Արևմտյան լողափ

Այսօր մայիսի 31-ն է, ամառային ճամբարի երրորդ օրը։ Ճամբարային օրվա ամենասպասվածը, զով լողավազաններում անցկացրած վայելքի պահերն են։ Արևոտ օր, անհոգ դեմքեր, մանկական զվարթ ճիչերով միախառնված ճամբարային անմոռաց առօրյա․․․ 

Реклама

Ասք լավաշի մասին

Բուրավետ, ախորժագրգիռ լավաշը Հայաստան աշխարհի սուրբ հացն է։ Ճերմակափրփուր  ու նրբաթերթ լավաշի մասին մի ասք է հյուսվել։ Հայոց Արամ արքան կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր՝ Նոսորին։ Արամն ընդունում է հաղթող Նոսորի պայմանը։ Ըստ պայմանի՝ հայոց թագավորը ազատ կարձակվեր, եթե տասը օր մնար անոթի, իսկ տասնմեկերորդ օրը նետաձգությամբ մրցեր Նոսորի հետ և հաղթեր։

Հայերը տաս օր, նրբաթերթ հացը հնարամտորեն թաքցնելով հասցնում են իրենց արքային։ Նոսորին թվում էր, թե տասը օրում Արամն ուժասպառ և սրատեսությունից զրկված կլիներ, սակայն Նոսորի ջանքերն ապարդյուն էին։ 

Թելադրության մեր այլընտրանքը․․․

Արևմտյան դպրոցի չորրորդ դասարանցիները տարեվերջյան գիտելիքների ստուգման շուրջ թեժ քննարկում են ծավալել։ Էլ ի՞նչ քննարկում, որ այլընտրանք չառաջարկի․․․

Փորձարկում և ներկայացնում ենք կրթահամալիրային այլընտրանքը։ 

Մայիս ամսվա հաշվետվություն

129032912_krasiviecvetivesennieՖլեշմոբի առաջադրանքներկազմում են սովորողները

Ճամփորդական պատումներ

Հավաքից-հավաք 2017 օրագիր

Մայիսյան Հավաքի անձնագիր

Աստղիկ Հակոբյան

Անժելինա Սիմոնյան

Սեդա Հովհաննիսյան

Սելլա Խիլոյան

Մայիս ամսվա նախագծեր<<Ռոդարիական օրեր>>-նախագիծ

Նախագծի արդյունքներ- Տարօրինակ մտքեր

Սխալ արձագանքը

Ուսուցիչ քերականը

Ռոդարիական ստեղծագործություններ

Փոխեցին գլուխներըՀայկ Ղազարյան

Խորամանկ Բուրատինոն- Իմ հորինած ավարտը

Աստղիկ Հակոբյան

Տիգրան Մարջանյան

Դոնդողե քաղաքը

Իռեն Կարապետյան

Ամպերիա քաղաքում

Լուիզա Եղիազարյան

Իմպերիա մոլորակում

Սեդա Հովհաննիսյան

Անժելինա Սիմոնյան

Մրգային տունս

Ոսումնական ռադիո

Դպրոցական նորություններ

Եթերում վեց տարեկաններն են

Ռադիոդաս

Առաջին ռադիոդաս

Երկրորդ ռադիոդաս

Տարեվերջյան անհատական նախագծերնախագծի մեկնարկ

4-5 դասարանցիների համար մայիսյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում, արդյունքների ամփոփում։

Իմ ուսումնական տարին

Իռեն Կարապետյան

Ամփոփում և ակնկալում ենք

Նախապատրաստում տարեվերջյան գիտելիքների ստուգմանը

Թելադրության մեր այլընտրանքը

Մենթորական աշխատանք- քննարկումներ, համատեղ դասերի կազմակերպում, նախագծերի կազմում, առաջադրանքների փաթեթների ստեղծում։

Գլխարկների անձրև Միլանում

Մի անգամ առավոտյան, Միլանում,  հաշվետար Բյանկինին բանկից գնում էր իր առևտրային ընկերություն: Հրաշալի օր էր: Երկնքում ոչ մի ամպ չկար: Երկինքը փայլում էր մաքրությունից, կապույտ երկնակամարում  վառ փայլում էր արևը, ինչն անսովոր էր նոյեմբերի համար: Հաշվետար Բյանկինին հրաշալի տրամադրություն ուներ: Առույգ քայլելով նա ուրախ երգում էր քթի տակ. «Ի՜նչ լավ օր է, ի՜նչ լավ օր, ժպիտներ են շուրջ բոլոր…»: Բայց ահա նա պատահմամբ  նայեց երկնքին և սառեց տեղում՝ զարմանքից բացելով բերանը: Ինչ-որ անցորդ բախվեց նրան և առիթը բաց չթողեց փնթփնթալ. Читать далее

Մեր գետը

Այնքան զուլալ է մեր գետը, որ կարող ես ջրի տակ խիճերը հաշվել։ Սառն է ջուրը։ Բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, իսկ ամպի տակ սառույցի հաստ շերտեր են։

Երբեմն գետը վարարում է, գազազած բաշը  ափերին է տալիս։ Հին կամուրջի գերանները դողում են շյուղի նման։ Գետը ծանր քարեր է շպրտում կամարի հիմքերին, ասես զայրանում է, որ կամուրջն իր հոսանքը բաժանում է ճյուղերի։

Գարնան մթնկա գիշերներին ջրի վշշոցը ահարկու սարսափ է տարածում ձորերում։

 

Անճոռնի բադիկը

Բադի ձվերի կճեպները ճաքեցին։ Ճուտիկներն իրենց կտուցները հանեցին։

Հանկարծ մայր բադը տեսավ, որ ամենամեծ ձուն դեռ տեղում է։ Շուտով նրան այցի եկավ մի պառավ բադ։

-Երևի հնդկահավի ձու է,-ասաց նա,-ինձ էլ են մի անգամ խաբել։ Ինչպե՜ս էի տանջվում, երբ դուրս եկան հնդկահավի ճտերը։ Ախր նրանք վախենում էին ջրից։

Վերջապես ճաքեց նաև ամենամեծ ձուն։ Միջից դուրս եկավ մի խոշոր, անճոռնի ճուտիկ։

-Ես սրան էլ լողալ կսովորեցնեմ, թեկուզ ստիպված լինեմ ուժով ջուրը հրել։

Հ․Ք․Անդերսեն

Ամառային ճամբարի անհատական աշխատաժամանակ

BubbleՄայիսի 29 — հունիսի 9

09։00-13։30- Ճամբարային նախագծերի իրականացում

13։30 ։14։00- Օրվա լուսաբանում

Երկուշաբթիից-ուրբաթ —Նապատատրաստություն կրթահամալիրային ստուգատեսներին

Երեքշաբթի — 14։30-15։30 Մասնակցություն <<Գրական ակումբ>>-ի քննարկումներին

Չորեքշաբթի— 15։15-16։15 Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք

Ուրբաթ-15։15-16։15  Մասնակցություն ամենուրբաթյա մեդիահամերգին

Ջ․ Ռոդարի․ Մեծ գազարը

  •  Կարդա՛ հեքիաթը։

Իսկ հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ աշխարհի ամենամեծ գազարի մասին: Դուք, իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին, բայց, իմ կարծիքով, պատմությունն այսպես է եղել: Մի անգամ մի գյուղացի իր բանջարանոցում գազար է տնկում և սկսում է խնամել. ջրում է, մաքրում մոլախոտերից, մի խոսքով՝ ամեն ինչ անում է՝ ինչպես հարկն է: Երբ ժամանակը գալիս է, սկսում է բերքը հավաքել. գազարները հանում է հողից: Հանկարծ տեսնում է մի շա՜տ մեծ գազար: Հա քաշում է, քաշքշում է, բայց հողից հանել չի կարողանում։ Փորձում է թե՛ այսպես, թե՛ այնպես, էլի չի կարողանում: Վերջապես չի դիմանում, կանչում է կնոջը:

– Ջուզեպի՜նա։

– Ի՞նչ է պատահել Օրեստե։

– Էստեղ արի։ Այնպիսի՜ մի գազար է բուսնել… Ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից։ Արի մի տե՛ս…

– Հա՜ էլի, էս ի՜նչ մեծ է :

– Արի այսպես անենք, ես կբռնեմ գազարից, իսկ դու՝ իմ բաճկոնից և կքաշենք։ Դե ինչ, պատրա՞ստ ես: Քաշեցի՜նք։ Էլի՜, էլի՜ քաշիր։

– Ավելի լավ է ձեռքիցդ բռնեմ, թե չե բաճկոնդ կարող է պատռվել։

– Լավ, ձեռքիցս բռնիր։ Դե՛, ուժեղ քաշիր։ Ո՛չ, ոչ մի կերպ չեմ կարողանում հանել: Հապա կանչիր որդուս, թե չէ ես լրիվ շնչահեղձ եղա..

– Ռոմե՜ո, Ռոմե՜ո։

– Ի՞նչ է պատահել, մայրի՛կ:

– Այստեղ արի, միայն թե արագ։

– Բայց ես դաս եմ սովորում:

– Հետո կսովորես, իսկ հիմա օգնիր։ Տե՛ս, այս գազարը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից: Ես կբռնեմ հայրիկի մի ձեռքից, դու՝ մյուսից, իսկ ինքը կբռնի գազարից ու կքաշենք: Գուցե այդպե՞ս կարողանանք հանել հողից: Օրեստեն թքոտեց ափերին, շփեց ձեռքերը, ուժերը կենտրոնացրեց:

— Դե ինչ, պատրա՞ստ եք: Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Նորի՜ց… էլի՜, էլի՜… Չէ՛, ոչինչ չի ստացվում: — Սա երևի աշխարհի ամենամեծ գազարն է,- ասաց Ջուզեպինան:

— Պետք է օգնության կանչել պապիկին, — առաջարկեց Ռոմեոն:

— Դե կանչի՛ր,- համաձայնեց հայրը:

— Ես միայնակ չեմ կարող քաշել-հանել:

— Պապի՜կ, պապի՜կ։ Արի՛ այստեղ, շո՜ւտ արի:

— Գալիս եմ, սիրելիս, գալիս եմ… Պարզապես դժվար է քայլելը… Քո տարիքում ես էլ էի արագ վազում, իսկ հիմա … Ի՞նչ է պատահել։ Պապիկը տեղ հասավ շնչակտուր և արդեն հոգնած:

— Մեր բանջարանոցում աշխարհի ամենամեծ գազարն է աճել,- բացատրեց Ռոմեոն։

— Երեքով չենք կարողանում հանել հողից, կօգնե՞ս։

— Կօգնեմ, բա ո՞նց, հարազատս։

— Ուրեմն այսպես կանենք,- ասաց Ռոմեոն,- դու կբռնես ինձնից, ես մայրիկի հետ հայրիկից կբռնեմ, իսկ նա՝ գազարը կքաշի… Եթե այս անգամ էլ չկարողանանք հողից հանել…

— Լավ,- համաձայնեց պապիկը,- միայն մի րոպե սպասիր…

— Ի՞նչ է եղել։

— Միայն ծխամորճս մի կողմ դնեմ: Հնարավոր չէ միանգամից երկու գործ անել։ Պետք է կա՛մ ծխել, կա՛մ աշխատել, այդպես չէ՞։

— Դե՛, սկսեցինք,- ասաց Օրեստեն։

— Բոլորը պատրա՞ստ են։ Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Մի անգա՛մ էլ, մի անգամ էլ՝ քաշեցի՜նք։ — Օօգնեցե՜ք։

-Ի՞նչ պատահեց, պապի՛կ։

— Չե՞ս տեսնում, ընկա։ Սայթաքեցի և ընկա: Եվ հենց ծխամորճիս վրա… Խեղճ ծերուկը նույնիսկ տաբատն էր վառել:

— Ո՛չ, էսպես բան դուրս չի գա,- որոշեց Օրեստեն։

-Ռոմե՛ո, վազի՛ր հարևան Անդրեայի մոտ, օգնության կանչիր:

— Դե որ այդպես է, թող կնոջ ու տղայի հետ գա՝ ամբողջ ընտանիքով,- առաջարկեց Ռոմեոն:

— Ճիշտ ես ասում,- համաձայնեց հայրը։ – Տես, է՜, ի՜նչ էլ մեծ գազար է… Սրա մասին կարելի է թերթին էլ հայտնել:

— Գուցե հեռուստատեսությունից մարդ կանչենք,- առաջարկեց Ջուզեպինան։ Բայց նրա հետ ոչ ոք չհամաձայնվեց:

— Հեռուստատեսությո՜ւն… – մրթմրթաց Օրեստեն,- ավելի լավ է հարևաններին կանչենք ու նախ սա՛ հողից հանենք: Կարճ ասած՝ եկավ Անդրեան, եկան նրա կինն ու որդին։ Ճիշտ է, տղան դեռևս շատ փոքրիկ էր՝ հինգ տարեկան, այնպես որ նրա ուժը շատ չէր… Այդ ընթացքում ամբողջ գյուղն արդեն իմացել էր հսկա գազարի մասին: Կատակելով ու զրուցելով նրանք գնում էին դեպի բանջարանոց։

— Սա, ախր, ամենևին էլ գազար չէ, ասաց ինչ-որ մեկը,- այստեղ կետ ձուկ է նստել։

— Կետերը ծովում են լողում։

— Ոչ բոլորը։ Ես մեկին տեսել եմ տոնավաճառում .․.

— Իսկ ես տեսել եմ գրքում… Մարդիկ հրահրում էին միմյանց:

— Հապա մի դու փորձիր, Ջիրոլամո,- դու մեր մեջ ամենաուժեղն ես։ — Ես գազար չեմ սիրում, նախընտրում եմ կարտոֆիլ:

— Իսկ ես՝ կոլոլակ: Կատակներով ու զվարճախոսություններով մարդիկ քաշեցին-քաշքշեցին, բայց գազարը հողից հանել չկարողացան: Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում…

  • Հինգ-վեց նախադասությամբ անսպասելի ու զվարճալի ավարտ հորինի՛ր։