Ուսումնական աշուն

Նախագծի տևողությունը հոկտեմբերի 27-նոյեմբերի 14-ը։

Անհատական և ընտանեկան նախագծեր

Նախագիծը նախատեսված է 4-րդ և 5-րդ դասարաններում։

Իրականացման ժամանակահատվածը իր մեջ ներառում է նաև սովորողների աշնանային արձակուրդը, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտ դիտարկումներն անելու, անհատական և ընտանեկան նախագծեր իրագործելու։

ՆպատակըԱնհատական նախագծերով ուսուցում

Ուղղությունները

Ընթերցողական, ստեղծագործական, հետազոտական, ճամփորդական նախագծեր։

Առաջարկվող թեմաները

  • Աշունը իմ բնակավայրում
  • Աշնանային մտորումներ
  • Աշունը պոեզիայում
  • Աշունը կերպարվեստում
  • Աշունը երաժշտության մեջ
  • Այլ նախագծեր՝ սովորողների նախասիրությամբ

Արդյունքում

Նախագծային փաթեթների հրապարակում

Սահյանական օրեր

Նախագիծն իրականացվում է հոկտեմբերի 05-ից – 18-ը։

Նպատաակը— Ծանոթացում Սահյանի գրական ժառանգությանը

Խնդիրները՝

4-րդ դասարանում

  • Գրական ճաշակի զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
  • Բառերի, բառակապակցությունների և դարձվածքների գործառական կարողությունների զարգացում
  • Աշխարհաճանաչողության ընդլայնում
  • Դիտարկումներ անելու կարողությունների զարգացում

5-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների զարգացում
  • Գրական ճաշակի զարգացում
  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
  • Բառերի, բառակապակցությունների և դարձվածքների գործառական կարողությունների զարգացում
  • Տեքստի տեակն ըստ ձևի՝ արձակ և չափածո ստեղծագործություններ
  • Բանաստեղծության առանձնահատկությունների՝ հանգավորում, երաժշտականություն, պատկերավորման միջոցներ /փոխաբերություններ, համեմատություններ, մակդիրներ / տարբերակում
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում

Բովանդակությունը

4-րդ դասարանում

5-րդ դասարանում

Արդյունքում

Սահյանական ընթերցումների մեդիափաթեթի ստեղծում և տարածում

Սահյանական աշուն․ նկարչական պլեների կազմակերպում

Անհատական ընթերցումներ

<<Իմ Սահյանը>>

Սամվել Մխիթարյան

Հայաստան ասելիս

Դասարանական ընթերցում․ ներկայացնում են 5-1-րդ դասարանի սովորողները։