Բլոգային աշխատանք

04 ապրիլի

Առաջադրանք 1

Կարդալ օրագրապատումները և

  • նշել բովանդակային տարբերությունները: Ի՞նչ տարբերություններ, զարգացումներ էին նկատելի
  • նշել ընդհանրությունները
  • օրագրերի ընթերցումից ի՞նչ սովորեցինք
  • երկու պատումներից դուրս գրել ակենակարևոր թվացող մտքերը

Օրագրապատում առաջին

Օրագրապատում 997-րդ

Առաջադրանք 2

Ընտրել պատահական երեք օրագրապատում և դրանցից դուրս բերել ամենաուսումնական հատվածները:

Ընթերցել և ձայնագրել:

Նախագծի ամփոփում

Տիար Բլեյանի օրագրերի վերնագրերը, որպես ամենահետաքրքիր մտքեր

Կարդացե՛ք Սաթինե Տեր Պետրոսյանի բլոգում

Դավթապատում— Իմ նախընտրած հատվածները- Ներկայացնում է՝ Կարինա Մանուկյանը

 

05 ապրիլի նախագծային աշխատանք

Խմբային աշխատանք

Սովորողներ բաժանվում են խմբերի

Յուրաքանչյուր խումբ  Ղազարոս ԱղայանՄեդիափաթեթից ընտրում է իր աշխատանքի ուղղությունը

Խմբերը ընթերցում են նախընտրած նյութը, մշակում, խմբագրում և ընկերներին են ներկայացնում իրենց աշխատանքի արդյունքը:

Տնային առաջադրանք

Օրվա խմբային աշխատանքի նախագիծը ներկայացվում է սովորողի բլլոգում: Ներկայացման ձևն ազատ է:

 

04 ապրիլի. նախագծային աշխատանք

Ընթերանություն բաց երկնքի տակ

Մասնակիցներ` 4-րդ դասարանի սովորողներ

Սովորողները ծանոթանում են Ղազարոս ԱղայանիՄանկական պատմվածքներ-ին:

Ընթերցում են դուր եկած պատմվածքները և նախընտրած պատմվածքի շուրջ կատարում հետևյալ առաջադրանքները:

  • Ո՞ր պատմվածքը առավել հետաքրքրեց. ինչո՞ւ
  • Գրավոր կամ բանավոր պատումի / ձայնագրության, տեսագրության միջոցով/ ներկայացնել պատմվածքը:
  • Պատմվածքի գաղափարի վերլուծություն /Ինչի՞ մասին էր, ի՞նչ էր սովորեցնում/
  • Ստեղծագործությունների շուրջ ընդհանուր քննարկաման ծավալում, օրվա ամփոփում:

Տնային առաջադրանք

  • Պատմվածքի ընտանեկան, խմբային դերային ընթերցում
  •  Ռադիոթատրոնի ստեղծում
  • Պատմվածքի նկարազարդում