Բլոգային ուսուցումը ինքնուրույնության նոր աստիճան, անհատականացված կրթության կազմակերպիչ

Ոսումնական գործընթացի բլոգային կազմակերպումը կրթահամալիրում սկսեց գործել  2010-2011թվականներին։ Ամենասկզբում բլոգավարությունը փորձարկվեց կրթահամալիրի մի քանի փորձառու ուսուցիչների կողմից, հետո, աստիճանաբար տարածվեց ու պարտադիր դարձավ յուրաքանչյուրիս համար։ Տարիներ առաջ բլոգավար դառնալու միտքը ինձ անհասանելի էր թվում։ Կրթահամալիրում աշխատանքային փորձ ունենալով հանդերձ, չէի պատկերացնում, թե բլոգավարությունն ինչպե՞ս կարող է դասավանդողի ամենօրյա աշխատանքի կարևոր բաղկացուցիչը լինել։ Իսկ հիմա՝ դժվար է հակառակը պատկերացնել։ Բլոգս ինձ համար մի գրավիչ ու հարազատ մեդիահարթակ է դարձել, ազատության ու ինքնուրույնության նոր աստիճան, ինքնազարգացման ու ինքնարտահայտման անփոխարինելի տիրույթ։ Կարծում եմ ՝ այսպես է մտածում յուրաքանչյուր սեբաստացի բլոգավար։ Յուրաքանչյուրիս համար մեր ուսումնական բլոգը ինքնակրթության, ինչպես նաև սեբաստացիական համերաշխության դրսևորման՝ հաղորդակցության-ճանաչողության անփոխարինելի մեդիահարթակներ են դարձել։ Շարունակել կարդալ