրերի և ծավալների ստեղծագործությունները հասկանալով կարդալու կարողության տիրապետում
  • Տեքստի բովանդակության վերարտադրում նկարագրական և դատողական տարրերի օգտագործմամբ
  • Տեքստի հիմնական միտքը որոշելու և դրա շուրջ դատողական խոսք կառուցելու կարողությունների զարգացում
  •  Տեքստի առաջին և վերջին նախադասությունները, հիմնական
    միտքը, հենակետային բառերը որոշելու կարողությունների ձևավորում /երեք բանալի և մեկ կողպեք հնարի կիրառում/
  • Տեքստի բովանդակությունը համառոտ վերարտադրելու կարո-ղության մշակում
  • Տեքստից կերպարներին բնութագրող հատվածները առանձնացնելու և հերոսների համեմատական բնու-
    թագիրը կազմելու հմտությունների զարգացում /Վենի դիագրամ հնարի կիրառման միջոցով/
  • Հեքիաթի, պատմվածքի և այլ ստեղծագործությունների ժանրային առանձնահատկությունների դիտարկում
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և
    խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում

Կարդում ենք ՏերյանՏե՛ս հղումը

Բովանդակություն

Հովհաննես Թումանյան- մեդիափաթեթ 

Հովհաննես Թումանյան- Դստեր՝ Նվարդի հուշերից

Հեքիաթներ

  • Չախչախ թագավորը
  • Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Բանաստեղծություններ

  • Համերգ
  • Ամենից լավ տունը

Պատմվածք

  • Ծղրիդը

Խնդիրները՝ 5-րդ դասարանում

  • Արտահայտիչ ընթերցելու կարողության կատարելագործում
  • Արձակ և չափածո ստեղծագործություններ. ընդհանուր գաղափար դրանց բնորոշ առանձնահատկությունների մասին
  • Հեքիաթի, պատմվածքի, առակի ժանրային բնութագրերը, լեզվական ձևավորման առանձնահատկությունները տարբերելու կարողությունների զարգացում
  • Ըմբռնել հեքիաթի և իրականության տարբերությունը
    . վերարտադրել ընթերցած հեքիաթը՝ բնութագրելով և կերպարները վերլուծելու միջոցով
  • Կարդացած ստեղծագործության դեպքերի հաջորդականությունը գրավոր կամ բանավոր շարադրելու կարողությունների զարգացում
  • Անծանոթ տեքստի վերաբերյալ առաջադրված հենակետային բառերի և նախադասությունների միջոցով  տեքստը վերականգնելու և վերնագրելու հմտությունների մշակում
  • Տրված տեքստը  պարբերությունների բաժանելու, հիմնական միտքը որոշելու  և պարբերությունների իմաստային կապը վերականգնելու կարողությունների մշակում
  •  Ստեղծագործության գործող անձանց խոսքի
    առանձնահատկությունները որոշելու,  տարբեր անձանց արարքները հակադրելու, նրանց վերաբերմունքը շրջապատի նկատմամբ որոշելու կարողությունների զարգացում
  •  Հերոսների արարքների դրդապատճառները որոշելու և դրանց նկատմամբ վերաբերմունք արտահայտելու, գնահատելու հմտությունների զարգացում
  •  Բանաստեղծության բովանդակությունը արձակ շարադրանքով՝ բացատրելով, նրա արտահայտած գաղափարը վերարտադրելու կարողությունների ձևավորում

Կարդում ենք Թումանյան

Բովանդակություն

Հեքիաթներ

Պատմվածքներ

  • Ահմադը
  • Գրազը
  • Շունը

Պոեմներ

  • Թմկաբերդի առումը
  • Լոռեցի Սաքոն

Գրառումներ

  • Ադամյանի օրերից
  • Ինքնակենսագրություն

 Բանաստեղծություններ

  • Պատրանք
  • Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
  • Երկու սև ամպ

Հոդված

  • Ձևն ու հոգին

Լրացուցիչ

Նախագծի ամփոփում

Անհատական և ընտանեկան ընթերցումներ` սովորողների ընտրությամբ

Թատերական սրահի բացում. <<Շունն ու կատուն>> — երաժշտական ներկայացում. Համագործակցային նախագիծ երաժշտության դասավանդողներ` Սոֆյա Գրիգորյանի և Տաթև Մանվելյանի հետ: Մասնակիցներ 4-րդ դասարանի սովորողներ:

Վահան Տերյան

  • Միասնական, ընտանեկան, անհատական ընթերցումներ — ռադիոթատրոնի նախագծեր
  • Կենդանի ընթերցումներ- համագործակցային նախագծեր

Բովանդակություն

  1. Տեղեկություններ, հետաքրքրող փաստեր Վահան Տերյանի մասին
  2. Թումանյանը՝ Տերյանի մասին
  3. Երկիր Նաիրի— բանաստեղծությունների շարք

Բանաստեղծություններ՝

  1. Թողի երկիրն իմ հայրենի
  2. Կարծես թե դարձել եմ ես տուն
  3. Գարնանամուտ
  4. Հայտնություն

Այլ

Նախագծի ամփոփում

Տերյանական ընթերցումներ

փետրվարի 19- թատերական անկյունի բացում

փետրվարի 24՝ «Կարդում ենք» ստուգատեսի մեդիաուրբաթ

Փետրվարի 20-մարտի 9՝ մայրենիի ստուգատես. գրաբարի օլիմպիադա

Մայրենի լեզվի օրեր

Նախագծի նպատակը՝ մայրենի լեզվի պատմական զարգացման ճանաչողության, կիրառության ընդլայնում

  • Մտքեր, վերլուծություններ մայրենի լեզվի մասին- արդյունքում՝ գրավոր շարադրանք, ռադիոնյութեր
  • Գրաբարի՝ որպես հայերենի զարգացման հին շրջանի մասին պատկերացումների որոշակիացումը- վարպետության դաս՝ Վանուհի Բաղմանյանի հետ
  • Լեզվական խաղերի, առաջադրաքների ստեղծում- համագործակցություն Մարինե Ամիրջանյանի հետ
  • Գրաբարից-աշխարհաբար փոխադրությունների իրականացում, գրաբարյան բառերի, դարձվածքների վերլուծություններ, աշխարհաբար լեզվում գրաբարյան հետքերի որոնումներ։

Ճամբարային ուրախ ռադիո

Ռադիոնյութը պատրաստել են ստեղծագործ-թատերասերների ջոկատի ճամբարականներ՝ Լիլիթ Մինասյանը, Էրիկա Սարգսյանը, Եվա Մխիթարյանը և Միլենա Հարությունյանը։
Սա մեր անակնկալն է բոլոր ուրախ ճամբարականներին։ <<Տունտունիկ>> ռադիոյի հյուրը՝ մեր մաթեմատիկայի դասվանդող՝ ընկեր Բաբկենն է։