Նախագծի մասնակիցներ՝ 4-2 և 5-1 դասարանների սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, այլք։
Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Բովանդակությունը
<<Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր հոգու լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք՝ ես սիրում եմ ձեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Չկա ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օր, քան ցանկացած սովորական օր, երբ հիշում ես, որ տալը, այո՛, ավելի լավ է, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է՝ հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք․․․>>։
Վիլյամ Սարոյան
Ընթացքը
Սարոյանի <<Բան ունեմ ասելու․․․>> պիեսի ընթերցումից և քննարկումից հետո ծնվեց մեր այս հոգատարության նախագիծը․․․ Նախագծի շրջանակներում սկսում ենք ամանորյա անակնկալների մատուցումը։ Այս անգամ կենտրոնում հայրենիքի պաշտպաններն են՝ Մարտունի թիվ 2 և թիվ 3 զորամասերի ժամկետային զինծառայողները։ Ամանորին ընդառաջ մենք նրանց ուղարկում ենք քաղցրավենիք, տաք հագուստ և մեր սրտից բխած ամենաջերմ մաղթանքերը։ Նախագիծը շարունակական է։
Քայլերը՝
1.Ամանորյա բացիկների, նամակների ու տեսաուղերձների հղում
2. Ամանորյա անակնկալների պատրաստում
3. Տարբեր մասնակիցների ներգրավում, համագործակցություն
4. Նվերների փաթեթավորում և ձևավորում
5. Հավաքագրված փաթեթների, ծանրոցների մատուցում
Էվելինա Սաֆարյան
Նամակ հայրենիքի պաշտպանին
Կարդացե՛ք սովորողների բլոգներում
5-1 դասարան
4-2 դասարան
5-2 դասարան
Ամփոփիչ տեսապատում