Ուսումնասիրություն

Դասարանը՝ 4-2․ Արմտլյան դպրոց-պարտեզ․

Դասվար՝ Աշխեն Թադևոսյան

Սովորողների քանակը՝ 22

Ի՞նչ եք հասկանում գրագիտություն, մայրենիի իմացություն ասելով։

Գրագետ է համարվում այն սովորողը, ով կարողանում է բանավոր և գրավոր, հստակ և տրամաբանված շարադրել մտքերը, կարդալ և հասկանալ կարդացածը։

Ի°նչ որակների զարգացմանն եք ուղղում ձեր ջանքերը՝ որպես մայրենիի ուսուցիչ։

Որպես մայրենիի ուսուցիչ կարևորում եմ սովորողների մտածողության զարգացումը, ինքնաճանաչողության և աշխարհընկալման ձևավորումը՝ գրական ստեղծագործությունների ընթերցման, վերլուծության, ինչպես նաև գրավոր և բանավոր շարադրանքի միջոցով։ Կարևորում եմ նաև ինքնակրթությանն ուղղված ջանքերը, նպաստում եմ յուրաքանչյուրի ինքնարտահայտման և ինքնուրույնության դրսևորմանը։

Դասարանի ընդհանուր պատրաստվածությունը թույլ տալի՞ս է Ձեզ ձեր ծրագիրն իրականացնել. եթե այո՝ ո՞ր որակները, եթե ոչ՝ ի՞նչը։

Դասարանների ընդհանուր պատրաստվածությունը թույլատրում է իրականացնել ծրագիրը։ Դժվարություններ չկան։

Ովքե՞ր չեն կարողանում գրավոր մտքեր շարադրել։

Ոչ բոլորն են կարողանում գրագետ շարադրել մտքերը, սակայն առավել մեծ դժվարություններ ունեն հետևյալ սովորողները․

Նարե Հակոբյանը

Պողոսյան Նարեկը

Ովքե՞ր բլոգ չունեն կամ ունեն ու չեն գործածում։
Բլոգ ունեն բոլորը և փայլուն գործածում են։ Որոշակի դժվարություններ ունի միայն մեր նորեկ  սովորող՝ Խաչիկ Համբարձումյանը, սակայն ժամանակի ընթացքում իմ ու ընկերների աջակցությամբ կհաղթահարի։

Ովքե՞ր չեն կարողանում կարդալ կամ կարդացածը չեն հասկանում։

Կարդալու հմտությունները շատերի մոտ դեռևս կատարելագործված չեն։ Կան սովորողներ, ովքեր դժվարությամբ են կարդում և, հետևաբար, կարդացածը լավ չեն հասկանում։

Արտաշես մեջլումյան

Նարե Հակոբյան

Նարեկ Խողոսյան

Իռեն Ջանիկյան

Ստեղծագործական աշխատանք և վերլուծություն անել կարողանո՞ւմ են: Ովքե՞ր չեն կարողանում։

Ստեղծագործական մտածողությամբ բոլոր սովորողներն են օժտված, սակայն կան սովորողներ, ովքեր ընդգծված ստեղծագործական մտածողությամբ են օժտված։

Սոնա Շահսուվարյան

Անիտա Գրիգորյան

Սոնա Հովհաննիսյան

Քեթրին Եփրեմյան

Վիկտորյա Հակոբյան

Վերլուծություններ և եզրահանգումներ անել բոլորն են կարողանում և դա ուրախալի է։

Ովքե՞ր մեդիահմուտ չեն ։

Չունեմ նման սովորող։ Բոլորը մեդիահմուտ են։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s