Զանգի․ հատվածներ հավելվածից

Նախապատրաստվում ենք աբովյանական մեդիաուրբաթին։ 

  • Հարգելի սովորողներ, փորձեք սահուն, արտահայտիչ հնչերանգով ընթերցել այս հատվածները։ Ովքեր ցանկանում են, թող իրենց ընթերցումը ձայնագրեն և հրապարակեն բլոգներում։ 
  • Դուրս գրեք ու բացատրեք անծանոթ բառերը՝ կազմելով աբովյանական ձեր բառարանը։

    Անահիտ Մկրտչյան

Հատվածներ՝ Զանգի հավելվածից․ ներկայացնում են՝ 5․2 դասարանի սովորողները։

Լիրա Խաչատրյան

Նունե Հովհաննիսյան

 

Հատված 1-ին

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ  իմ Զանգի:

Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փնչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով…

 Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմԶանգի:

Հատված 2-րդ

 Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան:

Ցնծա՛, զվարճացի՛ր,  բերկրեա՛ց, փարթամացի՛ր, հրճվեա՛ց, զվարթացի՛ր, գեղեցի՛կդ իմ Հրազդան:

Թո՛ղ ծոց քո ցնծալից, թո՛ղ դաշտ քո զվարճալից  ուռճասցի՛ն, ծաղկեսցի՛ն. ընձյուղեսցե՛ն, բողբոջեսցե՛ն  պտուղս հազարավորս, սերմանիս բյուրավորս՝ իկերակուր իմ սերնդոց, ի ցնծություն իմ զավակաց, ի վայելչություն իմ ազգանց դյուցազանց:

Հրազդա՛ն, գեղեցի՛կդ  իմ Հրազդան:

Հատված 3-րդ

 Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:

Ո՞վ քեզ առաջ՝ուրախ ձայնիվ, քաղցրամոք ժպիտիվ ողջույն տվեց, քո համն առավ, քո ջուրը խմեց, քո ծաղիկներիցը խնդալով, ցնծալով հոտ քաշեց, քո հով, զով արար ղրաղին էկավ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, էդ անդրդվելի քարափներիդ սուր նայելով, էդ անահ, քաջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյաց դերկա՜ր հիացյալ, ապշյալ մնալով՝ խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք, քերովբեական լեզվով գոչյաց.

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛: