Հերոսապատումների շարք

Մասնակցում ենք կրթահամալիրային <<Ազգագրական փառատոնով, ուրբաթի հայրենյաց հարթակներ>> նախագծին։ Սովորողները ներկայացնում են իրենց անհատական մեդիաընթերցումները։

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ՝ ինչու է այսպես։

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ՝ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ՝ ինչու է այդպես։

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես։

2.Մեր լեզուն

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Համո Սահյան

Վահագնի ծնունդը-Առաջադրանքների փաթեթ

Կարդում են սովորողները

Իվետա Բաբայան- Հայաստան

Նարե Կարապետյան- Հայաստան ասելիս

Տիգրան Գալստյան- Վահագնի ծնունդը

Ալեն Հարությունյան- Հայաստան ասելիս

Դավիթ Հարությունյան- Մեր լեզուն

Տաթև Սարգսյան- Հայաստան ասելիս

Վաչե Վելիցյան- Ախր ես ինչպե՜ս, Ընթերցում էպոսից

Արեգ Քեշիշյան- Մերօրյա հերսոը, Հայաստան ասելիս

Դավիթ Մուրադյան- Հայաստան ասելիս

Արեգ Հարությունյան- Հայաստան ասելիս, Ախր ես ինչպե՜ս

Ռուբեն Շահվերդյան- Հայաստան ասելիս, Մեր լեզուն

Արգիշտի Ղարիբյան- Հայաստան ասելիս

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s