Մեր Սարոյանը

Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններն այնքան հետաքրքրեցին սովորողներին, որ նրանց մոտ ցանկություն առաջացավ ծանոթանալ գրողի կյանքին։ Նրանք համացանցից հայթայթեցին, խմբագրեցին իրենց հետաքրքրող տեղեկությունները։ Ինձ անակնկալի բերեցին իրենց համառությամբ ու հետևողականությամբ։ Արդյունքը՝ տեսանյությում։

Ներկայացնում են 5․2 դասարանի սովորողները։

5․1 դասարան․ Քննարկում ենք սարոյանի հերոսներին։

-Սարոյանի հերոսները ինձ մոտ մե՛կ լաց են առաջացնում, մե՛կ՝ ծիծաղ։ Ֆելիքս Մելքոնյան

-Ինձ թվում է, որ Սարոյանը շատ նման է եղել իր ստեղծագործությունների հերոսներին։ Հայկ Նահապետյան

Ես կցանկանայի ունենալ իմ սիրած կենդանին, հանուն որի գողություն էլ կանեի։ Մանան Սեմիրջյան

-Երբ կարդում ես Սարոյանի ստեղծագործությունները, հասկանում ես, որ աշխարհում քեզ պես շատ մարդիկ կան, ու աշխարհում բարի մարդիկ շատ են․․Լարիսա Մկրտչյան

Այնքա՜ն հասուն, այնքա՜ն ասպասելի են իմ 8-9 տարեկանների մտքերը Սարոյան գրողի, նրա ստեղծագործության հերոսների մասին։ Երբ լսում եմ նրանց, նայում եմ կարևոր հայտնագործությունների բերկրանքից պսպղացող աչքերին, հիանում եմ ու համոզվում, որ ոգին միայն ոգու միջոցով է փոխանցվում․․․  Սարոյանի աշխարհայացքը այնքա՜ն հարազատ է։ Այն գեղեցիկի ու ճշմարտության ճանապարհով է առաջնորդում ու կրկին միավորում է մեզ։

 

 

Реклама

Կարդում ենք Կոմիտաս

Վարդ կկաթե

Կարդում է՝ Լուիզա Եղիազարյանը

Աշուն կյանք

Կարդում է՝ Աստղիկ Հակոբյանը

Աշուն օր

Կարդում է՝ Քեթրին Եփրեմյանը 4․2 դասարան

Բաղձանք

Կարդում են՝ Ռուզաննա Բաբաջանյանը և Անժելինա Սիմոնյանը