Նպատակը՝ անհատական ամանորյա գունեղ ու զվարճալի ընթերցարան- ամսագրերի ստեղծում։
Խնդիրները՝
Ստեղծագործական աշխատանքների իրականացում
Թարգմանական հմտությունների կատարելագործում
Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ նյութն ընտրելու և խմբագրելու կարողությունների զարգացում
Տեխնոլոգիական հմտությունների կիրառում
Անհատական աշխատանք կատարելու հմտությունների կատարելագործում
Բովանդակություն
Անհատական նախագծերի իրականացման արդյունքում, սովորողները ստեղծում և ձևավորում են իրենց անհատական ամանորյա ամսագրերը։ Ամսագրում ընդգրկված թեմաները ինչպես ընդհանրական, անպես էլ՝ անհատական են, սովորողների հետաքրքություններին համապատասխանող։ Աշխատանքները ներառում են ստեղծագործական, թարգմանական, բանահավաքչական, խմբագրական աշխատանքներ։ Յուրաքանչյուրը ամփոփում, ձևավորում և ներկայացնում է իր ուսումնական աշխատանքը՝ որպես ամանոյա նվեր։
Արդյունքում՝
Ստեղծված արդյունքների հրապարակում, որպես ամանորյա նվեր ընտանիքի անդամներին ու ծանոթ անծանոթներին։
Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Շարունակել կարդալ →
Թավուտ անտառում մի սքանչելի փոքրիկ եղևնի կար։ Նրա տեղը լավն էր, օդն ու լույսը առատ, իսկ շուրջն աճել էին իրենից մեծ ընկերուհիները՝ եղևնիներն ու սոճիները։ Մեր եղևնին շատ էր ուզում շուտ մեծանալ, նա չէր նկատում ո՛չ ջերմ արևը, ո՛չ զով օդը, ո՛չ գյուղացի բլբլան երեխաներին, ովքեր, ուրախ֊ուրախ իրար ձայն տալով՝ անտառում մորի ու ելակ էին հավաքում։ Ամանները լիքը լցնելով, կամ թե պտուղներն ուլունքի պես բարակ ոստերին շարելով, նրանք եղևնու տակ նստում էին հանգստանալու և միշտ ասում.
1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:
Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ: Շարունակել կարդալ →
Նախագծի նպատակը՝ Մայրենի լեզվի լաբորատորիա -ընթերցասրահի ստեղծման, ձևավորման աշխատանքներ։
Նախագծի տևողությունը՝ հունվարի 8-20-ը։
Խնդիրները՝
Ընթերցասիրության խթանում
Նախաձեռողականության դրսևորում
Տենոլոգիական հմտությունների կիրառում
Համագործակցային աշխատանքի խթանում
Աշխատանքային քայլերը
Լաբորատորիայի գործառույթի քննարկում սովորողների հետ
Միջավայրի նախագծում, մշակում
Լաբորատորիայի ձևավորում
Գրադարանի ստեղծում սովորողների, ծնողների, դասավանդողների աջակցությամբ
Բովանդակություն
Ձմեռային ճամբարի ընթացքում սովորողների և տեխնոլոգիայի դասավանդողների հետ կնախագծենք մայրենի լեզվի ընթերացարան-լաբորատորիան։ Սովորողները գործուն մասնակցություն կունենան աշխատանքային բոլոր փուլերում և կստեղծան այն միջավայրը, որտեղ ավելի արդյունավետ կաշխատեն։
Արդյունքում՝ Նոր ու գրավիչ ընթերցասրահի ստեղծում։
Աշխատանքի ընթացքը
Քայլ Առաջին․- Ճամբարականների հետ քննարկեցինք ընթերցասրահ-լաբորատորիայի գործառույթները, ճշտեցինք, թե այն գործունեության ինչպիսի՞ ձևեր պիտի ներառի մայրենի լեզվի աշխատանքային սրահը։
Ընթերանության, քննարկումների և հեռուստհաղորդումներ պատրաստելու համար/նախատեսված անկյուն / շարժական գրապահարններ 2 հատ, սեղան և բարձիկներով նստարաններ 22-25 սովորողի համար։
Կինոդիտման անկյուն / պռոեկտոր/
Ծաղկամաններ
Այլ ձևավորումներ
Քայլ 2
Համացանցից դուրս ենք բերել կահավորման տարբերակներ։
Աջարկվող նմուշներ
Քայլ 3
Ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում կայացավ մեր հանդիպում-ծանոթացումը կրթահամալիրի նկարիչ-տեխնոլոգ՝ Կարինե Մացակյանի հետ։ Վարպետության դասերի ընթացքում սովորողները ծանոթացան համակարգչայյին նոր ծրագրերի, որոնց օնգությամբ կարող են կառուցել, նախագծել և ձևավորել նախընտրած միջավայրը։ Հանդիպումները շատ օգտակար էին։ Սովորողները դրանց արդյունքում ծանոթացան նոր ծրագրերի և սովորեցին, թե ինչպես կարող են նաև համակարգչային ծրագրերի գործածությամբ փոխել իրենց միջավայրը։
Քայլ 4
Ընկեր Զառայի և տեխնոլոգների ջոկատի օգնությամբ սկսեցինք միջավայրի արտաքին ձևավորման աշխատանքները։ Սկզում սենյակն ազատեցինք ավելորդ իրերից, այնուհետև սկսեցինք ներկել ընթերցասրահի միջնորմները։
15։20- 35 Խմբային քննարկում․ <<Նախագծային ուսուցման առավելություններն ու թերությունները>>․ առաջարկներ։
Մասնախմբի անդամները երեք հոգանոց խմբերով քննարկում են ծավալում թեմայի շուրջ և գրավոր ձևակերպում իրենց կարծիք-հիմնավորումները։ Այնուհետև յուրաքանչյուր խումբ ներկայացնում է քննարկման արդյունքը։ Ներկայացված կարծիքները ներկայացվում են <<Կրկնակի գրառումներ>> մեթոդի կիրառությամբ։
Նախապատրաստել և վարել եմ նոյեմբեր ամսվա մասնախմբի առաջին սեմինար պարապմունքը։ Սեմինարի ընթացքում մշակել ենք ստուգատեսի հիմնական ուղղությունները, որոնք հետո վերածվել են աշխատանքային նախագծերի։
Հետևել եմ մասնախմբի անդամների <<Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն>> ստուգատեսային նախագծերի հրապարակմանը։ Անհրաժեշտության դեպքում՝ խմբագրել եմ դրանք։
Վարչական նիստին պատրաստել եմ նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացրած հաղորդումը։
Մասնախմբի մասնակիցների հետ քննարկել եմ բլոգների կառուցվածքի հետ կապված առկա խնդիրները։
Իմ բլոգի համապատասխան բաժնում հրապարակել եմ մասնախմբի անդամների դեկտեմբերյան նախագծերը։ Ներկայացրել և դեռ շարունակում եմ ներկայացնել իմ դիտարկում-առաջարկները։
Գնահատւմ, առաջարկություն
Ի՞նչ մտահոգիչ բաներ եք դիտարկել. Ձեր խմբից ո՞վ չի կարողանում-չի ուզում-չի կարևորում ուսումնական նախագծերով աշխատանքը. կա՞ն նախագծեր, որ արդյունավետ չեք համարում, ինչ հիմնավորմամբ։
Մասնախմբի անդամները սիրով են համագործակցում և իմ բոլոր նամակներին արձագանքում են սահմանված ժամանակահատվածում։ Նախագծային աշխատանքների թեմայով քննարկում դեռևս չենք ունեցել, սակայն, կարծում եմ արժե նման քննարկում ծավալել և հիմնավորումներ ներկայացնել։ Մինչև հունվար կանդրադառնամ այդ հարցին և կներկայացնեմ մեր մասնախմբի կարծիքը։
Ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել. կա՞ նախագիծ, որի մասին արժե խոսել, բայց կայքում, ենթակայքում ինչ-որ պատճառներով անտեսված կամ ստվերում է մնացել։
Իմ կողմից առանձնացված նախագծերը հրապարակվել են կրթահամալիրի կայքում, ներկայացվել են նաև տնօրենի բլոգում, մանկավարժական ակումբի ընթացքում։
Մի ամիս աշխատելուց հետո ի՞նչ առաջարկություններ ունեք մասնախմբի, մասնաժողովի աշխատակարգերի, սեմինարների կազմակերպման մասին։
Խառը խմբերով աշխատանքը այդքան էլ արդյունավետ չեմ համարում։ Ընդհանուր քննարկումները օգտակար են, սակայն կոնկրետ աշխատանքի հետ կապված դիտարկումներ, հետևություններ անելու, ուղղորդելու համար մասնագիտական հմտությունները կարևոր են։ Մասնախմբում կան մարդիկ, որոնց համար իմ մասնագիտական աջակցությունն ավելի կոնկրետ է։ Դրանք, կարծում եմ, կրտսեր դպրոցում աշխատող գործընկերներս են։
Մասնախմբի աշխատակարգի հետ կապված նոր առաջարկ չունեմ։ Առցանց աշխատանքը հնարավորություն է տալիս ժամանակն առավել արդյունավետ օգտագործել, իսկ անհրաժեշտության դեպքում, կարելի է նաև հանդիպումններ կազմակերպել ֆիզիկական միջավայրում։ Իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը տալիս է այդ հնարավորությունը և ես նախաձեռնողի դերում եմ հանդես գալիս։