Աշնանային ընթերցարան

Ծառերն ինչո՞ւ տերևներ ունեն

Ինչպես բոլոր բույսերին, ծառերին նույնպես տերևներ անհրաժեշտ են՝ կենդանի մնալու համար։ Տերևները ծառի սննդի գործարաններն են։ Նրանք պարունակում են քլորոֆիլ կոչվող կանաչ մածուցիկ նյութ։ Քլորոֆիլն օգտագործում է ջուր, արևի լույս և օդի մեջ եղած ածխաթթու գազ՝ քաղցր սնունդ պատրաստելու համար։ Այնուհետև այդ սնունդը՝ քաղցր ու կպչուն հյութը, որը կոչվում է բուսահյութ, անցնում է ծառի բոլոր մասերին։

Եթե երբևէ խոտի ցողուն ես ծամել, կիմանաս, թե որքան քաղցր է բուսահյութը։ Քաղցած նորածին թրթրուրներն էլ են այդ կարծիքին։ Դրա համար էլ ուտում են տերևները։

Ինչո՞ւ են որոշ ծառեր աշնանը տերևաթափ լինում

Մեծ ու կանաչ տերևներն օգտակար են գարնաը և ամռանը։ Դրանք սնունդ են ստեղծում՝ քանի դեռ արևը շողում է, և օրերը երկար են։ Երբ օրերը կարճանում են, սնունդ պատրաստելու համար ավելի քիչ ժամանակ է լինում, և ծառը ստիպված է լինում ապրել իր սննդային պաշարների հաշվին։ Որպեսզի նաև իրենց բաժին սնունդով տերևներին չկերակրեն, շատ ծառեր աշնանը տերևաթափ են լինում։

Աշնանը տերևները թափող ծառերը կոչվում են տերևաթափվող։ Մշտադալար ծառերն ունեն կոշտ տերևներ, որոնք դիմանում են ձմռանը։ Այսպիսի ծառերի տերևներն էլ են թափվում, բայց ոչ բոլորը միաժամանակ։

Ինչո՞ւ են տերևները աշնանը փոխում գույնը

Բույսի տերևների մեջ եղած քլորոֆիլն է, որ նրանց կանաչ գույն է տալիս։ Սակայն աշնանը քլորոֆիլը տարրալուծվում է։ Հենց որ կանաչ գունավորումն անցնում է, երևան են գալիս տերևների մյուս գույները՝ կարմիր, դեղին և ոսկեգույն երանգները։

Աղբյուրը՝ <<Ուզում եմ իմանալ․․․>> մանկական հանրագիտարան

Տեքստային առաջադրանքներ

Ուշադիր կարդա՛ տեքստերը և դրանց շուրջ հարցեր առաջադրի՛ր։

Հասկանալի, գրավոր ձևակերպի՛ր հարցերդ։

Հարցերդ ուղղի՛ր ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամներին և գրանցի՛ր նրանց պատասխանները։ Կարող ես նաև ձայնագրել։

Այս թեմաների շուրջ հետաքրքիր առաջադրանքներ կազմի՛ր։

Կարևոր

Ամենահետաքրքիր առաջադրանքները տեղ կգտնեն աշնանային ֆլեշմոբում և կհրապապարկվեն <<Զատիկ>> ստեղծագործական բլոգում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s