Մուտքի ճամբարում

25-08-2020. Օր առաջին

Ամեն անգամ՝ ինչպես առաջին անգամ

Ինչպես գիտենք, կրթահամալիրում աշխատելու կամ սովորելու հայտ ներկայացրած բոլոր սեբաստացիները, առանց խտրության, նույնիսկ ֆիզարձակուրդից վերադարձողները, պետք է մասնակցեն հնգօրյա «Մուտքի ճամբար»-ին: Կազմակերպվող ամենշաբաթյա ճամբարները ընդգրկում են դասավանդողների տարբեր խմբեր: Յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հարմար ժամանակահատվածը:

Ճամբարի ընթացքում կազմակերպվող շրջայցերը, հնարավորություն են տալիս ծանոթանալ կրթահամալիրի շարունակ ու անվերջ փոփոխվող միջավայրին, իրականացվող հեղինակային ծրագրերին ու մանկավարժական սկզբունքներին: Կրթահամալիրում ամեն բան այնպե՜ս ու այնքա՜ն արագ է փոփոխվում, որ ինձ պես հնաբնակներն էլ, կարճ ժամանակ բացակայելուց հետո, ստիպված են հաղթահարումների լուրջ փորձություն անցնել… Այստեղ սովորելու, ճանաչելու, զարմանալու առիթներ միշտ կան: Սկզբում մտածում ես՝ դե, ամեն բան այնքա՜ն ծանոթ ու հարազատ է, ի՞նչ կա, որ չես տեսել, ո՞ւմ չես ճանաչում… Բայց արի ու տես, որ առաջին իսկ ճամբարային օրդ լեցուն է դառնում բացահայտումներով, հասկանում ես, որ ժամանակն այս «ստեղծական մոլորակում» էլի առաջ է ընկել:

Նորելուկ սեբաստացի ուսուցիչների կողքին դու էլ զարմացած աչքերով հին գործընկերներիդ ճանաչելու, հիանալու բազմաթիվ առիթներ կունենաս: Առաջին անգամ կանցնես քեզ երբևէ ծանոթ, բայց հիմա անճանաչելի դարձած ճամփեքով ու կհպարտանաս, որ սա քո հարազատ Տունն է, որ դու այս ամենի մի մասնիկն ես… վերադարձած:

Օրվա քրոնիկոն 26-08-20

Իմ այսօրվա հայտնությունները սեբաստացի երկու հասարակագետ ուսուցիչներն էին: Մեր ճամբարի ղեկավար՝ Վարդան Կարապետյանը՝ ով այնքա՜ն նման է իր հայրենի խաղաղ ու զուլալ բնությանը… Այնքան դրական զգացողություններ փոխանցեց մեզ՝ իր չպարտադրող ու շիտակ մանկավարժական զրույցներով, համեստ, բայց վստահ առաջնորդությամբ…

Դե, տիար Տիգրանյանին լսելն էլ լուրջ ինտելեկտուալ փորձություն էր… Կարծես հաջողեցի😊 Մեկ ժամից ավել տևած ինտերակտիվ զրույցն այնքա՜ն անձանձրույթ, տպավորիչ էր… Մեկ ամսվա մտածելու առաջադրանք ունեմ… 🙃

Մեր բովանդակալից զրուցն սկսվեց ինտերակտիվ դասի պահանջների քննարկմամբ, շարունակվեց նախագծի արդյունավետ կազմակերպման ձևերի ներկայացմամբ ու հասավ մինչև Պիգմալիոնի էֆեկտ, դեմ առավ մեզանում դեռևս չհասկացված, աղավաղված «տրամաբանություն» կոչվող առարկայի շուրջ անըմբռնելի տեսակետներին ու չավարտվեց…

Չենք մոռանա նաև այն պնդումը, որ առաջին տեղում միշտ հարգանքն է սովորողի հանդեպ, նրան մտածելու, հարցադրումներ անելու, իր տեսակետը փնտրելու կարողությունների փոխանցումը: Ուսուցիչը պիտի շատախոս չլինի… Եվ սա դեռ ամենը չէ…

Հ.Գ.

Ես ուրախ եմ, որ ճամբարի արդյունքում, ինձ ծանոթ գործընկեր-ուսուցիչներիս նորովի ճանաչեցի: Կրթահամալիրը այսքան սիրելի ու հատուկ է նաև այս բացառիկ նվիյալ մարդկանց՝ սեբաստացի անխոնջ ու երբեք չծերացող դասավանդողների շնորհիվ: Այստեղ հին ու նորն իրար է խառնված🥰

Ճամբարային երրորդ օրվա քրոնիկոն

Ճամբարային հինգերորդ օրվա քրոնիկոն

Հակաբացիլ միջավայրի ներկայացում. շրջայց Տիարի հետ

Քայլ դեպի կրթահամալիրի Հարավային դպրոց- պարտեզ:

Պարզ հագնվեք, շատ քայլեք, ճախրե՜ք… Ձեր մտքերի, գաղափարների, թռիչքների մեջ եղեք, մարդկային կապերը կարևորեք… Թոթափե՛ք առօրյան, կենցաղը… Իրերի աշխարհը կաշկանդում է մարդուն՝ զրկելով մեծագործություններից:

Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s