Տիար Բլեյանի 1000-րդ հոբելյանական գրին ընդառաջ

Դավթապատումը՝ մանկավարժական ուղերձ

  • Կարդա՛ պատումը

Այս օրերին շուտասելուկները շրջում են մեր նախակրթարանների բոլոր տարիքային խմբերում: Երեկ, երբ Կամերային երաժշտության տան՝ բավարարում պարգևող (շնորհակալ եմ, մաեստրո Հարություն Թոփիկյանին ու իր ստեղծած Կամերային երգչախմբին) համերգից վերադարձա տուն, Դավիթը ոչ միայն հասցրել էր իմ հանձնարարությունը կատարել՝ մի քանի ժամում ապաքինվել, այլև խանդավառ, շուտասելուկներով ընդունելություն կազմակերպել:

Ահա այսպիսի գրկաբաց հընթացս արտաբերված ասելուկներ…
– Մայրիկ գլորեմ, հայրիկ ուտեմ, հայրիկ չգլորեմ, մայրիկ ուտեմ…
– Մայրիկ ծեծեմ, հայրիկ կծեմ, մայրիկ ծեծեմ, ծիծիկ ուտեմ…
– Ընկեր Կարինե չուտեմ, ընկեր Մելինե ուտեմ, ընկեր Մելինե-Կարինե խորովեմ, չուտեմ… որ ի՞նչ անեմ…
– Շուտասելուկ չունեմ, շուտանելուկ ունեմ՝ չիշիկս գալիս է…
– Լոշտակ պապա, չուգուն գլխով, բիզ-բիզ ատամներով…

Դավիթը թողել է, որ մայրիկը նոր մկրատով ձեռքերի եղունգները կտրի: Ցույց է տալիս: Ոտքի եղունգները ոչ մի կերպ թույլ չի տալիս:
– Ինչո՞ւ,- հարցնում եմ,- ինչո՞ւ չես թողնում:
– Թող մնա գայլերին, գան ոտքերիս եղունգները կրծեն…

Շուտասելուկի հոմանիշը, այսպիսով, մոբիլ ու ստեղծական, արհեստականությունից զերծ ու միշտ կենդանի գործունեությամբ սեբաստացու շուտանելուկն է:

Բլոգի <<Դավթապատում>> բաժնից ընտրիր ամենահետաքրքիր ու ուսուցողական երկխոսությունները։ Ընթերցի՛ր ընկերներիդ համար։ Ցանկության դեպքում՝ ձայնագրի՛ր և հրապարակիր բլոգումդ։

Հատվածներ Դավթպատումից․ Կարդում է՝ Կարինա Մանուկյանը  -5․1 դասարան

Միլենա Հարությունյան

Սուսաննա Մամիկոնյան և Մարիա Ոսկանյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s