Ս. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ» (գրաբար և աշխարհաբար)

Կարդա՛ հղումով

«Հաւատով խոստովանիմ»-ը համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է (թարգմանվել է 36 լեզուներով): Բաղկացած է 24 տնից (օրվա 24 ժամերի համեմատ) և բովանդակում է աղոթքի բոլոր տեսակները (դավանական, զղջական, պաղատական, խոստովանական և այլն): Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»: Գրված է արձակ, բայց հոգևոր ապրումների, հույզերի հարստությամբ և ներքին ռիթմով ազատ բանաստեղծություն է:

Աշխարհաբար

Ա (1)
Հավատով
խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և
անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ,
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Բ (2)
Հավատով
խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ
Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի,
հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս`
աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Գ (3)
Հա՛յր
երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս
փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ
որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր
Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Շարունակել կարդալ