Տարօրինակ մտքեր

28 ապրիլի

Ռոդարիական օրերը շարունակվում են։ Այսօր ընթերցեցինք Ջ․ Ռոդարիի <<Հասած երկինքը >> հեքիաթը։ Հեքիաթից ամենատարօրինակ ու անսովոր մտքերը առանձնացնելուց հետո, որոշեցինք ինքներս էլ  նման մտքեր հորինել։ Անպայման կարդացեք․ գուցե ձեր մտքո՞ւմ էլ տարօրինակ տարօրինակ ու զարմանալի հարցեր ծնվեն։

Իռեն Կարապետյան

Աստղիկ Հակոբյան

Եվա Սահրադյան

Հայկ Ղազարյան

Տիգրան Մարջանյան

Տիգրան Նազարյան

Եղիազարյան Լուիզա

Ռուբեն Ստեփանյան

Լուիզա Եղիազարյան

Լարիսա Մկրտչյան

Հովհաննես Աճեմյան

Արև Սուքիասյան

Ինեսսա Մկրտչյան

Սեդա Հովհաննիսյան

Սելլա Խիլոյան

 

Реклама

Զանգի․ հատվածներ հավելվածից

Նախապատրաստվում ենք աբովյանական մեդիաուրբաթին։ 

  • Հարգելի սովորողներ, փորձեք սահուն, արտահայտիչ հնչերանգով ընթերցել այս հատվածները։ Ովքեր ցանկանում են, թող իրենց ընթերցումը ձայնագրեն և հրապարակեն բլոգներում։ 
  • Դուրս գրեք ու բացատրեք անծանոթ բառերը՝ կազմելով աբովյանական ձեր բառարանը։

    Անահիտ Մկրտչյան

Հատվածներ՝ Զանգի հավելվածից․ ներկայացնում են՝ 5․2 դասարանի սովորողները։

Լիրա Խաչատրյան

Նունե Հովհաննիսյան

 

Հատված 1-ին

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ  իմ Զանգի:

Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փնչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով…

 Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմԶանգի:

Հատված 2-րդ

 Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան:

Ցնծա՛, զվարճացի՛ր,  բերկրեա՛ց, փարթամացի՛ր, հրճվեա՛ց, զվարթացի՛ր, գեղեցի՛կդ իմ Հրազդան:

Թո՛ղ ծոց քո ցնծալից, թո՛ղ դաշտ քո զվարճալից  ուռճասցի՛ն, ծաղկեսցի՛ն. ընձյուղեսցե՛ն, բողբոջեսցե՛ն  պտուղս հազարավորս, սերմանիս բյուրավորս՝ իկերակուր իմ սերնդոց, ի ցնծություն իմ զավակաց, ի վայելչություն իմ ազգանց դյուցազանց:

Հրազդա՛ն, գեղեցի՛կդ  իմ Հրազդան:

Հատված 3-րդ

 Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:

Ո՞վ քեզ առաջ՝ուրախ ձայնիվ, քաղցրամոք ժպիտիվ ողջույն տվեց, քո համն առավ, քո ջուրը խմեց, քո ծաղիկներիցը խնդալով, ցնծալով հոտ քաշեց, քո հով, զով արար ղրաղին էկավ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, էդ անդրդվելի քարափներիդ սուր նայելով, էդ անահ, քաջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյաց դերկա՜ր հիացյալ, ապշյալ մնալով՝ խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք, քերովբեական լեզվով գոչյաց.

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛:

Կարդում ենք Աբովյան ․ 25-29 ապրիլի

Համագործակցային հայրենագիտական-մայրենագիտական նախագիծ  Սոնա Փափազյանի հետ։

20170429_095308Նախագծի նպատակը՝ 

Խ․ Աբովյանի ստեղծագործությունների միջոցով ծանոթանալ նրա կենսագրությանն ու լուսավորչական գործունեությանը։ 

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

 Խնդիրները

  • Հայրենաճանաչողություն
  • Լեզվաճանաչողություն
  • Ծանոթացում Աբովյանի գրական ժառանգության նմուշներին

Բովանդակությունը և առաջադրանքների փաթեթը տես հղումով։

Նախագծի ամփոփում

Ապրիլի 29-ին իրականացնելու ենք «Օրը Աբովյանի հետ» հայրենագիտական-ճանաչողական-էկոլոգիական նախագիծը։

Արդյունքում՝

  • Օրվա պատում-լուսաբանումներ
  • Հարցազրույց-ռադիոնյութեր
  • Աբովյանական ստեղծագործությունների յուրիովի ներկայացում-մեկնաբանություններ
  • Շաբաթվա ընթացքում ընթերցած նյութերի մեդիափաթեթի ստեղծում

Խաչատուր Աբվյան նախագծի արդյունքներ

Զվարճալի պատմություններ

Աստղիկ Խաչատրյան

Մարիաննա Մանուկյան

Ժամանակակից փոխադրություն— Լիլիթ Մինասյան

Անձեռ արհսետավորը -Էրիկա Սարգսյան

Իմ Աբովյանը

Էրիկա Սարգսյան

4-րդ դասարան

Հատվածներ ,,Զանգի,, հավելվածից։

Սովորողները կարդում են իրենց առավել դուր եկած հատվածները։

Էլեն Հովհաննիասյան

Լուիզա Եղիազարյան

Հրանտ Հակոբյան

Իմ Աբովյանական բառարանը

Տիգրան Մարջանյան

Աստղիկ Հակոբյան

Հայկ Ղազարյան

Սեդա Հովհաննիսյան

Էդուարդ Սարգսյան

Եվա Սահրադյան

Ընթերցումներ <<Զանգի>> հավելվածից․

Խաչատուր Աբովյան․ առաջադրանքների մեդիափաթեթ

imageՀղումով ծանոթացիր Խաչատուր Աբովյանի կենսագրությանն ու գործունեությանը։ Խմբագրի՛ր տեքստը՝ առանձնացնելով քեզ հետաքրքրող տեղեկությունները։

Օգտվելով նշված աղբյուրից,  նրա կյանքի և գործունեության մասին պատմող հետաքրքիր տեղեկություններ առանձնացրու։ Գրավոր ներկայացրո՛ւ բլոգումդ կամ ձայնագրի՛ր։

Կարդա՛ նաև Պերճ Պռոշյանի հուշիկը Աբովյանի մասին

Զվարճալի ու կարճ պատմություններ

  • Ընթերցիր, ընտրիր քեզ դուր եկած պատմությունը և վերնագրիր։
  • Ընտրածդ պատումը փորձիր ներկայացնել ժամանակակից հայերենով։
  • Վելուծիր պատմությունը։ Համապատասխան առածներ ընտրի՛ր։
  • Ձայնագրիր նախընտրածդ պատմության բնագիր տեքստը և ներկայացրու։

Անձեռ արհեստավորը

Քառասուն տարի կըլի, Անգլիա մեկ մարդ կար՝ անունը Քինգստոն, որ ձեռն չուներ ու ոտով էր իր բանն անում։ Շատը ձեռով չէին կարող էնպես պարզ գրիլ, ինչպես նա ոտով։ Չայի թասը ոտով էր բերանը տանում, չանգալ, դանակ, գդալ ոտով էր բռնում։ Կրակ էր վառում, երեսը վեր անում, շորերը հաքնում, կովը կթում, ձին թամքում, լգամը բերանը տալիս, բոլորը ոտով էր անում։ Շատ մարդի ձեռն էլ էսքան հունար չունի։

*************

Մեկը հայլին առավ ձեռը, առաջին բռնեց ու աչքերը խփեց։— էդ ի՞նչ ես անում,— մոտի կանգնողը հարցրեց։— Ի՞նչ պետք է անեմ,— պատասխանեց,— ուզում էի մեկ իմանամ, թե քնած ժամանակս ի՞նչ պատկեր ունիմ։ Ո՛վ չի ասիլ՝ մաշա՛լլա, խելքի կողմանե գլուխդ ապրի՛։

********************

Մեծն Ալեքսանդր իր աֆիցերների հետ հաց էր ուտում, հանկարծ սկսեց հարցնել.— էն ի՞նչն ա, որ անցյալ տարին չկար, էս տարի էլ չի՛ ըլիլ, մյուս տարին էլ։— Ա ՛հ՝ ես լավ իմացա, ձեն տվեց մեկ խելոք աֆիցեր, էս հենց մեր տոնլուղն ա։— էնպես դուր էկավ թագավորին էս խոսքը, որ հրամայեց, նրան համ տոնլուղը տան, համ պարգև։

********************

Մեկ սուփրի վրա մեկ հարուստ, երևելի ու մեկ գիտուն մարդ էլ կային նստած։ Մեկ աման խիստ պատվական կերակուր բերին։ Գիտունն էլ սկսեց իր փայը վեր առնիլ։— Օհո~, կարդացող մարդիքն էլ են իմացել իրանց բերնի համը,—ձեն տվեց հարուստը։— Ընչի՞ չէ, բաս հենց իմանում ես՝ թե անոշ թիքեն հենց ախմախների՞ համար ա,— պատասխան տվեց գիտունը։

***********

Մեկը իր բարեկամին հարցրեց՝ թե ի՞նչպես ա յոլա գնում.— Ինչպես երկնքումը,— պատասխանեց: Հարցնողը մնաց զարմացած՝ որ էնպես բիրադի բախտավորվել ա, չունքի շատ աղքատ էր։— Էդ ի՞նչպես ա պատահել,— հարցրեց առաջինը զարմացած- Ի՞նչպես պտի պատահի, ո՛չ ուտում ենք, ո՛չ խմում,— պատասխանեց։— Հեսաբի՜։

****************

Մեկ իշխան մարդ մեկ օր իր որդուն շատ անարգեց՝ որ նա մեկ խոսք էլ ա չէ՛ր խոսում, երբ երևելի մարդիք իր տունն էին գալիս: Որդին շատ հաստագլուխ էր: Հորը հարցրեց՝ թե ի՞նչ խոսի, պատասխանեց՝ որ նրանց օղլուշաղիցը, նրանց քեֆը հարցնի և այլն։ Որդին հոր խրատը ականջումը հալեց, ու հենց առաջին էկողը մեկ եպիսկոպոս էր։ Տղեն էլ ձեռ չէր վերցնում, հենց միշտ հարցնում էր եպիսկոպոսին՝ ի՞նչպես ա նրա կնգա, զավակաց քեֆը։

*****************

Մեկ լավ մուզիկանտ, որ իր բանը լավ գիտեր, ամա մի քիչ ծուծը բարակ էր, բախտավոր գտնվեցավ, որ նրան ֆրանցուզի թագավորի մոտ տարան։ Թագավորը հարցրեց նրան՝ թե նա՞ է էն մուզիկանտը՝ որ էնքան գովում են։— Ձերդ մեծություն, ղորդ ա, էդ գովասանությանը չեմ արժանի, ամա կարող եմ համարձակ ասիլ, որ էնպես ձեն ունիմ ես, որ ինչ ուզենամ, կարող եմ նրանից շինել,— պատասխանեց:— Թե որ էդպես ա,— ասեց թագավորը,— հրամայում եմ՝ որ մեկ ջուխտ գուլբա շինես քո ձենիցը, չունքի հաքիդ գուլբեքը բանի պետքը չեն։

******************

Մեկ գեներալ մեկ քաղաք մտավ։ Բոլոր քաղաքացիքն եկան՝ որ նրա գալը շնորհավորեն։ Հրեաներ էլ էին հավաքվել դոանը, բայց նա հրամայեց որ նրանց քշեն։ «Դրանք են մեր Քրիստոսի չարչարողը, թո՛ղ կորչեն երեսիցս»։ Հրեաները շատ նեղացան, որ էնպես պատասխան ստացան, ամա ասեցին, որ չորս հազար ոսկի են բերել փեշքաշ։ Հենց մեծավորն իմացավ թե չէ, իսկույն հրամայեց՝ որ ներս գան, «դրանք ի՞նչ անեն,— ասեց,— խաչելու ժամանակին դրանք դեո չէին ծնվել։

***********************

Մեկ կաղ ֆրանցուզ Գերմանիո միջովն անց էր կենում, ձիուցը վեր ընկավ։ Գեղըցիք՝ որ տեսան, վրա թափեցին՝ որ քոմակ անեն, բայց որ տեսան՝ թե կաղում ա, հենց իմացան՝ թե ոտը դուս ա ընկել, ինչքան զոռ ունեին, բանացրին՝ ու ոտիցը քաշում 20 էին, որ տեղը քցեն։ Ողորմելին ինչքան էլ որ գոռաց՝ թե ոտը դուս չի ընկել, ինքը կաղ ա, նրանք հենց կարծում էին՝ թե ցավի ձեռիցն ա էնպես գոռում, ու դհա՛ ավելի զոռ էին տալիս, չունքի լեզուն չէին հասկանում։ Նրա բախտիցը մեկ մարդ էկավ՝ որ երկու լեզուն էլ գիտեր ու խեղճին ազատեց էս դառը տանջանքիցը։

****************************

Մեկ ջահել ծառա անկարգություն էր արել ու օթախը հոտացրել։— էս ի՞նչ գարշելի հոտ ա կանգնել էստեղ,— ձեն տվեց աղեն քիթը բռնելով:— Ա՜խ՝ ողորմած տեր,— պատասխանեց ծառեն,— մեր անպիտան շունն ա էս խայտառակությունը արել, ա՜խ՝ նրա աչքը դո՛ւս գար, որ չըլեր իսկի: — Ի՞նչ, գլուխդ քարն ես տալիս, շո՜ւնը, շո՜ւնը, շո՜ւնն էստեղ չի՛ հո, — ասեց տերը:— Ղորդ ա՝ աղա, ճշմարիտ ես ասում, էստեղ չի՛, ամա հենց որդի որ ա, կգա,— կրկնեց լեղապատառ՝ ծառեն։

*********************************

Մեկ հաստափոր մարդ ցխումը վեր ընկավ ու չէ՛ր կարում տեղիցը վեր կենալ: էս հադաղին մոտովը մեկ մարդ անց կացավ, խնդրեց՝ որ գա, իրան քոմակ անի, ցխիցը հանի։— Աչքիս վրա,— ասեց անցվորը,— քեզ քոմակ կանեմ, ամա էդ տեղ շատ մուռտառ ա, վեր կաց, մի քիչ ղրաղ քաշվի՛ր, էն ժամանակը բա՛շ ուստա, ձեռիցս էկածը չեմ խնայիլ:

**********************************

Մեկ գեղըցի, որ իրան շատ իմաստուն էր կարծում, չունքի գրիլ, կարդալ գիտեր, էկավ քաղաքը ու տեսավ, որ մեկ տան տախտակի վրա գրած էր «էս տեղ ձիանք կան քրեհելու»։ Ու 1748 տարվան թիվը: Հենց իմացավ՝ թե էն տանը էնքան ձի կա, գլուխը թափ տալով սկսեց գոռալ. «Պա~, պա~, պա~ . մեկ գոմում որ էսքան ձի կա՛, տե՛ս՝ թե սաղ քաղաքումը որքան կըլի»:

Առակներ

  • Կարդա՛ ու վերլուծիր քեզ դուր եկած առակը։
  • Նախընտրած առակի շուրջ ուսումնական նյութ պատրաստիր։Չմոռանա՛ս աշխատանքդ ձևավերլ և հրապարակել բլոգումդ։

Տարբերակները՝

  • Ընտանեկան ռադիոընթերցում
  • Տեսաընթերցում
  • Հետքարքրաշարժ առաջադրանքների փաթեթ

Ժանդ փուշը

Անցվորներն ու շունը

Էշն ու շունը

Կատուն ու մուկը

Բարդին ու վազը

Բառային աշխատանք

  • Ընթերցիր Խաչատուր Աբովյանի վերը նշված ստեղծագործություններից մի քանիսը՝ առանձնացնելով բարբառային բառերը։ Բառարանների կամ մեծահասկաների օգնությամբ փորձիր գտնել այդ բառերի բացատրությունը՝ ստեղծելով քո բառարանը։
  • Ստեղծագործություններից առանձնացրու այն բարբառային բառերը, որոնք լսում ես առօրյայում։
  • Ընտրի՛ր մի քանի բարբառային բառ, որոնք կցանկանայիր ստուգաբանել։

Անձրևը

Ըստ՝ Ակսել Բակունցի

ԱնձրևԳարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերին, մայթի քարերին ու այգիների կավահողին։ Անձրևն իր հետ բերել էր զովություն, պղտոր ջրի լճակներ ու ծանր ցեխ։ Սարերից դեպի քաղաք էին սողացել սպիտակ ամպերը, որոնք անգլուխ քարավանի նման դանդաղ ու մունջ պտույտ էին անում փողոցներով, քսվում կտուրներին։

Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ։ Էլեկտրական լամպերի ցոլքը օրորվում էր անձրևաջրի լճակներում։

Բարձր աշտարակից լսվող երգի ելևէջները թափվում էին ամբողջ քաղաքի վրա։

Читать далее

Տեքստային աշխատանք

Բառերն այնպես տեղադրիր, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում……………………………….. մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն  ……………………………….. օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու  ……………………………….. հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը …………………. մեկին:

Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր ……………: Նրանք ցերեկը ……………………………………տաճարի սյուներին, ……………………… հատակին և …………………….:

Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները …………………………… օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն ………………….:

Գրի՛ր մեկ բառով.

Կճղակ ունեցող-կճղակավոր

Սմբակ ունեցող-

Թև ունեցող-

Պոչ ունեցող-

Ձայն ունեցող-

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրի՛ր՝

Հիմա գրի՛ր՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

________________ մասնիկը ցույց է տալիս ______________________:

Զատկի լոբին

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի է հաշվում և փարաջայի գրպանը գցում։ Մեծ պասի առաջին իսկ օրից նա ամեն օր մի լոբի է հանում, դեն գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատկի գալուն քանի օր է մնացել։

Մի օր էլ էս տերտերի գլխին մի փորձանք է պատահում․․․․

Կարդա՛ և պատմությանը նոր ավարտ հորինիր։

Զատկական շաբաթ 10-16 ապրիլի

ԶատիկՍուրբ Հարության տոն․ նախապատրաստություն

Ծաղկազարդը՝ ժողովրդական տոն- Սաթինե Տեր Տետրոսյան

 Ծաղկազարդի հեթանոսկան արմատներըՍեդա Հովհաննիսյան

  • Զատկի Ավագ շաբաթ-ռադիոթողարկումների շարք
  • 12-04 Զատկական լիմերիքների ստեղծում

Արև Սուքիասյան

Նարեկ Բազոյան

 

  • 13-04 Զատկի առածանի

Սեդա Հովհաննիսյան

Լուիզա Եղիազարյան

Կարինա Մանուկյան

Ասյա Միրզոյան

  • 14-04 — Տերտերի լոբին