Ձմեռային ստուգատեսային ճամբար

Կարդում ենք Թումանյան, Տերյան

Ժամկետը՝ հունվարի 22-փետրվարի 1-ը։
Ճամբարային

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-2 և 5-1 դասարանի ճամբարականներ

Նպատակը՝ ընթերցողական տարատեսակ նախագծերի իրականացում

Խնդիրները՝

Ընթերցողական հմտությունների կատարելագործում

Բանավոր խոսքի, վերլուծական, ստեղծագործական մտածողության կատարելագործում

Ընթերցանության խթանում

Բառապաշարի հարստացում

Ճամբարային

Նախագծի բաղադրիչներ՝

Այցելություն թանգարաններ

Քաղաքային թափառում-ընթերցումների կազմակերպում

Ընտանեկան և խմբային ընթերցողական նախագծեր

Բովանդակություն

Թումանյանական և տերյանական ընթերցումներ՝ սովորողների ընտրությամբ։ Յուրաքանչյուրն ընտրում, ստեղծում է իր ընթերցարանը, ներկայացնում առավել հոգեհարազատ ստեղծագործությունները՝ մեկնաբանելով ընտրությունը։

Սովորողները հանդես են գալիս խմբային և ընտանեկան ընթերցումներով, ծանոթանում Թումանյանի և Տերյանի կյանքին և գործունեությանը։

Արդյունքում

Քաղաքային ընթերցումների կազմակերպում, լուսաբանում

Բաց դասերի կազմակերպում թանգարաններում, քաղաքային պուրակներում

Ստեղծագործության քննարկումներ

Կենդանի ընթերցումներ, գրական թատրոն

Ձմեռային նախագծային ճամբար

Բարբառի օրեր

Ժամկետը՝ հունվարի 11-30-ը։

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-2 և 5-1 դասարանի ճամբարականներ

Նպատակը՝ համագործակցային ուսուցման կազմակերպում

Խնդիրները՝

Ընթերցանության կարողությունների կատարելագործում

Բանավոր խոսքի, պատմելու ունակությունների կատարելագործում

Դիտարկումներ անելու կարողությունների զարգացում

Համագործակցային կարողությունների զարգացում

Ճամբարային

Նախագծի բաղադրիչներ՝

Սովորող֊սովորեցնող նախագծի իրականացում բարբառների ակումբի անդամների հետ

Ճամբարի համագործակցային նախագծերը նաև տարատարիք խմբերով

Այլցելություններ թանգարան

Ձմեռային մարզական ստուգատեսին ընդառաջ

Տեխնոլոգիական նախագծեր

Մասնակցություն ազգագրական փառատոնին

Բովանդակություն

Տարատարիք խմբերով համագործակցային ուսուցման ընթաքցքում, սովորողները կընթերցեն, կքննարկեն բարբառային հեքիաթներ։ Կծանոթանան մայրենի լեզվի մի քանի բարբառների, կդիտարկեն դրանց առանձնահատկությունները, կներկայացնեն իրենց ընտանեկան բարբառները։ Ճամբարի մասնակիցները կներկայանան ընտանեկան նախագծերով։

Արդյունքը

Կստեղծվեն հեքիաթների մեդիաընթերցումներ, տարատեսակ բեմադրություններ

Կկազմակերպվեն ընթերցում-քննարկումներ Ավագ դպրոցի սովորողների հետ

Օգտագործվող գրականության ժողովածուներ

Հայկական ժողովրդական հեքիաթներ

Հրեղեն ձի ժողովածու

Համալրվող․․․