Աշխարհի հին և ժամանակակից շրջիկ գրադարանները

Առաջին շրջիկ գրադարանը ստեղծվել է Անգլիայում 1859 թվին: Դա գրքեր տեղափոխող ձիասայլ էր: Քաղաքներերում մարդիկ օգտվում էին գրադարաններից, իսկ 20-րդ դարի սկզբին ավտոմոբիլային շինության բումը հիմք դրեց «շարժիչով գրադարանների» ստեղծմանը: Հեռավոր շրջաններում գրադարանն անհասանելի էր: Մարդիկ մեքենաներով ճանապարհ հարթեցին դեպի երկրի խուլ ծայրամասերը, որտեղ հետագայում նրանց հետքերով առաջացան գրադարանների մասնաճյուղեր: ԱՄՆ-ում առաջին շրջիկ գրադարանները  ստեղծվել են 1905 թվին Մերիլենդ նահանգում:

Աշխարհում առաջին շրջիկ գրադարաններից էին 1927թ. ստեղծված հանրային շրջիկ գրադարանները ԱՄՆ-ում: Գերմանիայում առաջին շրջիկ գրադարանները առաջացել են 1920թվին Մյունխեն քաղաքում՝ տրամվայում: 1926-ին Վորմս քաղաքի համայնքային գրադարանը կազմակերպեց ավտոբուսային գրադարան: 1970-ական թվկանների կեսերին ԽՍՀՄ-ում առանձին վայրերում մշտական գրադարանների բացակայության ժամանակ շրջիկ գրադարանները գիրք սպասարկելու հիմնական միջոցն էին:

Դանիայի շրջիկ գրադարանները կոչվում են BiebBus: Ամեն օր BiebBus-ը անցնում է 4-5 բնակավայր՝  ամեն մի վայրում մնալով որոշակի ժամանակ՝ ըստ իրենց ժամանակացույցի: Այն սպասարկում է փոքրերին և մեծերին: Ավտոբուսի մեջ լինում են գրքեր, աուդիոգրքեր, երաժշտություն՝ մագնիտոֆոնով և սկավառակներով, ամսագրեր, թերթեր, կահույք (բազկաթոռ, սեղան, աթոռներ) և համակարգիչ, որն օգնում է հեշտացնելու գրքերի սպասարկման ձևը և մաքսիմալ հարմարավետություն ստեղծելու:

Յորդ Դեն Խոլանդերի շրջիկ գրադարանը

Երկհարկանի, հարմարավետ գրադարանը նախագծված էր իռլանդացի ճարտարապետ և դիզայներ Յորդ Դեն Հոլանդերի կողմից: Գրքերով ավտոբուսը շրջում է Նիդեռլանդներով։ Դրա առաջին հարկում դարակներ  են՝ 7000 գրքով, երկրորդ հարկում ընթերցասրահ և 4 համակարգիչ: Առաջին և երկրորդ հարկերում գտնվողները միմյանց տեսնում են խոշորացնող ապակու հետևից: Դա շատ հետաքրքիր տպավորություն է ստեղծում:

Զրահմեքենա-գրադարան-ավտոմեքենա

Արգենտինացի նկարիչ Ռոլ Լեմեսոֆը մարտական զրահամեքենան վերածել է շրջիկ գրադարանի և շրջում է Բուենոս Այրեսի փողոցներով և Արգենտինական մյուս  քաղաքներում ու բնակավայրերում՝ անվճար գրքեր բաժանելով բոլոր ընթերցասերներին: Նրա գրադարանն ընդգրկում է 900 գիրք և անընդհատ համալրվում  է  նվիրատվությունների հաշվին:
Ամբողջ աշխարհում նկատվում է ընթերցանության նվազում: Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարությունը գրքի նկատմամբ հետաքրքրության աճի նպատակով ստեղծում են շրջիկ գրադարաններ: Ինչպես նշել է գրադարանների ցանցի ղեկավարը, այդպիսի գրադարանները կստեղծվեն այնպիսի վայրերում, որտեղ ավելի է զգացվում դրանց կարիքը: Նա կարծում է, որ նախագծի իրականացումը կարելի է սկսել 2014թվից: Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ  ներկայումս աշխատանքներ են տարվում շրջիկ գրադարանների ստեղծման ուղղությամբ, և շեշտել, որ շրջիկ գրադարանների ուղղությունը լինելու է քաղաքից դեպի գյուղեր: Նախօրոք որոշված վայրերում երթուղայինի մեջ գրքեր կտրվեն ընթերցողներին և որոշ ժամանակ անց գրքերը կվերադարձվեն:
Շատ երկրներում մինչև հիմա անփոխարինելի էշերի, ընձուղտների և փղերի միջոցով են կազմակերպվում գրադարանները:
Զիմբաբվեն՝ օրինակ, ունի իր շրջիկ գրադարանները էշերով, բայց կենդանիները քաշում են փակ կառքեր, որոնք հագեցած են վերջին տեխնոլոգիաներով: Յուրաքանչյուր փակ կառքում տեղակայված է արևային լամպ վերնահարկում և հաղորդակցման ցանց՝ ինտերնետի միացումով. նույնիսկ այն մասերում, որտեղ ճանապարհները լավ կառուցված չեն, արդեն ինտերնետ կա:
Թայլանդում օգտագործվում են համարյա բոլոր ձևերի մոբիլ գրադարանները, որպեսզի գրքերը տեղափոխեն հեռու, ջունգլիներով պատված շրջաններ: Այնտեղ, որտեղ ճանապարհները լավ են  կառուցված, օգտագործվում են ավտոբուսներ, բեռնատարներ, երբեմն իրենց անձնական ավտոմեքենաները կամ մոտոցիկլետներ: Որտեղ ավտոմեքենային հարմար ճանապարհ չկա, գրքերը տեղափոխվում են անվավոր սայլակով, պայուսակներով:
Որոշ գյուղեր, կարելի է հասնել, գետերի վրայով: Այնտեղ գործում են մոտորանավակներով ջրային գրադարանները: Բայց ամենայուրահատուկը Տայլանդի՝ փղերի ծառայությամբ շրջիկ գրադարանն է՝ գրքեր տեղափոխող և տեղակայված մշտական կապով, ջունգլիի ներսում,  որտեղ հնարավորություն չունի անցնելու ոչ մի ուրիշ տրանսպորտային միջոց:

Հայլբրոնի մոբիլ գրադարանը

Ավելի քան 100 հատուկ ավտոբուսներ և բեռնատարներ, ուղղվում են դեպի քաղաքներ և գյուղեր, յուրաքանչյուր բնակավայր: Նրանց նպատակն է գիրքը հասցնել ընթերցողներին, որոնք ապրում են հեռու գյուղի կամ քաղաքային շուրջօրյա գրադարաններից: Բաց, հարմարավետ տարածք, սպիտակ դարակներով, գիտակցաբար անհամաչափ դասավորված գրքերով համալրված, կոմպակտ սկավառակներով և DVD-ներով: Կարմիր փափուկ աթոռներ և նույնիսկ բազկաթոռ պատուհանի մոտ:
Իսկական ընթերցարան. 2011թ-ի մայիսին՝ գրադարանի պաշտոնական բացմանը, լավ բնութագիր էին տվել գրադարանի հաճախորդները: «Ռոբի» անունով շրջիկ գրադարանը արտաքինից ներկայանալի տեսք ունի: Այն տեղակայված է բաց կապույտ բեռնատար ավտոմեքենայում, որը զարդարված է գրական ստեղծագործությունների հատվածների նկարներով՝ նկարված սպիտակ գրիչով:
Գրադարանի դիզայնը շատ է կարևորվում: Ղեկավարները կարծում են, որ շրջիկ գրադարանը պետք է լինի մի վայրում, որը հաճախորդին հարմարավետ է թվում, մի վայր, որը նա կհիշի:

96 շրջիկ գրադարաններ և 110 ավտոմեքենաներ

«Ռոբին»  Գերմանիայի 96 շրջիկ գրադարանների ցանկում ընդգրկված 110 գրադարաններից մեկն է: Այդպիսի գրադարանների մեծ մասը մի ցանցում է. շրջիկ գրադարանների միայն 17%-ն է աշխատում անկախ: Գրադարանի մի մասը ֆինանսավորում է ստանում քաղաքներից, իսկ մյուս մասը՝ ոչ առևտրային կազմակերպություններից և ուրիշ աղբյուրներից միաժամանակ:
Սովորաբար օգտագործվում են ավտոբուսներ, սակայն վերջին տարիներին ֆինանսական պատճառներով ի հայտ եկան ձևափոխված բեռնատար մեքենաներ: Շվեյզվինգ Գոլշտեին նահանգից մի գրադանավար՝ Սյուզաննա Շտեկլը, նույնիսկ 2011թ. ֆիննական Տուրկու քաղաքի շրջիկ գրադարանների փառատոնին մասնակցելու հրավեր  ստացավ, որտեղ ամբողջ աշխարհից եկած գործընկերներին ներկայացրեց Դմիտմարշենի տարածքում 340 բեռնատարի հիման վրա ստեղծված ավտոմոբիլային նոր գրադարանային ցանցին: Ֆինլանդիայում  ներկայումս գործում են միայն ավտոբուսներ: Փառատոնի ժամանակ մասնակիցները զարմացել էին բեռնատարի լուսավոր և հարմարավետ ինտերիերի վրա:

Գրադարանը կգա դպրոց և մանկապարտեզ

Շրջիկ գրադարանները մեծ դեր են ունենում ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու գործում: Այդ պատճառով էլ Հայլբրոնի «Ռոբին»  վաղ առավոտից ուղղվում է համարյա բոլոր տարրական դպրոցներ և քաղաքի որոշ մանկապարտեզներ:
— Շատ-շատ երեխաների համար գրադարանի հետ ծանոթությունն սկսվում է հենց շրջիկ գրադարանից.- ասում է Մոնիկա Ցիլլերը: Օրվա երկրորդ կեսին կապույտ ավտոմեքենան կանգնում է  նախատեսված կանգառում: Ցանկացած շրջան այն գնում է շաբաթական մեկ անգամ: Գյուղական շրջաններում մոբիլ գրադարանի առջև դրված է շատ մեծ խնդիր, չնայած որ գրադարան-ավտոմեքենան ստիպված է լինում հաղթահարել շատ վատ ճանապարհներ:
2012 թ-ի աշնանը շրջիկ գրադարանները հայտնվել են Յորոսլավլի տրոլեյբուսներում, տրամվայներում և որոշ երթուղիներում: Դա հնարավորություն է տվել ուղևորներին ճանապարհներին գիրք կարդալով տուն տանել: Հասարակական տրանսպորտում գրքերի համար սարքել են հատուկ գրպաններ:  Այդ անսովոր ակցիան, որը կոչվում է «Գիրք ճանապարհին» մտածել և կյանքի են կոչել «Շարժման ճարտարապետություն» քաղաքային փառատոնի մասնակիցները: Նրանց խոսքով,  գրքերը տրամադրել է կենտրոնական գրադարանային համակարգը: Հատկանշական է, որ գրականությունը քաղաքացիները իրենք են հանձնել գրադարանին:
Ակցիայի համակարգողի խոսքերով գրքերի հիանալի ընտրություն է եղել՝ պատմվածքներ, բանաստեղծություններ, 19-20-րդ դարերի դասականներ, այնպիսի ստեղծագործություններ, որոնք կօգնեն թոթափելու լարվածությունը , ժպիտ կառաջացնեն:
Հասարակական տրանսպորտի աշխատակիցների վկայությամբ նորույթը քաղաքացիներին դուր է եկել: Տրոլեյբուսի վարորդի խոսքերով քաղաքացիները՝ հատկապես ուսանողները հետաքրքրվում են գրքերով, ընտրում, երբեմն վերցնում հետները, նույնիսկ նոր գրքեր են բերում:

Ուսումնասիրել եմ տարբեր երկրների փորձը, հանգել եմ այն եզրահանգման, որ այսպիսի գրադարաններ ստեղծելը շատ օգտակար է ընթերցանության խրախուսման համար։ 

Անի Հարությունյան, կրթահամալիրի քոլեջի 1-ին կուրսի սովորող

Աղբյուրները` 

http://eska.livejournal.com
http://solbiblfil2.ucoz.ru
http://library.gu-unpk.ru
http://www.goethe.de

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s