Երկուշաբթի
01 փետրվարի
Ճամբարի հաշվետու պատումների ներկայացում, հրապարակում:
Երեքշաբթի
02 փետրվարի
Կարդալ <<Ոսկի քաղաքը>> հեքիաթը, դուրս գրել 5-ական պարզ և բարդ նախադասություններ։
Չորեքշաբթի
03 փետրվարի
Բառային աշխատանք <<Ոսկի քաղաքը>> հեքիաթի շուրջ։ Կատարել 1-7-րդ առաջադրանքները:
Համառոտ պատմել հեքիաթը։
Հինգշաբթի
04 փետրվարի
Սուսան Մարկոսյանի Գործանական քերականություն 5 փաթեթի <<Ուղղագրություն և ուղղախոսություն>> բաժնից կատարել հետյալ առաջադրանքները։
118. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:
Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ:
119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ ե—ն կարդացվում է է:
Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:
120. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս են կարդացվում ընդգծված ե տառերը:
Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ:
121. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:
Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր:
122. Կարդա´բառերը և պարզի´ր, թե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:
Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն:
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ:
123. Կարդա´տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ե տառի արտասանությունը Ա ե Բ խմբի բառերում:
Ա.Ամենաերևելի, ամենաերգեցիկ, ամենաերջանիկ, ինքնաեռ, ամենաերկար:
Բ. Հորեղբայր, աներես, անեփ, խուռներամ,ապերախտ, անեղծ, շքերթ:
124. Կարդա´ տրված բառերը և պարզի՛ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ոտառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:
Ա. Ամենաորոշակի, ամենաորակյալ, արջաորս. նրբաոճ,եռաոստ:
Բ.Անողնաշար, քեռորդի, Արագածոտն, փղոսկր, անորոշ, երկոտանի, չորքոտանի:
125. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում և տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում: Փորձի՛ր բացատրել այդ տարբերության պատճառը:
Ա. Արևոտ, անձրևային, թև, տերևաթափ, հևասպառ, բարևել, մինչև:
Բ. Նաև, և, թեև:
126. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո ՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Վայրէջք, երբևէ, մանրէ, մանրէաբան, լայնէկրան, բազմերանգ:
Բ. Գետեզր, վերելք, ամենաերջանիկ, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու:
127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:
128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:
Միջ.րեի շոգից ու տ.թից կարծես ամ.ն ինչ հալվել ու ան.ացել էր: Թվում էր, թե բացի .ձերից ոչ մի կ.նդանի արարած չկա աշխարհում: Լավ .ր, որ նախ.րոք պատրաստվել .ինք: Կես.րվա տ.թին մնում .ինք մեր զով սենյակում, .րեկոն անցկացնում .ինք բաց.թյա տաղավարում:
129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:
130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ: