Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

20161027_113331

  • Նախապատրաստել և վարել եմ նոյեմբեր ամսվա մասնախմբի առաջին սեմինար պարապմունքը։ Սեմինարի ընթացքում մշակել ենք ստուգատեսի  հիմնական ուղղությունները, որոնք հետո վերածվել են աշխատանքային նախագծերի։
  • Հետևել եմ մասնախմբի անդամների <<Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն>> ստուգատեսային նախագծերի հրապարակմանը։ Անհրաժեշտության դեպքում՝ խմբագրել եմ դրանք։
  • Վարչական նիստին պատրաստել եմ նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացրած հաղորդումը։
  • Մասնախմբի մասնակիցների հետ քննարկել եմ բլոգների կառուցվածքի հետ կապված առկա խնդիրները։
  • Իմ բլոգի համապատասխան բաժնում հրապարակել եմ մասնախմբի անդամների դեկտեմբերյան նախագծերը։ Ներկայացրել և դեռ շարունակում եմ ներկայացնել իմ դիտարկում-առաջարկները։

Գնահատւմ, առաջարկություն

  • Ի՞նչ մտահոգիչ բաներ եք դիտարկել. Ձեր խմբից ո՞վ չի կարողանում-չի ուզում-չի կարևորում ուսումնական նախագծերով աշխատանքը. կա՞ն նախագծեր, որ արդյունավետ չեք համարում, ինչ հիմնավորմամբ։

Մասնախմբի անդամները սիրով են համագործակցում և իմ բոլոր նամակներին արձագանքում են սահմանված ժամանակահատվածում։ Նախագծային աշխատանքների թեմայով քննարկում դեռևս չենք ունեցել, սակայն, կարծում եմ արժե նման քննարկում ծավալել և հիմնավորումներ ներկայացնել։ Մինչև հունվար կանդրադառնամ այդ հարցին և կներկայացնեմ մեր մասնախմբի կարծիքը։

  • Ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել. կա՞ նախագիծ, որի մասին արժե խոսել, բայց կայքում, ենթակայքում ինչ-որ պատճառներով անտեսված կամ ստվերում է մնացել։

Իմ կողմից առանձնացված նախագծերը հրապարակվել են կրթահամալիրի կայքում, ներկայացվել են նաև տնօրենի բլոգում, մանկավարժական ակումբի ընթացքում։

  • Մի ամիս աշխատելուց հետո ի՞նչ առաջարկություններ ունեք մասնախմբի, մասնաժողովի աշխատակարգերի, սեմինարների կազմակերպման մասին։ 

Խառը խմբերով աշխատանքը այդքան էլ արդյունավետ չեմ համարում։ Ընդհանուր քննարկումները օգտակար են, սակայն կոնկրետ աշխատանքի հետ կապված դիտարկումներ, հետևություններ անելու, ուղղորդելու համար մասնագիտական հմտությունները կարևոր են։ Մասնախմբում կան մարդիկ, որոնց համար իմ մասնագիտական աջակցությունն ավելի կոնկրետ է։ Դրանք, կարծում եմ, կրտսեր դպրոցում աշխատող գործընկերներս են։

Մասնախմբի աշխատակարգի հետ կապված նոր առաջարկ չունեմ։ Առցանց աշխատանքը հնարավորություն է տալիս ժամանակն առավել արդյունավետ օգտագործել, իսկ անհրաժեշտության դեպքում, կարելի է նաև հանդիպումններ կազմակերպել ֆիզիկական միջավայրում։ Իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը տալիս է այդ հնարավորությունը և ես նախաձեռնողի դերում եմ հանդես գալիս։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s