Ձմեռային ուսումնական ճամբար

2016-2017 ուս․ տարի․

20161223_165558Նախագիծը՝ Գործնական և հետաքրքրաշարժ մայրենի լեզու

Նախագծի նպատակը՝ նախապատրաստում և մասնակցություն հունվարյան ստուգատսին։

Նախագծի տևողությունը՝ հունվարի 9-20-ը

Մասնակիցներ՝ չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողներ

Գործունեության ձևերը՝

  • Թատերական
  • Լրագրողական
  • Ստեղծագործական
  • Ժամանցային

Նախագծի բովանդակությունը

Թատերական

Ձեռարվեստ + կերպարվեստ+ մայրենի լեզու+ մեդիատեխնոլոգիա

Համագործակցում ենք տեխնոլոգիայի մասնագետ՝ Զարուհի Ոսկանյանի հետ։

Առակների, ժողովրդական հեքիաթների ընտրություն,
դերային ընթերցում, սցենարի մշակում, թատերական շիրմայի, սյուժետային կերպարների՝  ձեռնոցային տիկնիկների, խամաճիկների պատրաստում, բեմականացում և մեդիաներկայացման ստեղծում։

Արդյունքում՝ թատերական անկյունի ստեղծում։

Լրագրողական աշխատանք

Մայրենի+ մեդիատեխնոլոգիա / ձայնագրիչի, ֆոտոխցիկի, համակարգչային մոնտաժային և վիդեոծրագրերի կիրառություն/։

Օրվա աշխատանքի լուսաբանում, ճամբարային համերգների, կլոր սեղանների մասնակցություն, լուսաբանում։

Ստեղծագործական

Աշխատանք տեքստի շուրջ

Ստեղծագործության վերլուծություն, գեղարվեստական վերարտադրում, սցենարի ստեղծում, կերպարների ձևավորում։

Ժամանցային

  • Կինոդիտում- այցելություն կինոթատրոն
  • Ճամփորդություն, այցելություններ կրթահամալիրի այլ դպրոցներ, Ագարակ
  • Սպորտլանդիաներ, ձմեռային խաղեր, լող, հեծանվավարություն, ձիավարություն
  • Միջավայրի խնամք

Ճամբարի աշխատաժամանակ

09։00-09։30- Տոնական ընդհանուր պարապմունք

09։30-12։30- Նախագծային ստեղծագործական աշխատանք

12։30-13։00- Ճամբարային ուրախ նախաճաշ․ պատրաստում և համտեսում ենք միասին

13։00-13։45- Սպորտային խաղեր, հեծանվավարություն, այցելություն ագարակ

13։45-14։30- Օրվա լուսաբանում, ճամբարի օրագիր, միջավայրի խնամք