Մի կաթ մեղրը պատերազմի պատճառ

Վարդան Այգեկցի

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց:

Այդ գյուղին դրանից մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ՝ մի կաթիլ մեղրի համար:

By Արմինե Աբրահամյան Posted in Առակ

Ճամբարային լեզվագործունեություն

Ճամբարային օրերը նաև Հանրակրթական Դիջիթեք 2017-ի ստուգատեսին նախապատրաստվելու լավագույն շրջանն է ։ Մեր ջոկատը հունվարյան ստուգատեսին ներկայացնելու է <<Հայական ժողովրդական առականի>> ռադիոթատրոն և <<Մի կաթիլ մեղրը պատերազմի պատճառ>> տեսաներկայացում նախագծերը։ Մենք ճամբարի առաջին օրերին ընթերցեցինք բազմաթիվ առակներ, վերլուծեցինք ամենից դուր եկած առակները և քննարկման արդյունքում ընտրեցինք հունվարյան ստուգատեսին ներկայացվող նյութերը։

Պատրաստում ենք մեր ներկայացման հերոսներին

Ճամբարային օրագիր․ օր հինգերորդ

Ստեղծագործ-թատերասերների առօրյան հագեցած էր ստեղծագործական աշխատանքներով։ Մեր նախագծի նպատակը թատերական անկյունի ստեղծման նախաձեռնությունն էր։ Ջոկատի  մասնակիցները ընկեր Զառայի օգնությամբ նախագծում, նկարում, ձևավորում ու պատրաստում էին իրենց ներկայացման հերոս-տիկինիկներին ու ներկայացման միջավայրի դեկորացիաները։