Մայրենի լեզվի առարկայական ծրագիր

Նախաբան․ մասնագիտական դիտարկումների իմ փորձից

Գործնական մայրենի լեզու

Մայրենի լեզվի դասավանդումը կրտսեր դպրոցում, այլ կերպ ասած՝ խոսքի մշակույթ առարկան, տասնյակ տարուց ավել, իմ աշխատանքային ուսումնասիրության առարկան է դարձել: Իմ այս մեթոդական հիմնավորման դրդապատճառը, մի խումբ ծնողների հարցադրմանն է ուղղված: Մենք՝ կրթահամալիրի դասավանդողներս, հաճախ ենք հանդիպում ծնողների համառ դիմադրությանը, ովքեր կարծում են, թե մայրենի լեզուն յուրացնելու համար ուղղագրական ու քերականական կանոն-սահմանումների ուսուցումը խիստ պարտադիր է: Իմ աշխատանքային փորձի, տարբեր հետաքրքրություններ և ունակություններ ունեցող սովորողների դիտարկման արդյունքում համոզվել եմ, որ մայրենի լեզուն յուրացնելու, այն ճանաչելու և կատարելագործելու ամենակարճ ճանապարհը խոսքի մշակումն է՝ այն անընդհատ հղկելու կարողության ձևավորումը: Սա անավարտ մի գործընթաց է, որը ուղեկցում է մեզ  ողջ կյանքի ընթացքում: Ահա՝ ինչու մեր կրթական ծրագրի հիմքը հենց լեզվագործունեության արդյունքում, մտքի՝ բանավոր ու գրավոր խոսքի կատարելագործումն է: Մտքի ծնունդը ստեղծագործական աշխատանք է, խոսքը՝ միտքը արտահայտելու գործնական կարողություն: Ոչ մի պարտադրանք կամ սահմանում չի կարող գործնական հմտություն փոխանցել մարդուն, առավել ևս՝ երեխային: Ուստի լեզուն յուրացնելու ամենաարդյունավետ միջոցը, այն ինչպես խաղալիք՝ շարունակ գործածելով, խաղալով, քանդելով ու հավաքելով ուսումնասիրելն է՝ դիտարկելը։

Շարունակել կարդալ

Անհատական աշխատաժամանակ

2020-21 սեպտեմբերi

Աշխատանք մեդիամիջավայրում

Առարկայական ծրագրի մշակում

Սեպտեմբեր ամսվա նախագծերի մշակում, հրապարակում

Առցանց հանդիպումներ ծնողների հետ

Առցանց դասերի կազմակերպում

Առցանց աշխատանք մասնագիտական խմբով

Սովորողների նախագծային աշխատանքների հրապարակում

Բլոգային աշխատանքներ

Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Ուսումնական միջավայրի նախապատրաստում, խնամք

Ծառատունկ, դպրոցական միջավայրի բարեկարգման աշխատանքներ

Սեպտեմբերի 15-ից հակաբացիլ ուսումնական միջավայրում առկա ուսումնական պարապմունքների կազմակերպում

Իմ արտակարգ ուսումնական ամառը

Նախագծի տևողությունը— սեպտեմբերի 1-14-ը

Առցանց նախագիծը ՝ 4-5 -րդ դասարաններում

Նախագծի մասնակիցներ՝ 4.2 և 5.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝  Ծանոթացում, հաղորդակցային կարողությունների զարգացում, դրսևորում:

Խնդիրները՝

  • Սովորողի գրավոր և բանավոր խոսքի ձևակերպման, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ինքնարտահայտման կարողության զարգացում
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Ժամանակակաից տեխնոլոգիական հմտությունները կիրառելու և զարգացնելու կարողություն

Այս նախագիծն իր մեջ ներառում է հետևյալ ենթաթեմաները

Ինչպես եմ անցկացրել իմ արտակարգ ամառային արձակուրդը

Սովորողը ներկայացնում է, թե ինչպես և որտեղ է անցկացրել իր ամառային հանգիստը։ Ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ նոր բան է բացահայտել և այլն․․․

Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը։

Սովորողը համառոտ ներկայացնում է իր ընթերցած գրքերի վերնագրերը, համառոտ ներկայացնում առավել տպավորված ստեղծագործությունը, գովազդում այն, հիմնավորում իր ընտրությունը։ Ցանկալի է նաև դուր եկած հատվածների տողերի մեջբերումը, մեկնաբանությունը /բացատրությունը/։

Իմ բացահայտումներով լի ամառը

Սովորողը պատմում է իր կատարած թարգմանչական, հետազոտական տարբեր նախագծերի մասին, ներկայացնում դրանք իր բլոգում և առցանց դասերի ընթացքում։

Այլ

Առաջարկում է սովորողը, ընտանիքը

Նախագծի իրականացման քայլերը

  1. Առցանց հանդիպման ընթացում ներկայացվում, քննարկում ենք նախագիծը։
  2. Սովորողը ընթերցում է նախագիծը, անհրաժեշտության դեպքում առաջարկներ լրացումներ անում։
  3. Նախագծի հղումը հրապարակում է իր անհատական ուսումնական բլոգում և ընտրելով իրեն հետաքրքրող ենթաթեման, կատարում և հրապարակում է հանձնարաված առաջադրանքները։
  4. Հրապարակված առաջադրանքի հղումն ուղարկում է ինձ / դասավանդողին/
  5. Ուղարկված հղումները հրապարակվում են նախագծի արդյունքներ բաժնում

Արդյունքների ամփոփում, գնահատում

Նախագծային արդյունքների հրապարակումից հետո, սովորողները հնարավորություն են ստանում ծանոթանալ իրենց ընկերների աշխատանքներին։ Քննարկման արդյունքում /նաև ընտանեկան/ ընտրվում են լավագույն արդյունքները և հրապարակվում են <<Զատիկ>> ստեղծագործական ուսումնական բլոգում։

Աշխատանքի ներկայացման ձևերը՝

  • Անհատական, ընտանեկան տեսապատում, ռադիոպատում
  • Գրավոր պատում / ցանկալի է ֆոտոպատումների, տեսանյութերի ուղեկցությամբ/
  • Ռադիոպատում, ռադիովերլուծություն

Աշխատանքներին ներկայացվող պահանջները

1.Գրավոր կամ բանավոր խոսքը պիտի լինի հստակ, ամբողջական, գրավիչ մատուցմամբ։

2. Ներկայացվող տեսապատումը կամ ռադիոնյութը պետք է լինի գրագետ, հասկանալի, ամբողջական, չունենա տեխնիկական, այլ / երաժշտական ձևավորման հետ կախված/ թերություններ։

3. Հետազոտական աշխատանքի դեպքում անհրաժեշտ է նշել հղումը, նախագծի մասնակիցներին, եթե նախագիծը անհատական չէ։ Սովորողը պետք է ներկայացնի իր աշխատանքի ընթացքը և կցի արդյունքը։ Ներկայացման ձևն ընտրվում է նախագծային աշխատանքի սկզբունքներից ելնելով։ Եթե թարգմանական աշխատանք է, ներկայացվում է ընթացիկ պատումը / գրավոր կամ բանավոր/, կցվում է կատարած թարգմանաությունը և համապատասխան նյութի հղումը։

Եթե աշխատանքը սովորողների հետաքրքրության շրջանակներին համապատասխան այլ հետազոտական աշխատանք է, ապա կարող է աշխատանքի ընթացքն ու արդյունքը ներկայացվել անհրաժեշտ տեսաշարերի միջոցով ՝ լուսաբանմամբ։

Սովորողի մասնակցությամբ ընտանեկան նախագծերը խրախուսուվում են։

Առցանց նախագծի կազմակերպումը

Առցանց հանդիպումների ընթացքում նախագիծը քննարկելուց հետո, սովորողն ընտրում, առաջարկում է իրեն առավել դուր եկած թեման։

Պարզաբանվում են անհասկանալի հարցերը

Ներկայացվում են անհատական, ընտանեկան աշխատանքները

Քննարկվում են ընկերների կողմից իրականացված, ընտրված աշխատանքները։

Կարևոր

Դասավանդողը մշտական կապի մեջ է սովորողների, նրանց ծնողների հետ և հեռավար կերպով հետևում է աշխատանքի ընթացքին, դիտարկումներ, առաջարկներ անում։ ԱՆհրաժեշտության դեպքում՝ աջակցում։

Նախագծի ամփոփում

Իմ արտակարգ ամառային արձակուրդը

5.1 դասարան

Դավիթ Մուրադյան

Միքայել Հովհաննիսյան

Վահե Գաբրիելյան

Տիգրան Գալստյան

Սեյրան Շահսուվարյան

4.2 դասարան

Մարինե Մադոյան

Արգիշտի Ղարիբյան

Հարություն Կիրակոսյան

Դավիթ Հարությունյան

Տաթև Սարգսյան

Ռուբեն Շահվերդյան

Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը

5.1 դասարան

Արեգ Քեշիշյան

Դավիթ Մուրադյան

Տիգրան Գալստյան

Արեգ Հարությունյան

4.2 դասարան

Տաթև Սարգսյան 1 2

Մուտքի ճամբարում

25-08-2020. Օր առաջին

Ամեն անգամ՝ ինչպես առաջին անգամ

Ինչպես գիտենք, կրթահամալիրում աշխատելու կամ սովորելու հայտ ներկայացրած բոլոր սեբաստացիները, առանց խտրության, նույնիսկ ֆիզարձակուրդից վերադարձողները, պետք է մասնակցեն հնգօրյա «Մուտքի ճամբար»-ին: Կազմակերպվող ամենշաբաթյա ճամբարները ընդգրկում են դասավանդողների տարբեր խմբեր: Յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հարմար ժամանակահատվածը:

Ճամբարի ընթացքում կազմակերպվող շրջայցերը, հնարավորություն են տալիս ծանոթանալ կրթահամալիրի շարունակ ու անվերջ փոփոխվող միջավայրին, իրականացվող հեղինակային ծրագրերին ու մանկավարժական սկզբունքներին: Կրթահամալիրում ամեն բան այնպե՜ս ու այնքա՜ն արագ է փոփոխվում, որ ինձ պես հնաբնակներն էլ, կարճ ժամանակ բացակայելուց հետո, ստիպված են հաղթահարումների լուրջ փորձություն անցնել… Այստեղ սովորելու, ճանաչելու, զարմանալու առիթներ միշտ կան: Սկզբում մտածում ես՝ դե, ամեն բան այնքա՜ն ծանոթ ու հարազատ է, ի՞նչ կա, որ չես տեսել, ո՞ւմ չես ճանաչում… Բայց արի ու տես, որ առաջին իսկ ճամբարային օրդ լեցուն է դառնում բացահայտումներով, հասկանում ես, որ ժամանակն այս «ստեղծական մոլորակում» էլի առաջ է ընկել:

Նորելուկ սեբաստացի ուսուցիչների կողքին դու էլ զարմացած աչքերով հին գործընկերներիդ ճանաչելու, հիանալու բազմաթիվ առիթներ կունենաս: Առաջին անգամ կանցնես քեզ երբևէ ծանոթ, բայց հիմա անճանաչելի դարձած ճամփեքով ու կհպարտանաս, որ սա քո հարազատ Տունն է, որ դու այս ամենի մի մասնիկն ես… վերադարձած:

Օրվա քրոնիկոն 26-08-20

Իմ այսօրվա հայտնությունները սեբաստացի երկու հասարակագետ ուսուցիչներն էին: Մեր ճամբարի ղեկավար՝ Վարդան Կարապետյանը՝ ով այնքա՜ն նման է իր հայրենի խաղաղ ու զուլալ բնությանը… Այնքան դրական զգացողություններ փոխանցեց մեզ՝ իր չպարտադրող ու շիտակ մանկավարժական զրույցներով, համեստ, բայց վստահ առաջնորդությամբ…

Դե, տիար Տիգրանյանին լսելն էլ լուրջ ինտելեկտուալ փորձություն էր… Կարծես հաջողեցի😊 Մեկ ժամից ավել տևած ինտերակտիվ զրույցն այնքա՜ն անձանձրույթ, տպավորիչ էր… Մեկ ամսվա մտածելու առաջադրանք ունեմ… 🙃

Մեր բովանդակալից զրուցն սկսվեց ինտերակտիվ դասի պահանջների քննարկմամբ, շարունակվեց նախագծի արդյունավետ կազմակերպման ձևերի ներկայացմամբ ու հասավ մինչև Պիգմալիոնի էֆեկտ, դեմ առավ մեզանում դեռևս չհասկացված, աղավաղված «տրամաբանություն» կոչվող առարկայի շուրջ անըմբռնելի տեսակետներին ու չավարտվեց…

Չենք մոռանա նաև այն պնդումը, որ առաջին տեղում միշտ հարգանքն է սովորողի հանդեպ, նրան մտածելու, հարցադրումներ անելու, իր տեսակետը փնտրելու կարողությունների փոխանցումը: Ուսուցիչը պիտի շատախոս չլինի… Եվ սա դեռ ամենը չէ…

Հ.Գ.

Ես ուրախ եմ, որ ճամբարի արդյունքում, ինձ ծանոթ գործընկեր-ուսուցիչներիս նորովի ճանաչեցի: Կրթահամալիրը այսքան սիրելի ու հատուկ է նաև այս բացառիկ նվիյալ մարդկանց՝ սեբաստացի անխոնջ ու երբեք չծերացող դասավանդողների շնորհիվ: Այստեղ հին ու նորն իրար է խառնված🥰

Ճամբարային երրորդ օրվա քրոնիկոն

Ճամբարային հինգերորդ օրվա քրոնիկոն

Հակաբացիլ միջավայրի ներկայացում. շրջայց Տիարի հետ

Քայլ դեպի կրթահամալիրի Հարավային դպրոց- պարտեզ:

Պարզ հագնվեք, շատ քայլեք, ճախրե՜ք… Ձեր մտքերի, գաղափարների, թռիչքների մեջ եղեք, մարդկային կապերը կարևորեք… Թոթափե՛ք առօրյան, կենցաղը… Իրերի աշխարհը կաշկանդում է մարդուն՝ զրկելով մեծագործություններից:

Աշոտ Բլեյան