Շառլ Բոդլեր․Փոքրիկ արձակ պոեմներ․ «Փարիզյան մելամաղձ» շարքից

IMG_0493Պատուհանները

Նա, ով դրսից է նայում բաց պատուհանից ներս, երբեք այնքան բա չի տեսնի, քան թե նա, ով նայում է փակ պատուհանին։ Չկա ոչինչ առավել խորունկ ու խորհրդավոր, առավել առլեցուն, տարտամ ու ակնաթով, քան աշխատանակով լուսավորված պատուհանը։ Այն, ինչ կարելի է տեսնել արևի լույսով, միշտ էլ նվազ հետաքրքրական է, քան այն, ինչ կատարվում է ապակու ետևում։ Այդ մութ կամ լուսավոր խորշում ապրում են կյանքը, երազում է կյանքը, տառապում է կյանքը։

Ալիքվող տանիքների այն կողմում ես նշմարում եմ մի տարեց կնոջ, որն արդեն կնճռոտված է, թշվառ, միշտ իչ-որ բանի վրա կռացած և որը երբեք չի ելնում դուրս։ Նրա դեմքից, նրա հագուստից, նրա շարժումներից, գրեթե ոչնչից ես հորինեցի այդ կնոջ պատմությունը կամ ավելի ճիշտ՝ լեգենդը և երբեմն-երբեմն արտասվելով, ինքս ինձ պատմում եմ այն։

Եթե դա լիներ ողորմ ծերուկ, ես դարձյալ հեշտությամբ կկարենայի հորինել նրա լեգենդը։

Եվ ես պառկում եմ, հպարտ, որ ապրել ու տառապել եմ ինձանից դուրս՝ ուրիշների մեջ։

Թերևս կհարցնեք ինձ․ <<Դու համոզվա՞ծ ես, որ քո լեգենդը միշտ է>>։ Փույթ չէ, թե գուցեև իսկությունը հեռու է ինձանից, քանի որ դա ինձ օգնում է ապրել, զգալ, որ ես կամ և այն, որ ես կա՛մ։

Ապուրն ու ամպերը

Իմ փոքրիկ խենթուկ սիրուհին ինձ ճաշ էր մատուցում, և ես ճաշասենյակի բաց պատուհանից զմայլվում էի այն շարժուն ապարանքներով, աննյութեղենի զարմանահրաշ կառույցներով, որ Աստված արարում է գոլործիներից։ Եվ զմայլանքիս մեջ մտածում էի․ «Բոլոր այս ուրվացնորքները գրեթե նույնքան գեղեցիկ են, որքան աչքերն իմ չքնաղ սիրուհու, որքան իմ հրեշավոր փոքրիկ խենթուկը՝ աչքերով կանաչ»։

Եվ հանկարծ, մեջքիս զգացի բռունցքի մի ուժգին հարված և լսեցի խռպոտ ու հմայիչ մի ձայն, հիստերիկ ու ասես օղուց խզված մի ձայն, իմ թանկագին սիրուհու ձայնը, որ ասում էր․ «Վերջապես ուտելո՞ւ եք ձեր ապուրը․․․ ամպերի՜ վաճառական»։

IMG_1320Նավահանգիստը

Նավահանգիստը հրապուրիչ հանգրվան է կյանքի պայքարից հոգնած հոգու համար։ Երկնքի լայնությունը, ամպերի շարժուն ապարանքը, ծովի խայտաբղետ գունառնությունը, փարոսների ցոլանքը, հրաշալիորեն վճիտ դիտակներ են, որոնք առանց հոգնեցնելու զվարճացում են աչքերը։ Խճճված թոկասարքով նավերի սլացիկ կազմվածքները, որոնց ներդաշնակորեն օրորում է ծովի ծփանքը, օգնում են պահպանելու հոգու մեջ ռիթմի ու գեղեցիկի նուրբ զգացողությունը։ Եվ հետո, այնտեղ կա մանավանդ խորհրդավոր ու ազնվական հաճույքի մի տեսակ՝ նրա՛ համար, ով այլևս չունի ո՛չ հետաքրքրասիրություն, ո՛չ փառատենչություն․ աշտարակին պառկած կամ կռթնած ծովապատնեշին դիտել բոլոր նրանց անցուդարձերը, ովքեր մեկնում են, և նրանց, ովքեր  վերադառնում են, նրա՛նց, ովքեր դեռևս ունեն կամքի ուժ և ճամփորդելու կամ հարստանալու բաղձանք։

 

Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Գրադարան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s