Լեզվաբանական ամսագիր

Համագործակցային նախագիծ Լեզվաբանական ամսագրի հեղինակների հետ։ Նախագծի հեղինակ և համակարգող՝ Մարինե Ամիրջանյան։

Նկարագրություն

Մայրենի լեզվի օրեր կրթահամալիրային նախագծի շրջանակներում ծանոթացանք Մարինե Ամիրջանյանի և իր սովորողների հեղինակած լեզվաբանական ամսագրին։ Փետրվարի 21-ին, Արևելյան դպրոցում կայացած կլոր սեղանի ընթացքում մի խմբով մասնակցեցինք ամսագրի շնորհանդեսին։ Կլոր սեղանի կազմակերպիչները պատմեցին ամսագրի ստեղծման մասին, ներկայացրին բոլոր բաժինները, իսկ կլոր սեղանն ամփոփվեց միասնական խաղ-առաջադրանքների ստեղծումով։ Այդպես սկսվեց մեր համագործակցությունը։

Մայրենի լեզվի դասերին, տանը, սովորողները ծանոթանում են ամսագրի տարբեր համարներին, փորձում կազմել իրենց անհատական կամ խմբային լեզվաբանական առաջադրանքները։ Մարտ ամսվա ընթացքում նախատեսում ենք հերթական հանդիպումը այս անգամ Արևմտյան դպրոցի վերնատանը։ Մինչ այդ սովորողները փորձում են ստեղծել իրենց անհատական լեզվաբանական ամսագրի օրինակները։ Լավագույն առաջադրանքները կներկայացվեն <<Արի խաղանք միասին>> խորագրիը կրող կլոր սեղանի ընթացքում և կհրապարկվեն Լեզվաբանական ամսագրում։

Առաջադրանքները կազմում են սովորողները

Դավիթ Մուրադյան

Բառարանաընթերցման ֆլեշմոբ

Նախագիծը

5-1 դասարանի սովողները ներկայացնում են իրենց տերյանական բառարանները։

Մարկ Բուդաղյան

Մարիա Խանյան

Անահիտ Առաքելյան

Սամվել Մխիթարյան

Վահե Գաբրիելյան

Արեգ Հարությունյան

Դավիթ Մուրադյան

Թումանյանն ընտանիքում

Ընտանեկան ընթերցումներ

Նարե Կարապետյան և մայրիկ

Էմմա Ազարումյան— <<Անուշ>>

Դավիթ Մուրադյան

Թղթե թատրոն <<Ճամփորդները>>

Արեգ Քեշիշյան և մայրիկ

<<Հոգուս հատոր>> կինոպոեզիա

Հայկ Ղազարյան և ընտանիք

<<Բարեկենդանը>>

Կարդում ենք Թումանյան

4-2 և 5-1 դասարանների սովորողները ներկայանում են անհատական ընթերցումներով։

Դավիթ Մուրադյան

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա․․․

Սամվել Մխիթարյան

Իմ երգը

Ռուբեն Շահվերդյան

Գետակը

Սոֆի Օհանյան

Ամառվա գիշերը գյուղում

Գոհար Եգանյան

Քառյակներ

Հարություն Կիրակոսյան

Կանանչ ախպեր

Սոֆի Օհանյան

Կանանչ ախպեր

Ալեն Հարությունյան

Մանուկն ու ջուրը

Դավիթ Հարությունյան

Աղբյուր

Առաջադրանքների փաթեթ 22-26 փետրվարի

22 փետրվարի

Երկուշաբթի

Կարդա՛լ <<Խելոքն ու հիմարը>> հեքիաթը, կատարել առաջադրանքները։

  1. 4-5 նախադասությամբ բնութագրի՛ր խելոք եղբորը։
  2. Դուրս գրիր ամենազվարճալի երկխոսությունը։
  3. Համառոտ պատմի՛ր հեքիաթի սյուժեն։
  4. Խորհուրդ տուր հիմար եղբորը։

23 փետրվարի

երեքշաբթի

Ներբեռնի՛ր կից ֆայլը և կատարի՛ր առաջադրանքները։

24 փետրվարի

չորեքշաբթի

Կարդա՛ <<Կանանչ ապխեր>> բանաստեղծությունը։

Կատարի՛ր էջի առաջադրաները։

25 փետրվարի

հինգշաբթի

Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։

26 փետրվարի

ուրբաթ

Կարդալ, պատմել սովորել Մայրը պատմվածքը, կատարել առաջադրանքները։

Առաջադրանքների փաթեթ 22-26 փետրվարի

22 փետրվարի

երկուշաբթի

Կարդալ <<Քաջ Նազարը>> հեքիաթի 1-3 -րդ հատվածները։ Կատարել առաջադրանքները։

  • Նշված հատվածներից դո՛ւրս գրիր դարձվածքները ու բացատրի՛ր։
  • Հեքիաթում հանդիպած ո՞ր նախադասությունը կամ պարբերությունն է առավել դիպուկ բնորոշում Նազարին։  Ինչո՞ւ ես այդպես կարծում։
  • Համառոտ պատմի՛ր կարդացածդ հատվածի սյուժեն։

23 փետրվարի

երեքշաբթի

Կարդալ <<Քաջ Նազարը>> հեքիաթի 4-6-րդ հատվածները։ Կատարե՛լ առաջադրանքները։

  • Ըստ սյուժետային հերթականության նշի՛ր նրա կատարած ,,քաջագործությունները,,։
  • Մեկնաբանի՛ր Նազարի արարքները, դրանց դրդապատճառները գտի՛ր։
  • Ինչո՞վ էին Նազարին շրջապատող հերոսները տարբերվում իրենից։
  • Դիտի՛ր մուլտֆիլմը  և նշի՛ր սյուժետային տարբերությունները։

24 փետրվարի

չորեքշաբթի

Ծանոթացի՛ր լեզվաբանական ամսագրին և փորձի՛ր կազմել հետաքրքիր, լեզվաբանական առաջադրանքներ։

Կատարել տրված առաւջադրանքները։

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

181. Բացատրի´ր, թեցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գրի է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

182. Բացատրի՛ր, թե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է:
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը:
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն:
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը .ասունցի էր ու շատ էր պատմում .սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել .ասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը .ոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի .ոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է .ղնձե քաղաքը:
Գտածը .ղնձե մատանի էր:
Կիրակոս .անձակեցու պատմության մեջ հանդիպում է .ղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ .անձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական .անձասար էր:
Պետրոս .ռաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն .ռաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր .ակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

25 փետրվարի

հինգշաբթի

Հետազոտական աշխատանք <<Իմ Թումանյանը>> թեմայով։ Աշխատանքը ներկայացնելու եք հաջորդ շաբաթ, հինգշաբթի օրը։ Կսպասեմ հետաքրքիր փաթեթների։

Բովանդակությունը

Բանաստեղծի՝ ձեր նախընտրած ստեղծագործությունները

Հետաքրքիր տեղեկություններ Թումանյանի մասին

Հուշեր Թումանյանի մասին

Ընտանեկան կամ անհատական ընթերցումներ։

Այլ

26 փետրվարի

ուրբաթ

 Անուն, ազգանուն

1.Կազմի՛ր բառերտրված արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Էկրան-

երգ-

 երանգ-

 օծել-

Էկրան-

Էժան-

Եղբայր-

Օր-

Օգուտ-

Օգնել-

Որդի-

Որակ-

 2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը` գրելով օ կամ ո, ապա բացատրի՛ր այդ բառերի իմաստները:

-րդան, ոսկեզ-ծել, որսորդ, -րթ, հայ-րդի, ոսկե-ղ, -ձագալար, նրբա-ճ, ամենա-րակյալ

3. Սխալ գրված բառերը ջնջի՛ր:

Լուսնկա, ինքն-ստինքյան, ակնդետ- ակընդետ, չ-նկնել, գույնզգույն

4. Ինչպե՞ս են արտասանվում ո և ե տառերը նշված բառերում:

չարորակ,

Չարորակ—

Որակյալ—

Արջաորս—

Անորոշ- —

Ամենաերկար—

Ապերջանիկ-

5. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ- որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած-վախեցավ  նստած է:Նա փորձեց հարևանին սիրտ տալ-օգնել:
– Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է— ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին  ինքնաթիռ ընկավ:

6. Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտի՛ր  և  փոխարինի՛ր  հարմար հոմանիշով:

Նրան աշխատանքից հանեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված: Մատիտներիդ մեջ ծիածանի բոլոր գույները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  թանձր բազմության մեջ: Ընկերները երկու օր առաջ էին մաքառել  ու հաշտվելու փորձեր էին անում: Բերրի խոստումներ  տվեց ու գնաց:

Ինչպես ճանաչեցի Թումանյանին

Կարդացե՛ք սովորողների բլոգներում

4. 2 դասարան

Իվետտա Բաբայան

Գառնիկ Բարսեղյան

Մարի Գևորգյան

Գոհար Եգանյան

Մարինե Մադոյան

Ռուբեն Շահվերդյան

Տաթև Սարգսյան

Կատրին Ստեփանյան

Անետա Կտակյան

Սոֆի Օհանյան

Հարություն Կիրակոսյան

Վաչե Վելիցյան

Հայկ Ղազարյան

5.1 դասարան

Սամվել Մխիթարյան

Արեգ Հարությունյան

Դավիթ Թումանյան

Միքայել Հովհաննիսյան

Մարկ Բուդաղյան

Ալվինա Խարազյան

Զոյա Այվազյան

Տիգրան Գալստյան

Մարիա Խանյան

Անահիտ Առաքելյան

Առաջադրանքների փաթեթ 15-19 փետրվարի

Երկուշաբթի

15 փետրվարի

1.Փորձի՛ր «Չախչախ թագավորը» հեքիաթը պատմել աղվեսի և Շահ Մարի անունից:

2.Առանձնացրո՛ւ գլխավոր հերոսներին և բնորոշի՛ր նրանց 3-4 նախադասությամբ:

3.Հեքիաթից դո’ւրս գրիր աղվեսին բնորոշող ամենադիպուկ տողերը։

Շարունակել կարդալ