Արևմտյան լողափ

Այսօր մայիսի 31-ն է, ամառային ճամբարի երրորդ օրը։ Ճամբարային օրվա ամենասպասվածը, զով լողավազաններում անցկացրած վայելքի պահերն են։ Արևոտ օր, անհոգ դեմքեր, մանկական զվարթ ճիչերով միախառնված ճամբարային անմոռաց առօրյա․․․ 

Ասք լավաշի մասին

Բուրավետ, ախորժագրգիռ լավաշը Հայաստան աշխարհի սուրբ հացն է։ Ճերմակափրփուր  ու նրբաթերթ լավաշի մասին մի ասք է հյուսվել։ Հայոց Արամ արքան կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր՝ Նոսորին։ Արամն ընդունում է հաղթող Նոսորի պայմանը։ Ըստ պայմանի՝ հայոց թագավորը ազատ կարձակվեր, եթե տասը օր մնար անոթի, իսկ տասնմեկերորդ օրը նետաձգությամբ մրցեր Նոսորի հետ և հաղթեր։

Հայերը տաս օր, նրբաթերթ հացը հնարամտորեն թաքցնելով հասցնում են իրենց արքային։ Նոսորին թվում էր, թե տասը օրում Արամն ուժասպառ և սրատեսությունից զրկված կլիներ, սակայն Նոսորի ջանքերն ապարդյուն էին։