Փարիզյան խճանկար

IMG_8836Առաջին զգացողությունը, որ ունեցա Փարիզի Շառլ դը Գոլ օդակայան ոտք դնելիս և քաղաքում երեք օր շարունակ ճամփորդելիս, շփոթմունքի այն զգացումն է, որը, հավանաբար, համակում է փոքր ու միատարր երկրում ապրող յուրաքանչյուր այցելուի։ Ես շփոթված էի այս հսկա մեգապոլիսի բազմազանությամբ ու անցուդարձով։ Ինչպես հե՛նց ճամփորդության սկզբում տիարը շեշտեց՝ Փարիզը մե՜ծ հասկացություն է․․․ այստեղ ամեն ինչի կարելի է հանդիպել։

Անկասկած, երեք օրը չափազանց կարճ ժամանակահատված էր, Փարիզը ճանաչելու կամ գոնե ամենահայտնի տեսարժան վայրերն այցելելու համար, սակայն, վստահեցնում եմ, որ մեր խիտ ու հագեցած ճամփորդական երեք օրերի ընթացքում էլ շատ բան հասցրինք տեսնել։

Մինչ Չոլաքյան-Բլեյան ընկերները զբաղված էին հայ-ֆրանսիական կամուրջների հաստատման կարևոր գործով, մենք առավոտից-իրիկուն վայելում էինք անծանոթ, հսկա քաղաքը ինքնուրույն բացահայտելու հմայքը․․․ Читать далее