Կրթամշակութային արշավի օրագիր

22 հունիսի․ օր առաջին

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթը Ախալքալակի Սուրբ Խաչ եկեղեցում։

Հատվածներ համերգից․

24 հունիսի օր երրորդ

<<Հայ-վրացական կամուրջներ>>

Ազգային պարերի ներկայացում Ախալքալակի հրապարակում, թիվ 3 դպրոցի մարզադահլիճում։

 

 

 

Реклама

Ով է առաջնորդը

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Առաջնորդ լինելն սկսվում է ինքդ քեզ, և առաջին հերթին քո մտքերն ու զգացմունքները վերահսկելու կարողությունից։ Չէ՞ որ, ինչպես գիտեք, ձեր մտքերից ու զգացմունքներից է կախված ձեր ամբողջ կյանքը։ Նախքան ուրիշ մարդկանց ղեկավարելն ու ձեր հետևից տանելը նախ հարկ է, որ սովորեք ձեր հետևից տանել այն միակ մարդուն, ում դուք ամեն օր տեսնում եք հայելում։ Նա նույնպես առաջնորդի կարիք ունի։ Սա առաջնորդության առաջին և ամենակարևոր փուլն է։ Այստեղ փորձառություն եք անցնում. դուք եք թե՛ ղեկավարը, թե՛ կատարողը։ Եթե ընդունակ եք այնքան խելամիտ ղեկավարելու, որ կատարողին պահեք դրական և ուրախ տրամադրության մեջ, դուք ընդունակ եք կառավարելու նաև շատ մարդկանց։

Միանգամից ասեմ, որ առաջնորդը ոչ թե աճպարար է, այլ պատճառարար։ Նրա գործողությունները հիմնված են ուրիշ մարդկանց բարեհաջողության վրա և ուղղորդված են դրան։ Իհարկե չթաքցնենք, որ յուրաքանչյուր մարդ առաջին հերթին մտածում է միայն և բացառապես իր մասին։ Եթե ինչ-որ մեկն ուրիշ բան է ասում, իմացեք, որ ստում է, հնարավոր է՝ նույնիսկ ոչ միտումնավոր և առանց գիտակցելու, անկեղծորեն հավատալով, որ ավելի շատ ուրիշների համար է հոգում։

Ինչի՞ց է, որ առաջնորդն ընդունակ է լավ հոգ տանելու ուրիշներին. նրանից է, որ ինքն իր հոգսն է հրաշալի տանում, և դեռ ուժ ու եռանդ է մնում, որ գործադրի ի շահ ուրիշ մարդկանց։ Փողի պես մի բան է. երբ այնքան վաստակում ես, որ ուզածիդ պես ապրես, կարող ես նաև ի նպաստ ուրիշ մարդկանց փող ծախսել։ Բայց եթե անգամ քեզ չի հերիքում, ուրիշների մասին խոսք լինել չի կարող։ Ուստի առաջնորդը նախ և առաջ մի մարդ է, ով հիանալի կառավարում է իր կյանքը։ Նա ազատ էներգիայի ավելցուկ ունի, որ աղբյուրի պես բխում է նրանից, և նա հենց այդ ուժեղ և կայուն էներգետիկայի հաշվին է ընդունակ մարդկանց տանելու իր հետևից։

Ազատ էներգիա ասելով՝ նկատի ունենանք ստեղծագործ էներգիան, որը մարդ օգտագործում է արարելու համար։ Մարդկանց մեծամասնությանը էներգիան բավարարում է եղած մակարդակը պահելու, ոմանց նույնիսկ այդքան չի հերիքում, և այդ ժամանակ նրանց կենսամակարդակն ընկնում է։ Եվ այդ էներգիան միայն քչերին է բավարարում ոչ միայն եղած մակարդակը պահպանելու, այլև նաև ապագա արարելու։ Ազատ էներգիան ազատ փողի նման է, որը կարող եք տնօրինել բոլոր պարտքերը փակելուց հետո։ Ի դեպ՝ էներգիայի և փողի քանակները ուղիղ համեմատական են։

Նկատեցի՞ք, որ ավելի հաճախ առաջնորդ են դառնում էներգետիկ բարձր մակարդակ ունեցող մարդիկ։ Առաջնորդը չի ջանում առաջնորդ դառնալնա չի ձգտում դրան։ Իսկական չեն այն առաջնորդները, ովքեր ջանացել են հասնել դրան։ Առաջնորդները, ովքեր առաջնորդության հասնելու ջանք են թափում, նախ և առաջ ինքնավստահության պակաս են զգում, ուզում են ցուցադրել, թե որքան կարևոր են այս կյանքում, դրա համար էլ աշխատում են իրենց ենթարկել ուրիշներին և ղեկավարել նրանց միայն և բացառապես նրա համար, որ բարձրացնեն ինքնագնահատականը։ Նրանք առաջնորդ են դառնում, միայն նրա համար, որ բավարարեն սեփական «Ես»-ը։ Այնինչ ճշմարիտ առաջնորդները առաջնորդ են դառնում ուրիշների ընտրությամբ։ Նրանք չեն ձգտում առաջնորդության, պարզապես ուրիշները զգում են ուժեղ անհատականություն, ով կարող է իրենց համար հոգ տանելու, և ձգվում են դեպի նա։ Մարդիկ ազատ էներգիա չունեն, որ մեծ գործեր կատարեն, և երբ տեսնում են այն մարդուն, ումից այդ դրական էներգիան ավելցուկով է բխում, աշխատում են մոտենալ նրան և գոնե մի մասնիկ առնել այդ էներգիայից։ Առաջնորդներն էներգիա տալիս երբեք չեն խնայում, քանի որ որքան շատ են տալիս, այնքան շատ գալիս է իրենց, իրենք այնքան ուժեղ են դառնում։

Նրանք տալիս են ոչ գիտակցաբար։ Լավ օրինակ կարող է լինել ջրով լիքը բաժակը։ Եթե շարունակենք այնտեղ ջուր լցնել, ջուրը եզրերից կթափվի։ Բաժակը մարդն է, ջուրը՝ ազատ էներգիան։ Սեփական «Ես»-ը բավարարելու համար հերիք է այնքան ջուրը, որքան բաժակում է տեղավորվում։ Մնացած ամբողջ ջուրը, որ ավելացվում է բաժակին, ավելցուկ է և հղվում է Տիեզերք՝ ի շահ ուրիշների։

Առաջնորդները գիտեն՝ ով են իրենք իրականում, և դժվար է նրանց մեջ կասկած հարուցել իրենց մասին կարծիքի նկատմամբ։ Հիշեք, որ առաջնորդության առաջին փուլը հայելուց Ձեզ նայողմարդուն ղեկավարելն է։ Եթե դա փայլուն են անում, ուրիշ մարդիկ ի վիճակի չեն որևէ բան փոխելու։

Առաջնորդները
 խորին ինքնավստահություն ունեն։ Այդ ինքնավստահությունն է կյանքում նրանց դիրքորոշման և կյանքի ու ուրիշ մարդկանց նկատմամբ վերաբերմունքի առանցքը։ Ինքնավստահությունը հնարավորություն է տալիս, որ իրենք իրենց ընդունեն այնպես, ինչպիսին կան։

Ինքնավստահությունը կարծես պաշտպանիչ շերտ է ստեղծում նրանց և աշխարհի միջև, ինչը առաջնորդներին թույլ է տալիս կյանքում էլ ավելի վստահ առաջ ընթանալ։ Մեր աշխարհում 80/20 հարաբերության սկզբունքն է գործում։ Այսինքն՝ մարդկանց 80%-ը բացասական է, և սեփական անձի հասցեին հնչած բացասական արտահայտություններին ու մեղադրանքներին ուշադրություն չդարձնելու համար, որոնց մեծամասնությունը անարդարացի է, հարկավոր է մեծ ինքնավստահություն ունենալ։ Այդ խորը ինքնավստահությունը նախ սեփական ապագայի նկատմամբ վստահությունից է ծագում։ Միայն հանգիստ լինելով մարդ կարող է արդյունավետ ղեկավարել իր կյանքը։ Երբ հուզվում եք, բացասական զգացմունքներն սկսում են թունավորել բանականությունը, և, որպես հետևանք, սխալ որոշում եք ընդունում։ Իր ապագայի նկատմամբ վստահ մարդուն հնարավոր չէ ալեկոծել։ Հոգու այդ հանգստությունը բանականությանը թույլ է տալիս բյուրեղյա հստակությամբ մտածել և ճիշտ որոշումներ ընդունել։ Գիտեք, չէ՞, «Շունը հաչի, քամին փչի» ասացվածքը։ Այդպես էլ առաջնորդները. մանր-մունր մարդիկ ջանում են նրանց անվանարկել, վիրավորել, բայց առաջնորդները գիտեն՝ իրենք ով են, և ի պատասխան միայն ժպտում են։

1) Թարգմանչից։ Կարևոր (կամ այդպիսին թվացող) որոշում կայացնելիս մարդ ավելորդ լարվում է. Ըստ երևույթին պատասխանատվությունը ծանր բեռ է։ Երբեմն (իսկ եթե ուսուցիչ ես, հաճախ) հարկ է լինում որոշում կայացնել նաև ուրիշ մարդկանց փոխարեն, կարճ ասած՝ առաջնորդել նրանց։ Ամեն մարդ ի զորո՞ւ է առաջնորդ լինելու։ Այսպիսի մտորումներն ինձ բերեցին համացանցում պատասխան փնտրելուն։ Հոդվածը, որ գտա, համարում եմ հետաքրքիր և ուսանելի ոչ միայն ուուցչի մասնագիտությունն ընտրածներիս համար, այլև սովորողների, ովքեր ապրում են ասես ինքնաբերաբար, ու ժամանակն է՝ իրենք իրենց ճանաչեն կամ ուր որ է՝ ընտրության շեմին են։ Ընդհանրապես կարծում եմ՝ հետաքրքիր ու քննարկման արժանի է, դրա համար էլ թարգմանաբար ներկայացնում եմ։

Շալվա Ամոնաշվիլու բաց դասը

Լյուդմիլա Պեչատնիկովա

Թվում է, թե ինչ կապ կարող է լինել մաթեմատիկայի և երեխաների դաստիարակության միջև: Դե. գրականությունը, պատմությունը դեռ հասկանալի են: Իսկ մաթեմատիկան, ինչպես հայտնի է, ուղեղի մարզանք է: Նա ավելի հեռու է բարոյական խնդիրներից, քան բոլոր մյուս դպրոցական առարկաները: Սակայն առաջին իսկ րոպեներից ընդհանուր տարակուսանքը ցրվեց: Читать далее

Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Ծրագրեր

Բարձրաձայն խոհեր․ Խազրաթ Ինյաթ Խան

«Դպրոցի ժամանակն է» հոդվածից
Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Այսօր դեռ ամառ է, իսկ վաղը չէ մյուս օրն արդեն՝ աշուն, սեպտեմբեր, դպրոց։ Երբեք ժամանակների հերթափոխն այնքան ճշգրիտ ու հանկարծակի չի լինում, ինչպես սեպտեմբերի 1-ին։ Նրանք առավոտյան անսովոր վաղ կարթնանան։ Ու նոր բոկոտիկներով ու կոշիկներով ճամփա կընկնեն։ Շուրջը գեղեցիկ-գեղեցիկ կլինի, իսկ լույսը՝ նորովի թափանցող-դեղին։ 

Իսկ գուցե սա է որ կա՞ հենց այն ակնթարթը։ Եվ սա է մարդկային երջանկության գաղտնիքը։ Քայլես ու հաստատ իմանաս, որ տանը քեզ սիրում են, իսկ դպրոցում սպասում են։

Խազրաթ Ինյաթ Խան

Читать далее

Մանկավարժական ճամբար․ չորրորդ փուլի անհատական աշխատաժամանակ

20170620_085248_resizedՀունիսի 26-28

09։00։09։30 Դասավանդողների ճամբարային ընդհանուր պարապմունք

09։30։12։00 Միջավայրի խնամք

12։00-12։30 Ընդմիջում

12։30- 14։00 Անհատական աշխատանք մեթոդական ուղեցույցների ստեղծման շուրջ

14։00-15։00 Աշխատանք ըստ օրվա պլանի

Մանկավարժական ճամբար

Օր երկրորդ

Այսօր մանկավարժական ճամբարի երկրորդ օրն էր։ Ինձ համար մանկավարժության ճամբարին մասնակցությունը միշտ էլ սպասված ու  հաճելի ժամանակահատված է եղել։ Առավոտյան միասնական երգ ու պարով սկսվող, մասնագիտական ամենատարբեր քննարկումներով շարունակվող, ընկերական հաճելի խոսք ու զրույցով համեմված ընդմիջումներով, մարզական պարապմուքներով եզրափակվող ճամբարային հագեցած ևս մեկ օր ամփոփվեց-մնաց։

Եթե հիշողությունս փորփրեմ, հաստատ կփաստեմ, որ յուրաքանչյուր ամառային ճամբար իր կարևոր դպրոցն է ունեցել իմ կյանքում, առանձնացել ուրույն նշանակությամբ․․․

2017 թվականի ամառային այս ճամբարն առանձնանում է գործնական ու կոնկրետ ծրագրային նախապատրաստություններին ուղղված քայլերով։ Մասնախմբերում, ապա աշխատանքային խառը խմբերում, օրվա թեմայի շուրջ ծավալվող տարաբնույթ քննարկումներն ու վերլուծությունները հնարավորություն են տալիս անդրադառնալու կատարված աշխատանքին, քննադատաբար վերաբերվելու, կասկածի տակ դնելու, հիմնավորելու արածն ու չարածը։ Սա իրապես մանկավարժական բաց դպրոց է, որտեղ յուրաքանչյուր գործընկերոջդ կարծիքն է կարևոր ու նշանակալի։ Կարծիք, պնդում, հիմնավորում, որը մասնագիտական մտորումների է մղում, նոր անելիքների ճանապարհով ուղղորդում։ Այո, մենք միասին գնահատում-արժևորում ու միևնույն ժամանակ քննադատում ենք կրթահամալիրում իրականացրած մեր մանկավարժական աշխատանքը։ Նոր հայացք է, նոր բարձունք, որն անկասկած հաջորդ ուսումնական տարվա համար հաղթահարման ուղիներ կառաջարկի։ Առջևում դեռ ուսումնական ամառն է՝ իր հասուն ու խաղաղ օրերով։

 

Հունիսյան անհատական աշխատաժամանակ

20170602_0952172017-2018-ուս․ տարի

Հունիսի 01-09․ Ամառային ուսումնական ճամբարի կազմակերպում

Հունիսի 12- 30 

Երկուշաբթիից-ուրբաթ  09։00-15։00

Մասնակցություն մանկավարժական ամառային բաց ճամբարինԲանգլադեշյան պլեներ 2017

Հունիսի 22-24 Կրթամշակութային արշավ Ջավախք

Երեքշաբթի օրերՀունսիս 13, 20,27 Մասնակցություն գրական ակումբին

Ուրբաթ օրեր16, 30 Մեդիաուրբաթ-համերգ

 

Մանկավարժության ճամբար

20170602_124219Անհատական աշխատակարգ

12 հունիսի

09։00-09։30 Արևմտյան դպրոցի դասավանդողների հավաք-քննարկում. թեմա՝  հաշվետու համերգ-ցուցադրություն, վայրը՝ տեխնոլոգիայի սրահ

09։30- 11։00

  • Ճամբարային հաշվետվությունների հրապարակում
  • Սովորողների ճամբարային գործունեության գնահատում

11.:00-11:40` Մասնակցություն թարգմանական փառատոնին. Մայր դպրոցի ընթերցասրահ

12։00 – 12։30 – Ընդմիջում
13։00 – 14։30 – Ծնողական հանդիպում-քննարկումներ, ուսումնական տարվա ամփոփում
14։30 – 15։30 – Մարզական, պարային նախագծեր

20170503_14594313 հունիսի

09:00-09։30 Ընդհանուր պարապմունք

09։30-10։00 աշխատանք Արևմտյան դպրոց-պարտեզում. ծաղիկների խնամք, տարածքի բարեկարգում

10։00-11։00 Թարգմանչական ստուգատեսի նյութերի քննարկում, ընտրություն

12:00-12:30` Թատերական փառատոն, Գեղարվեստի դպրոց, հարավային հարթակում

12։45-13։00 Ընդմիջում

13։00-14։30 Ամառային ընթերցանության առաջադրանքների կազմում

14։30-15: 30 Գրական ակումբ

20170602_123130.jpg14 հունիսի

09։00-10։00 Ընդհանուր պարապմունք․ դասավանդողների հավաք-քննարկում

10։00-11։00 Թարգմանական ստուգատեսի նյութերի դիտում, ընտրություն

11։00-12։00 Միջավայրի խնամք

12։00-12։30 Ընդմիջում

12։30- 13։30 Ամառային ընթերցանության նյութերի հրապարակում, 4-րդ դասարանի գիտելիքների ստուգման գնահատում

13։30-14։30 Մարզական պարապմունքներ

15։00 Մանկավարժության սեմիարի մասնակցություն

18։00 Արևմտյան կողմն աշխարհի բերրիություն թող ըլլա. մասնակցություն Արևմտյան դպրոցի հաշվետու համերգ-ցուցադրությանը

20170531_11593715 հունիսի 

09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:30-10:30 Ամառային առաջադրանքների կազմում

10:30- 11:30 Թարգմանչական նյութերի դիտում, քննարկում

11:30-11:50 Ընդմիջում

11:50- 12:45 Մասնակցություն <<Ներսս ջուր է լցվել, խեղդվում եմ․․․  >> մոնոներկայացմանը:

13:00- 14:00

14:00- 15:00 Սեբաստիա համերգասրահ․ մասնակցություն երաժշտական փառատոնի հաշվետու համերգին

20170615_121702_resizedՀունիսի 16

09։09։30 Ընդհանուր պարապմունք

10։00

 

  • Երաժշտական փառատոն. դասարանական հաշվետու լսումներ. Մայր դպրոցի Սեբաստիա համերգասրահ

11։30-11։12։00 Ընդմիջում

12։00՝ Մասնակցություն թատերական փառատոնին․  Արփի Սահակյանի մոնոներկայացումը Հյուսիսային դպրոցի լողափում

14։00`Ճամբարային մեդիապարապմունք

18։00` «Գեղարվեստը կրթահամալիրում». համերգ-ցուցադրություն-ներկայացում Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, Անգլիական այգում

20170602_17152919-21 հունիսի

09։00-09։30 Ընդհանուր պարապմունք

09։40-10։40 Բլոգային ուսուցում. ձեռքբերում, խնդիրներ

10։50– 11։50 – Մանկավարժության ընդհանուր պարապմունքներ
12։00 – 12։30 – Ընդմիջում
12։30-13։00 պարեր, խաղեր
13։00 – 14։30 – աշխատանք մասնագիտական խմբերով, ըստ մասնագիտական խմբերի ղեկավարների ներկայացրած նախագծերի
14։30 – 15։30 – մարզական, պարային նախագծեր