Մտորումներ ճեպընթացում

f55c671d1cc9bc_55c671d1ccdab.thumbԺամանակն արագ է թռչում։ Կայարանում ենք։ Մեկնելու ժամն ահա՛, հասել է։ Բոլորս միևնույն ճեպընթացի՝ տարբեր վագոնների ուղևորներ ենք։ Մնում է չուշանալ նշված ժամից ու հարմար տեղավորվել մեզ բաժին հասած վագոնի նախանշված տեղում․․․ Առաջին, թե երկրորդ հարկում, պատուհանի մոտ, թե՝ քիչ այն կողմ․․․ էական չէ։ Միևնույն է, ընթացքը մեկն է, ու ճեպընթացը նույն ուղղությամբ է սլանալու։ Կարևորը ճիշտ կայարանում իջնելն է, չուշանալը․․․

Ահա՛, հնչեց վագոնավարի հրահանգը։ Ճեպընթացը շարժվեց․․․ սկզբում՝ դանդաղ, հետո՝ արագ, հետո՝ ավելի ու ավելի արագ․․․ Սլանում ենք։

Որքա՜ն տարբեր ուղևորներ կան միևնույն ճեպընթացում։ Ոմանք՝ պատուհաններից թափառող հայաքներով, ոմանք՝ կիսարթուն, մի մասն էլ՝ փակ աչքերով կամ խցված ականջներով ընկղմվեցին օրորող սլացքի մեջ։ Հավանաբար, միայն պատուհանից դուրս թափառող հայացքները հասցրին նկատել, որ ընթացքի արագության մեջ շարունակ փոփոխվող, իրար հաջորդող տեսարաններն այնքա՜ն լղոզված են։ Ցավո՜ք։ Գեղեցիկ ու հիշարժան պատկերները նույնիսկ ֆոտոխցիկները չհասցրին ֆիքսել․․․ Ո՜վ գիտի, գուցե միայն կիսափակ աչքերով երազողները տեսան աննյութեղեն ամպերի հավերժական խաղը, ելնող ու մայր մտնող արևի շառագունումը․․․ իրական պատկերներ։ Արագության ռիթմը չհասցրեց ու երբեք էլ չի հասցնի աղավաղել երկնքի հավերժական պատկերը․․․

Րոպեները ժամեր կդառնան։ Միօրինակ ընթացքը շուտով ձանձրույթ կբերի։ Միայն ուղևոր երեխաները կվազվզեն վագոնի միջանցքներով՝ հարկից հարկ տեափոխվելու կամ պարզապես արկածներ որոնելու նպատակով։ Տարեց ուևորները թաքուն ժպիտով կամ զայրացկոտ դիմախաղով կհետևեն նրանց անհանգիստ անցուդարձին, իսկ դիմացի պատուհանների տակ նստոտած պատանիները, անթարթ հայացքները էկրանին սևեռած, գնացքի սլացքին անտարբեր ու խցված ականջներով, անընդմեջ կծամեն, կուլ կտան ճանապարհի օրապահիկը։

Առաջին կանգառը մոտ է։ Շուտով կմոտենա երկրորդը, երրորդը, հերթականը ․․․ ու ճեպընթացը՝ հին ու նոր ուևորներ փոխելով, վերջապե՜ս կհասնի վերջին կայարանին։

Երբ այն կանգ առնի, բոլոր վագոնները միաժամանակ կդատարկվեն այսքա՜ն տարբեր ուղևորներից ու յուրաքանչյուրն իր բեռը շալակած, կքայլի նախընտրած, իսկ ավելի ճիշտ՝ ուղենշված ճանապարհով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s