Մայիսյան 13-րդ հավաք․ նախագծեր

IMG_6505Մայիսի 14-18-ի աշխատակարգ

Նպատակը՝ Ստուգատեսային շաբաթը սովորողների կարողությունների և հմտությունների ներկայացման հարթակ։

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ։

Աշխատանքային ուղղությունները

  • <<Ես կարողանում եմ>>  2017-18 ուս տարա արդյունքների ամփոփում, ներկայացում սովորողների բլոգներում։
  • Ինքնագնահատում-գրավոր պատում, տեսապատում, գնահատման չափանիշների մշակում  սովորողների կողմից։ Անհատական ռադիոհարցազրույցներ, քննարկումներ թեմայի շուրջ։
  • Ընթերցողական-ստեղծագործական աշխատանքների ներկայացում․ համագործակցային կլոր -սեղան քննարկումներ, ընթերցումներ քարափին, լանջերին, ռոդարիական խմբային ռադիոթատրոնի և մանրապատումների նախագծեր։
  • Մասնակցություն <<Անուշ>> պոեմի համերգ-բեմադրությանը․ փորձեր։ Համագործակցային աշխատանք Մարիամ Մնացականյանի հետ։

Արդյունքում՝

Ստուգատեսային շաբաթվա օրակարգը և արդյուքները հրապարակվում են սովորողների բլոգներում, իմ բլոգում և Արևմտյան դպրոցի ենթակայքում։