Խաչատուր Աբովյան․ առաջադրանքների մեդիափաթեթ

imageՀղումով ծանոթացիր Խաչատուր Աբովյանի կենսագրությանն ու գործունեությանը։ Խմբագրի՛ր տեքստը՝ առանձնացնելով քեզ հետաքրքրող տեղեկությունները։

Օգտվելով նշված աղբյուրից,  նրա կյանքի և գործունեության մասին պատմող հետաքրքիր տեղեկություններ առանձնացրու։ Գրավոր ներկայացրո՛ւ բլոգումդ կամ ձայնագրի՛ր։

Կարդա՛ նաև Պերճ Պռոշյանի հուշիկը Աբովյանի մասին

Զվարճալի ու կարճ պատմություններ

  • Ընթերցիր, ընտրիր քեզ դուր եկած պատմությունը և վերնագրիր։
  • Ընտրածդ պատումը փորձիր ներկայացնել ժամանակակից հայերենով։
  • Վելուծիր պատմությունը։ Համապատասխան առածներ ընտրի՛ր։
  • Ձայնագրիր նախընտրածդ պատմության բնագիր տեքստը և ներկայացրու։

Անձեռ արհեստավորը

Քառասուն տարի կըլի, Անգլիա մեկ մարդ կար՝ անունը Քինգստոն, որ ձեռն չուներ ու ոտով էր իր բանն անում։ Շատը ձեռով չէին կարող էնպես պարզ գրիլ, ինչպես նա ոտով։ Չայի թասը ոտով էր բերանը տանում, չանգալ, դանակ, գդալ ոտով էր բռնում։ Կրակ էր վառում, երեսը վեր անում, շորերը հաքնում, կովը կթում, ձին թամքում, լգամը բերանը տալիս, բոլորը ոտով էր անում։ Շատ մարդի ձեռն էլ էսքան հունար չունի։

*************

Մեկը հայլին առավ ձեռը, առաջին բռնեց ու աչքերը խփեց։— էդ ի՞նչ ես անում,— մոտի կանգնողը հարցրեց։— Ի՞նչ պետք է անեմ,— պատասխանեց,— ուզում էի մեկ իմանամ, թե քնած ժամանակս ի՞նչ պատկեր ունիմ։ Ո՛վ չի ասիլ՝ մաշա՛լլա, խելքի կողմանե գլուխդ ապրի՛։

********************

Մեծն Ալեքսանդր իր աֆիցերների հետ հաց էր ուտում, հանկարծ սկսեց հարցնել.— էն ի՞նչն ա, որ անցյալ տարին չկար, էս տարի էլ չի՛ ըլիլ, մյուս տարին էլ։— Ա ՛հ՝ ես լավ իմացա, ձեն տվեց մեկ խելոք աֆիցեր, էս հենց մեր տոնլուղն ա։— էնպես դուր էկավ թագավորին էս խոսքը, որ հրամայեց, նրան համ տոնլուղը տան, համ պարգև։

********************

Մեկ սուփրի վրա մեկ հարուստ, երևելի ու մեկ գիտուն մարդ էլ կային նստած։ Մեկ աման խիստ պատվական կերակուր բերին։ Գիտունն էլ սկսեց իր փայը վեր առնիլ։— Օհո~, կարդացող մարդիքն էլ են իմացել իրանց բերնի համը,—ձեն տվեց հարուստը։— Ընչի՞ չէ, բաս հենց իմանում ես՝ թե անոշ թիքեն հենց ախմախների՞ համար ա,— պատասխան տվեց գիտունը։

***********

Մեկը իր բարեկամին հարցրեց՝ թե ի՞նչպես ա յոլա գնում.— Ինչպես երկնքումը,— պատասխանեց: Հարցնողը մնաց զարմացած՝ որ էնպես բիրադի բախտավորվել ա, չունքի շատ աղքատ էր։— Էդ ի՞նչպես ա պատահել,— հարցրեց առաջինը զարմացած- Ի՞նչպես պտի պատահի, ո՛չ ուտում ենք, ո՛չ խմում,— պատասխանեց։— Հեսաբի՜։

****************

Մեկ իշխան մարդ մեկ օր իր որդուն շատ անարգեց՝ որ նա մեկ խոսք էլ ա չէ՛ր խոսում, երբ երևելի մարդիք իր տունն էին գալիս: Որդին շատ հաստագլուխ էր: Հորը հարցրեց՝ թե ի՞նչ խոսի, պատասխանեց՝ որ նրանց օղլուշաղիցը, նրանց քեֆը հարցնի և այլն։ Որդին հոր խրատը ականջումը հալեց, ու հենց առաջին էկողը մեկ եպիսկոպոս էր։ Տղեն էլ ձեռ չէր վերցնում, հենց միշտ հարցնում էր եպիսկոպոսին՝ ի՞նչպես ա նրա կնգա, զավակաց քեֆը։

*****************

Մեկ լավ մուզիկանտ, որ իր բանը լավ գիտեր, ամա մի քիչ ծուծը բարակ էր, բախտավոր գտնվեցավ, որ նրան ֆրանցուզի թագավորի մոտ տարան։ Թագավորը հարցրեց նրան՝ թե նա՞ է էն մուզիկանտը՝ որ էնքան գովում են։— Ձերդ մեծություն, ղորդ ա, էդ գովասանությանը չեմ արժանի, ամա կարող եմ համարձակ ասիլ, որ էնպես ձեն ունիմ ես, որ ինչ ուզենամ, կարող եմ նրանից շինել,— պատասխանեց:— Թե որ էդպես ա,— ասեց թագավորը,— հրամայում եմ՝ որ մեկ ջուխտ գուլբա շինես քո ձենիցը, չունքի հաքիդ գուլբեքը բանի պետքը չեն։

******************

Մեկ գեներալ մեկ քաղաք մտավ։ Բոլոր քաղաքացիքն եկան՝ որ նրա գալը շնորհավորեն։ Հրեաներ էլ էին հավաքվել դոանը, բայց նա հրամայեց որ նրանց քշեն։ «Դրանք են մեր Քրիստոսի չարչարողը, թո՛ղ կորչեն երեսիցս»։ Հրեաները շատ նեղացան, որ էնպես պատասխան ստացան, ամա ասեցին, որ չորս հազար ոսկի են բերել փեշքաշ։ Հենց մեծավորն իմացավ թե չէ, իսկույն հրամայեց՝ որ ներս գան, «դրանք ի՞նչ անեն,— ասեց,— խաչելու ժամանակին դրանք դեո չէին ծնվել։

***********************

Մեկ կաղ ֆրանցուզ Գերմանիո միջովն անց էր կենում, ձիուցը վեր ընկավ։ Գեղըցիք՝ որ տեսան, վրա թափեցին՝ որ քոմակ անեն, բայց որ տեսան՝ թե կաղում ա, հենց իմացան՝ թե ոտը դուս ա ընկել, ինչքան զոռ ունեին, բանացրին՝ ու ոտիցը քաշում 20 էին, որ տեղը քցեն։ Ողորմելին ինչքան էլ որ գոռաց՝ թե ոտը դուս չի ընկել, ինքը կաղ ա, նրանք հենց կարծում էին՝ թե ցավի ձեռիցն ա էնպես գոռում, ու դհա՛ ավելի զոռ էին տալիս, չունքի լեզուն չէին հասկանում։ Նրա բախտիցը մեկ մարդ էկավ՝ որ երկու լեզուն էլ գիտեր ու խեղճին ազատեց էս դառը տանջանքիցը։

****************************

Մեկ ջահել ծառա անկարգություն էր արել ու օթախը հոտացրել։— էս ի՞նչ գարշելի հոտ ա կանգնել էստեղ,— ձեն տվեց աղեն քիթը բռնելով:— Ա՜խ՝ ողորմած տեր,— պատասխանեց ծառեն,— մեր անպիտան շունն ա էս խայտառակությունը արել, ա՜խ՝ նրա աչքը դո՛ւս գար, որ չըլեր իսկի: — Ի՞նչ, գլուխդ քարն ես տալիս, շո՜ւնը, շո՜ւնը, շո՜ւնն էստեղ չի՛ հո, — ասեց տերը:— Ղորդ ա՝ աղա, ճշմարիտ ես ասում, էստեղ չի՛, ամա հենց որդի որ ա, կգա,— կրկնեց լեղապատառ՝ ծառեն։

*********************************

Մեկ հաստափոր մարդ ցխումը վեր ընկավ ու չէ՛ր կարում տեղիցը վեր կենալ: էս հադաղին մոտովը մեկ մարդ անց կացավ, խնդրեց՝ որ գա, իրան քոմակ անի, ցխիցը հանի։— Աչքիս վրա,— ասեց անցվորը,— քեզ քոմակ կանեմ, ամա էդ տեղ շատ մուռտառ ա, վեր կաց, մի քիչ ղրաղ քաշվի՛ր, էն ժամանակը բա՛շ ուստա, ձեռիցս էկածը չեմ խնայիլ:

**********************************

Մեկ գեղըցի, որ իրան շատ իմաստուն էր կարծում, չունքի գրիլ, կարդալ գիտեր, էկավ քաղաքը ու տեսավ, որ մեկ տան տախտակի վրա գրած էր «էս տեղ ձիանք կան քրեհելու»։ Ու 1748 տարվան թիվը: Հենց իմացավ՝ թե էն տանը էնքան ձի կա, գլուխը թափ տալով սկսեց գոռալ. «Պա~, պա~, պա~ . մեկ գոմում որ էսքան ձի կա՛, տե՛ս՝ թե սաղ քաղաքումը որքան կըլի»:

Առակներ

  • Կարդա՛ ու վերլուծիր քեզ դուր եկած առակը։
  • Նախընտրած առակի շուրջ ուսումնական նյութ պատրաստիր։Չմոռանա՛ս աշխատանքդ ձևավերլ և հրապարակել բլոգումդ։

Տարբերակները՝

  • Ընտանեկան ռադիոընթերցում
  • Տեսաընթերցում
  • Հետքարքրաշարժ առաջադրանքների փաթեթ

Ժանդ փուշը

Անցվորներն ու շունը

Էշն ու շունը

Կատուն ու մուկը

Բարդին ու վազը

Բառային աշխատանք

  • Ընթերցիր Խաչատուր Աբովյանի վերը նշված ստեղծագործություններից մի քանիսը՝ առանձնացնելով բարբառային բառերը։ Բառարանների կամ մեծահասկաների օգնությամբ փորձիր գտնել այդ բառերի բացատրությունը՝ ստեղծելով քո բառարանը։
  • Ստեղծագործություններից առանձնացրու այն բարբառային բառերը, որոնք լսում ես առօրյայում։
  • Ընտրի՛ր մի քանի բարբառային բառ, որոնք կցանկանայիր ստուգաբանել։
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s