Daily Archives: 25 Հունվարի, 2017
Վահան Տերյանի օրեր Ստուգատեսի նախագիծ
Նախագծի տևողությունը՝ կրթահամալիրի օրացույցով նախատեսված է՝ փետրվարի 6-17 -ը։
Նպատակը՝ ծանոթացում Վահան Տերյանի գրական ժառանգությանը, կյանքին և գործունեությանը։
Ստուգատեսային նախագծերի թեմաները՝
Կարդում ենք Տերյան
- Կենդանի ընթերցումներ․խոսքի թատրոն (դասարանական, ակումբային, խմբային, ընտանեկան նախագծեր)
- Ռադիոպոեզիա
- Կինոպոեզիա
- Տերյանական էտյուդներ (ստեղծագործությունների այլընտրանքային ներկայացումներ) թատերական, նկարչական, երաժշտական
Համագործակցային նախագծեր
- Միասնական ընթերցումներ Տերյանի արձանի մոտ
- Տերյանական քաղաքային թափառումներ
- Հոդվածների քննարկումներ
- Բանաստեղծության վերլուծություններ
- Վարպետության դասեր
Լրագրողական հարցախույզ
- Տերյանը՝ իմ քաղաքում/ քաղաքային ընթերցումներ, ռեպորտաժներ/
- Տերյանը՝ Տերյանի փողոցում /հարցազրույց անցորդների հետ /
- Տերյանը՝ իմ ընտանիքում, իմ միջավայրում
Հետազոտական աշխատանք
- Տերյանը՝ քաղաքական-հասարակական գործիչ
- Տերյանը՝ քնարերգու բանաստեղծ
- Տերյանը՝ անհատ
- Իմ Տերյանը
Գլխավոր մրցանակ՝
Հայրենագիտական ճամփորդություն Վ. Տերյանի ծննդավայր` Գանձա։