Ով է առաջնորդը

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Առաջնորդ լինելն սկսվում է ինքդ քեզ, և առաջին հերթին քո մտքերն ու զգացմունքները վերահսկելու կարողությունից։ Չէ՞ որ, ինչպես գիտեք, ձեր մտքերից ու զգացմունքներից է կախված ձեր ամբողջ կյանքը։ Նախքան ուրիշ մարդկանց ղեկավարելն ու ձեր հետևից տանելը նախ հարկ է, որ սովորեք ձեր հետևից տանել այն միակ մարդուն, ում դուք ամեն օր տեսնում եք հայելում։ Նա նույնպես առաջնորդի կարիք ունի։ Սա առաջնորդության առաջին և ամենակարևոր փուլն է։ Այստեղ փորձառություն եք անցնում. դուք եք թե՛ ղեկավարը, թե՛ կատարողը։ Եթե ընդունակ եք այնքան խելամիտ ղեկավարելու, որ կատարողին պահեք դրական և ուրախ տրամադրության մեջ, դուք ընդունակ եք կառավարելու նաև շատ մարդկանց։

Միանգամից ասեմ, որ առաջնորդը ոչ թե աճպարար է, այլ պատճառարար։ Նրա գործողությունները հիմնված են ուրիշ մարդկանց բարեհաջողության վրա և ուղղորդված են դրան։ Իհարկե չթաքցնենք, որ յուրաքանչյուր մարդ առաջին հերթին մտածում է միայն և բացառապես իր մասին։ Եթե ինչ-որ մեկն ուրիշ բան է ասում, իմացեք, որ ստում է, հնարավոր է՝ նույնիսկ ոչ միտումնավոր և առանց գիտակցելու, անկեղծորեն հավատալով, որ ավելի շատ ուրիշների համար է հոգում։

Ինչի՞ց է, որ առաջնորդն ընդունակ է լավ հոգ տանելու ուրիշներին. նրանից է, որ ինքն իր հոգսն է հրաշալի տանում, և դեռ ուժ ու եռանդ է մնում, որ գործադրի ի շահ ուրիշ մարդկանց։ Փողի պես մի բան է. երբ այնքան վաստակում ես, որ ուզածիդ պես ապրես, կարող ես նաև ի նպաստ ուրիշ մարդկանց փող ծախսել։ Բայց եթե անգամ քեզ չի հերիքում, ուրիշների մասին խոսք լինել չի կարող։ Ուստի առաջնորդը նախ և առաջ մի մարդ է, ով հիանալի կառավարում է իր կյանքը։ Նա ազատ էներգիայի ավելցուկ ունի, որ աղբյուրի պես բխում է նրանից, և նա հենց այդ ուժեղ և կայուն էներգետիկայի հաշվին է ընդունակ մարդկանց տանելու իր հետևից։

Ազատ էներգիա ասելով՝ նկատի ունենանք ստեղծագործ էներգիան, որը մարդ օգտագործում է արարելու համար։ Մարդկանց մեծամասնությանը էներգիան բավարարում է եղած մակարդակը պահելու, ոմանց նույնիսկ այդքան չի հերիքում, և այդ ժամանակ նրանց կենսամակարդակն ընկնում է։ Եվ այդ էներգիան միայն քչերին է բավարարում ոչ միայն եղած մակարդակը պահպանելու, այլև նաև ապագա արարելու։ Ազատ էներգիան ազատ փողի նման է, որը կարող եք տնօրինել բոլոր պարտքերը փակելուց հետո։ Ի դեպ՝ էներգիայի և փողի քանակները ուղիղ համեմատական են։

Նկատեցի՞ք, որ ավելի հաճախ առաջնորդ են դառնում էներգետիկ բարձր մակարդակ ունեցող մարդիկ։ Առաջնորդը չի ջանում առաջնորդ դառնալնա չի ձգտում դրան։ Իսկական չեն այն առաջնորդները, ովքեր ջանացել են հասնել դրան։ Առաջնորդները, ովքեր առաջնորդության հասնելու ջանք են թափում, նախ և առաջ ինքնավստահության պակաս են զգում, ուզում են ցուցադրել, թե որքան կարևոր են այս կյանքում, դրա համար էլ աշխատում են իրենց ենթարկել ուրիշներին և ղեկավարել նրանց միայն և բացառապես նրա համար, որ բարձրացնեն ինքնագնահատականը։ Նրանք առաջնորդ են դառնում, միայն նրա համար, որ բավարարեն սեփական «Ես»-ը։ Այնինչ ճշմարիտ առաջնորդները առաջնորդ են դառնում ուրիշների ընտրությամբ։ Նրանք չեն ձգտում առաջնորդության, պարզապես ուրիշները զգում են ուժեղ անհատականություն, ով կարող է իրենց համար հոգ տանելու, և ձգվում են դեպի նա։ Մարդիկ ազատ էներգիա չունեն, որ մեծ գործեր կատարեն, և երբ տեսնում են այն մարդուն, ումից այդ դրական էներգիան ավելցուկով է բխում, աշխատում են մոտենալ նրան և գոնե մի մասնիկ առնել այդ էներգիայից։ Առաջնորդներն էներգիա տալիս երբեք չեն խնայում, քանի որ որքան շատ են տալիս, այնքան շատ գալիս է իրենց, իրենք այնքան ուժեղ են դառնում։

Նրանք տալիս են ոչ գիտակցաբար։ Լավ օրինակ կարող է լինել ջրով լիքը բաժակը։ Եթե շարունակենք այնտեղ ջուր լցնել, ջուրը եզրերից կթափվի։ Բաժակը մարդն է, ջուրը՝ ազատ էներգիան։ Սեփական «Ես»-ը բավարարելու համար հերիք է այնքան ջուրը, որքան բաժակում է տեղավորվում։ Մնացած ամբողջ ջուրը, որ ավելացվում է բաժակին, ավելցուկ է և հղվում է Տիեզերք՝ ի շահ ուրիշների։

Առաջնորդները գիտեն՝ ով են իրենք իրականում, և դժվար է նրանց մեջ կասկած հարուցել իրենց մասին կարծիքի նկատմամբ։ Հիշեք, որ առաջնորդության առաջին փուլը հայելուց Ձեզ նայողմարդուն ղեկավարելն է։ Եթե դա փայլուն են անում, ուրիշ մարդիկ ի վիճակի չեն որևէ բան փոխելու։

Առաջնորդները
 խորին ինքնավստահություն ունեն։ Այդ ինքնավստահությունն է կյանքում նրանց դիրքորոշման և կյանքի ու ուրիշ մարդկանց նկատմամբ վերաբերմունքի առանցքը։ Ինքնավստահությունը հնարավորություն է տալիս, որ իրենք իրենց ընդունեն այնպես, ինչպիսին կան։

Ինքնավստահությունը կարծես պաշտպանիչ շերտ է ստեղծում նրանց և աշխարհի միջև, ինչը առաջնորդներին թույլ է տալիս կյանքում էլ ավելի վստահ առաջ ընթանալ։ Մեր աշխարհում 80/20 հարաբերության սկզբունքն է գործում։ Այսինքն՝ մարդկանց 80%-ը բացասական է, և սեփական անձի հասցեին հնչած բացասական արտահայտություններին ու մեղադրանքներին ուշադրություն չդարձնելու համար, որոնց մեծամասնությունը անարդարացի է, հարկավոր է մեծ ինքնավստահություն ունենալ։ Այդ խորը ինքնավստահությունը նախ սեփական ապագայի նկատմամբ վստահությունից է ծագում։ Միայն հանգիստ լինելով մարդ կարող է արդյունավետ ղեկավարել իր կյանքը։ Երբ հուզվում եք, բացասական զգացմունքներն սկսում են թունավորել բանականությունը, և, որպես հետևանք, սխալ որոշում եք ընդունում։ Իր ապագայի նկատմամբ վստահ մարդուն հնարավոր չէ ալեկոծել։ Հոգու այդ հանգստությունը բանականությանը թույլ է տալիս բյուրեղյա հստակությամբ մտածել և ճիշտ որոշումներ ընդունել։ Գիտեք, չէ՞, «Շունը հաչի, քամին փչի» ասացվածքը։ Այդպես էլ առաջնորդները. մանր-մունր մարդիկ ջանում են նրանց անվանարկել, վիրավորել, բայց առաջնորդները գիտեն՝ իրենք ով են, և ի պատասխան միայն ժպտում են։

1) Թարգմանչից։ Կարևոր (կամ այդպիսին թվացող) որոշում կայացնելիս մարդ ավելորդ լարվում է. Ըստ երևույթին պատասխանատվությունը ծանր բեռ է։ Երբեմն (իսկ եթե ուսուցիչ ես, հաճախ) հարկ է լինում որոշում կայացնել նաև ուրիշ մարդկանց փոխարեն, կարճ ասած՝ առաջնորդել նրանց։ Ամեն մարդ ի զորո՞ւ է առաջնորդ լինելու։ Այսպիսի մտորումներն ինձ բերեցին համացանցում պատասխան փնտրելուն։ Հոդվածը, որ գտա, համարում եմ հետաքրքիր և ուսանելի ոչ միայն ուուցչի մասնագիտությունն ընտրածներիս համար, այլև սովորողների, ովքեր ապրում են ասես ինքնաբերաբար, ու ժամանակն է՝ իրենք իրենց ճանաչեն կամ ուր որ է՝ ընտրության շեմին են։ Ընդհանրապես կարծում եմ՝ հետաքրքիր ու քննարկման արժանի է, դրա համար էլ թարգմանաբար ներկայացնում եմ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s