Հերոսապատումների շարք

Մասնակցում ենք կրթահամալիրային <<Ազգագրական փառատոնով, ուրբաթի հայրենյաց հարթակներ>> նախագծին։ Սովորողները ներկայացնում են իրենց անհատական մեդիաընթերցումները։

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ՝ ինչու է այսպես։

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ՝ ինչու է այսպես

Շարունակել կարդալ

Զարմանալի փաստեր

Աշխարհը հիանալի ու զարմանալի է, բայց միևնույն ժամանակ՝ հետաքրքիր ու գաղտնիքներով լի, որոնց մասին, հնարավոր է, նույնիսկ գլխի չեք ընկել։

1. Երկիր մոլորակի վրա ավելի շատ ծառ կա, քան Ծիր Կաթին համաստեղության վրա՝ աստղեր. 3 տրիլիոն ծառեր՝ ընդամենը 100 միլիարդ աստղերի համեմատությամբ։

Շարունակել կարդալ

Կոմիտաս

Ըստ Լյուսի Թարգյուլի

Բեռլինին կոնսերվատորիայի դահլիճում հավաքվել էին միջազգային երաժշտական ընկերության անդամներ՝ ականավոր կոմպոզիտորներ, տեսաբաններ, քննադատներ, երաժշտագետներ Վիեննայից, Փարիզից եւ այլ քաղաքներից: Դասախոսությունն ավարտելու համար խոսքը տրվեց Կոմիտասին:
-Եվ այսպես,- ամբիոնի մոտենալով՝ հանդարտ եղանակով շարունակեց Կոմիտասը,- այս բոլորից հետո հարկավոր է ապացուցել, որ հայ ժողովուրդն ունի իր երգը…Մարդիկ կան, որոնք հայտարարում են, որ հայ երաժշտություն գոյոււթյուն չունի, եւ որ եղածը այլ ժողովուրդների մշակույթի ազդեցությունն է կրում: Մինչդեռ հայկական երաժշտությունն այնքան ազգային է եւ այնքան ինքնուրույն, որչափ նրա լեզուն ու գրականությունը, որովհետեւ յուրաքանչյուր ազգի երաժշտություն ազգի հնչյունական ելևէջներից է սնվում:
Կոմիտասն իր ասածն ապացուցելու համար երգեց հայկական մի եղանակ. այդ եղանակում զգացվում էր տաճկականի ազդեցությունը՝ դողդողուն խաղեր, սակայն երբ նա երկրորդ անգամ կատարեց միևնույնը՝ հեռացնելով օտարամուտը, ապա հայտնվեց երգի բուն մեղեդին՝ անաղարտ բնիկ հայկական հատկանիշներով:
Դահլիճը, մոռանալով երաժշտական խիստ կանոնները, ծափահարեց Կոմիտասին: Հայ երաժիշտը գլխի զուսպ շարժումով ընդունեց ունկնդիրների գոհունակությունն ու ներս հրավիրեց հայ ուսանողներից կազմած իր երգեցիկ խումբը:
Կոմիտասյան ձեռքի վճռական մի շարժում, և ահա Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող բեռլինյան դահլիճում թնդացին հայ ժողովրդի երգերը…Երգեր, որոնք հզոր էին, ինչպես ինքը՝ ժողովուրդը՛ և պարզ ու ազնիւ, ինչպես դարձյալ ժողովուրդը: Ունկնդիրների մարմնով հաճելի մի սարսուռ անցավ:
Կոմիտասը նստեց դաշնամուրի առաջ՝ որպես անտունի, ու ինքն իրեն նվագակցելով՝ երգեց «Անտունին»…
Ելավ «Անտունին» նրա շուրթերից՝ ոորպես հայ ժողովրդի ողբ…Մռնչաց ծովը հասարակության կիսախուփ աչքերի առաջ, լիզեց ժայռոտ ափերը՝ կուլ տալու նրան, որի տունը փլվել էր, ու գերանները կախվել էին…Քանի՜ անգամ փլվեց հայ տունը, ու քանի՜ անգամ նա նորոգեց գերանները, բայց չար մարդիկ կրկին ավերեցին այն տունը…
Երգն ավարտված էր, սակայն ոչ ոք չսթափվեց, որ ծափահարեր: Կոմիտասը հեռացավ: Ու նոր միայն թնդաց դահլիճը, երերաց ծափահարությունից…
-Չգիտես ինչո՛վ հիանալ. Կոմիտասի ձայնո՞վ, արվեստո՞վ, թե՞ կատարողականությամբ,- բացականչեց երաժշտագետներից մեկը:
Կոմիտասը նորից մոտեցավ դաշնամուրին, եւ դահլիճը լռեց: Բերկրանքը, որ ավելանում էր յուրաքանչյուր հնչյունից հետո, ճիչը, որ խեղդվում էր ունկնդիրների կոկորդում, այլևս հնարավոր չեղավ զսպել, երբ Կոմիտասը երգեց «Մոկաց Միրզան»:
Դահլի՞ճը…Ու՞ր մնաց դահլիճը, Կոմիտասը՝ որպես մոգ, շարժեց երկար մատները դաշնամուրի ստեղների վրա, ու մարդիկ նրա հնչյունների ուժով լողացին տարածության մեջ, հասան Մոկաց աշխարհ, կախարդական մի աշխարհ, ուր բնությունը վեհ է, լեռները՝ վիթխարի, հերոսական…

Շարունակել կարդալ

Վիլյամ Սարոյան

Սարոյանը հայրենիքում չէր ծնվել։ Նրա հայրը՝ Արմենակը, հարկադրական թողել էր Արևմտյան Հայաստանում գտնվող իր հայրենի Բիթլիս քաղաքը և հասել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքը։ Այդտեղ էլ ծնվել էր նրա կրտսեր որդին՝ Վիլյամը։ Չորս տարի անց մահացավ հայրը՝ որբ ու անխնամ թողնելով իր բազմանդամ ընտանիքը։

Վիլյամը երկար չսովորեց դպրոցում․ ընտանիքի հոգսը ստիպեց նրան թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, իսկ հետո դարձավ հեռագրատան ցրիչ։

Վիլյամն անհագ հետաքրքրություն ուներ գրքերի նկատմամբ․ կարդում էր, անվերջ կարդում։ Իսկ երբ պատանի դարձավ, սկսեց փոքրիկ պատմվածքներ գրել։ Սկզբում չէին տպագրվում, բայց նա չէր հուսահատվում, նորերն էր գրում։ Եվ ահա 1934 թվականի մի օր նա արթնանում է նշանավոր դարձած։ Լույս էր տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն, անմիջապես սպառվել, և թերթերն ազդարարել էին, որ ծնվել է մի նոր մեծ գրող՝ Վիլյամ Սարոյան։ Նրան դասել էին ամերիկյան ամենանշանավոր գրողների շարքը։

Զուր չէ, որ Սարոյանին համարում են աշխարհի ամենաբարի գրողներից մեկը՝ բարի հսկան։ Զարմանալիորեն շռայլ է Սարոյանը, ու միշտ թվում է, թե հայկական հեքիաթներից ելած բարի հսկայի նման աշխարհի ճանապարհներին կանգնել, սեր, կարեկցանք, գութ ու խիղճ է բաժանում մարդկանց։

Սարոյանի ստեղծագործությունները լի են սիրով ու բարությամբ, անհուն խղճով ու կարեկցանքով։ Նրա ստեղծագործություններում շատ են մանուկ հերոսները։ Նա երեխաների մեջ տեսնում էր մարդկային լավագույն գծերը՝ անմեղություն, ազնվություն, բարություն, կարեկցանք։ Ինքն էլ իր բնավորությամբ, իր էությամբ, ամեն ինչով զարմանալու և հիանալու հատկությամբ մի մեծ մանուկ էր և միևնույն ժամանակ շատ զարգացած մարդ․․․

Ըստ Վահագն Դավթյանի <<Բարի հսկան>> գրքի

Առցանց ուսուցման նախագիծ

Հոկտեմբերի 19-30

Նպատակը՝ առցանց ուսուցման միջոցով, սովորողների անհատական կրթության կազմակերպում։

Խնդիրները՝

Ինքնուրույնության, ինքնակազմակերպման հմտությունների խթանում

Ինքնակրթությունը կարևորելու գիտակցության ձևավորում

Ձեռք բերած հմտությունների կիրառում և կատարելագործում

Անհատական հետաքրքրությունների ներկայացում

Հետազոտական աշխատանքի հմտությունների զարգացում

Նախագծային աշխատանքի իրագործում՝ հերթական քայլերի մշակմամբ։

Մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, այլ մասնակիցներ։

Նախագծային աշխատանքների ուղղությունները՝

  • Անհատական հետազոտական նախագծեր
  • Թարգմանական նախագծեր
  • Ընթերցողական, ստեղծագործական նախագծեր

Առաջարկվող գործնական առաջադրանքների մեդիափոթեթ- 4-րդ դասարանի համար, 5-րդ դասարանի համար։

Իրականացման քայլեր

Առցանց դասի ընթացքում ներկայացվում, քննարկվում է աշխատանքային նախագիծը։

Սովորողներն ընտրում ու առաջադրում են իրենց նախընտրած աշխատանքի ուղղությունն ու թեման։

Դասավանդողը հետևում է սովորողների բլոգներում ներկայացված աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է, դիտարկումներ անում / էլեկտրոնային հաղորդակցության միջոցով/։

Արդյունքներն ամփոփվում են առցանց ուսուցման երկու շաբաթների ընթացքում՝ հրապարակվելով դասավանդողի բլոգում և դպրոցի ենթակայքում։

4.2 դասարան

Նարե Կարապետյան- Աչքեր

Ալեն Հարությունյան20 փաստ տիեզերքի մասին

Իվետա Բաբայան-Հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին

Վաչե Վելիցյան- Առյուծներ, Շներ

Անետա Կտակյան-Շներ

Կատրին Ստեփանյան-Ձիեր

Հայկ Ղազարյան- Գերմանամկներ

Մարինե Մադոյան- Իմ նկարչական մեդիացուցահանդեսը, Հետաքրքիր փաստեր կատուների մասին, Աշնանային ընթերցարան

Սոֆի Օհանյան-Սիրամարգեր

5.1 դասարան

Սամվել Մխիթարյան-Իմ նախնիները

Տիգրան ԳալստյանԸնտանեկան թարգմանական նախագիծ

Էմմա ԱզարումյանԱշունը պոեզիայում

Մարկ ԲուդաղյանԻմ հոբբին

Դավիթ ՄուրադյանՊանդաներ

Անահիտ ԱռաքելյանՖլամինգոներ

Արեգ ՀարությունյանԻմ հորինած հերոսը, Մետաղադրամներ

Առցանց ուսուցման դասացուցակ

Երկուշաբթի- 13:40-14:20 / 4-2 դասարան

Երեքշաբթի— 12:55-13։ 35 / 5-1 դասարան

Չորեքշաբթի-12:55-13։ 35 / 5-1 դասարան , 13:40-14:20 / 4-2 դասարան

Ուրբաթ-12:55-13։ 35 / 5-1 դասարան , 13:40-14:20 / 4-2 դասարան

Առցանց առաջադրանքների փաթեթ

19 հոկտեմբերի․ երկուշաբթի

  1. Գտնել տրված բառերի հոմանիշները: /Օգտվե′ք բառարաններից: /

Դուրեկան ………………                                                        հարուստ………………

Ծառա     ……………….                                                         hայտնի…………………

Աջակցել ………………                                                          աղքատ…………………

  1. Ինչպե՞ս է կոչվում

Ձիերի խումբը   ……………….                                              կովերի խումբը ……………

Ձկների խումբը  ……………….                                             ուլերի խումբը ……………..

Խոզերի խումբը ………………                                              ուղտերի խումբը……………

Շարունակել կարդալ