Հունիս ամսվա ընթացքում սովորողների հետ իրականացրել եմ <<Ամառային ճամբար 2017>> ուսումնական նախագիծը։
Մասնակցել եմ դասավանդողների ամառային բաց ճամբարին։
Մասնակցել եմ նշված ճամփորդական նախագծերին․
Ճամփորդություն Սևանա լճի շուրջ
Հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում, երեք շաբաթ հերթապահել եմ Արևմտյան դպրոցում։ Լուսաբանելեմ հայ- բելգիական ճամբարի <<Սովորող-սովորեցնող>> նախագիծը,
Հուլիսի 17— Մասնակցություն Գրական ակումբի ճամփորդական- ընթերցողական նախագծին,
Մասնակցություն <<Ակունք>> երգի-պարի ազգագրական համույթի համերգին
<<Բարձունքի հաղթահարում >> նախագծեր
Այս ամառվա ամեատպավորիչ իրադարձությունը նոր բարձունքների նվաճումն էր։
- Մասնակցություն Աբուլ-Փարվանա․ եռօրյա արշավին
- Արագածի հարավային և արևմտյան գագաթներ
- Ծղուկ- Ուխտասար
Հուլիս ամսվա հետազոտական-ստեղծագործական աշխատանք
Մեթոդական ուղեցույցի համար, <<Դպիր>> ամսագրից ընտրել և առանձնացրել եմ հոդվածներ հետևյալ թեմաներով․
- Կրթությունը բաց համակարգ՝ իր ֆիզիկական և մեդիա միջավայրերով
- Ուսումնական ճամբարի կազմակերպում
2017-18 ուսումնական տարվա նախապատրաստություն
- Օգոստոսյան ճամբարի ընթացքում, գործընկերներիս հետ մշակում ենք 4—դ և 5-րդ դասարաններում իրականացվելիք մայրենի լեզվի ծրագիրը։
- Ուսումնակա բլոգները նախապատրաստում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկին։
Ընդունելությանն ուղղված իմ ջանքերը
Կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները մշտապես առկա են իմ պայուսակում։ Ճամփորդությունների ընթացքում, առօրյա հանդիպումների ժամանակ, կրթահամալիրով հետաքրքրվող մարդկանց տեղեկացնում, սիրով նվիրում եմ ամառային տեղեկատվական թերթիկը։ Որդիս՝ Դավիթը, այս գործում իմ եռանդուն աջակից-գովազդողն է։ Այս տարի, իմ միջոցով Արևմտյան դպրոցի առաջին դասարան է դիմել հերողբորս թոռը՝ Հարություն Աբրահամյանը։
Օգոստոսի 28-ի երեկոյան, ընկերներիս՝ Լուսինե Փաշայանի և Սրբուհի Ներսիսյանի հետ Կենտրոն համայնքի մարդաշատ զբոսայգիներում նախատեսում ենք իրականացնել տեղեկատվական թերթիկների տարածման, կրթահամալիրի հետ ծանոթացման նախագիծը։