Հուլիսի 10-14․ լուսաբանում

Հայ-բելգիական ճամբարում

Հուլիսի 4-ից կրթահամալիրում մեկնարկել է հայ-բելգիական միջազգային ճամբարը։ Բելգիացի պատանիները, տարբեր նախագծերի հետ համատեղ, մեր անխոնջ տիկին Մարինեի օգնությամբ, հասցնում են յուրացնել նաև հայկական ժողովրդական պարերն ու երգերը։ Մշակույթը սահմաններ չունի ու ոգեղեն արժեքները փոխանցվում ու յուրացվում են նաև այսպես՝ երգ ու պարի միջոցով։ Տեսե՜ք, թե բելգիացի պատանիները մեկ ժամ շարունակ ի՜նչ ոգևորությամբ էին պարում ու հայերենով ձայնակցում Մարինե Մկտրչյանին, հետևում նրա հայերեն հրահանգներին։ Այո՛, այս դեպքում լեզվի չիմացությունն էլ խոչընդոտ չէ, քանզի ամենակարևորը բառերով չի փոխանցվում։