Ուսումնական աշուն

Անհատական նախագծերով առցանց ոսւուցում

Նախագծի տևողությունը նոյեմբերի 02-ից- 09-ը։

Անհատական և ընտանեկան նախագծեր

Մասնակիցներ-4.2 և 5. 1 դասարանի սովորողներ, ծնողներ, այլ։

Նկարագրություն— Իրականացման ժամանակահատվածը իր մեջ ներառում է սովորողների աշնանային արձակուրդը, որը հնարավորություն է տալիս նաև անհատական և ընտանեկան նախագծեր իրագործելու։

Նպատակը— Անհատական նախագծերով ուսուցում

Ուղղությունները՝

ընթերցողական

ստեղծագործական

հետազոտական

թարգմանական նախագծերի իրականացում։

Նկարագրություն

Այս ընթացքում խրախուսվում է սովորողների անհատական և ընտանեկան նախագծերի իրականացումը։ Այն կատարվելիք աշխատանքը պլանավորելու և հաջորդական քայլերի միջոցով ամբողջական և ներկայանալի ուսումնական նախագիծ ստեղծելու հնարավորություն է տալիս։

Ներկայացվող աշխատանքի բոլոր փուլերը ինքնուրույն մշակելու և հաջորդաբար իրականացնելու արդյունքում, մասնակիցները նախագծային աշխատանքի կարևոր հմտություններ են ձեռք բերում, կարևորում իրենց սովորածը մյուսներին փոխանցելու փորձը։

Նախագծի կառուցվածքը

Թեմա

Նախագծի տևողություն

Ում համար է նախատեսված-/ նշել/

Նկարագրություն- Մի քանի նախադասությամբ պատմել կատարվելիք աշխատանքի մասին։

Արդյունքը-Ինչ արդյունք ես ակնկալում

Ամփոփում— Պատմել արդեն ավարտուն նախագծի մասին։

Ի՞նչ սովորեցիր, ինչպիսի՞ աշխատանքներ իրականացրիր, ո՞ւմ հետ աշխատեցիր, ովքե՞ր մասնակցեցին։

Իրականացման քայլերը

Նախագծի ներկայացում, քննարկում առցանց դասի միջոցով

Նախագծային աշխատանքի ընտրություն

Հերթական քայլերի մշակում

Առաջադրանքների կատարում և հրապարակում

Արդյունքների հրապարակում և ներկայացում

Նոր մասնակիցների ներառում

Հեռավար աշխատանքի նկարագրություն

Սովորողն իր կատարած աշխատանքները հրապարակում է բլոգում, անհրաժեշտության դեպքում՝ խորհրդակցելով համակարգող դասավանդողների, այլ մասնակիցների հետ։

Հետևում է դասավանդողի կամ նախագծի այլ մասնակիցների դիտարկումներին, առաջարկներին և անհրաժեշտ շտկումներ կատարում։

Վերջնական արդյունքը հրապարակում է ուսումնական բլոգում։

Լրացուցիչ առաջադրանքներ

Ցանկության դեպքում սովորողը կարող է ընտրել առաջարկվող թեմաներից մեկը և վերը նշված նախագծային աշխատանքի սկզբունքներով ներկայանցել այն։

Առաջարկվող թեմաները

  • Աշունը իմ բնակավայրում
  • Աշնանային մտորումներ
  • Աշունը՝ պոեզիայում
  • Աշունը՝ կերպարվեստում
  • Աշունը՝ երաժշտության մեջ

Արդյունքում

Նախագծային փաթեթների հրապարակում

Արեգ Քեշիշյան- <<Հայ հին վիպաշխարհի հերոսները>>

Վագահն, <<Վահագնի ծնունդը>> ընթերցում

Արտաշես և Սաթենիկ․ հատվածի ընթերցում

Տիգրան Մեծ

Սամվել ՄխիթարյանՄեր նախնիները, քանի՞ նախնի ունենք մենք

Միքայել ՀովհաննիսյանՇների տեսակները

Դավիթ ՄուրադյանՄեծ պանդաներ

Մարիա ԽանյանՀայոց բանակի ստեղծումը

Արեգ ՀարությունյանՄետաղադրամներ

Մարինե ՄադոյանԿատուներ

Տաթև ՍարգսյանԱղվեսներ

Տիգրան ԳալստյանԸնտանեկան թարգմանական նախագիծ

Էմմա ԱզարումյանԱշունը պոեզիայում

Անահիտ ԱռաքելյանՖլամինգոներ

Նարե ԿարապետյանԱչքեր

Հայկ ՂազարյանԳերմանամկներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s