Առաջադրանքներ

Շառլ Սահակյանի համար

5-1 դասարան

Թումանյանական օրեր

08 փետրվարի

Կարդա՛ բանաստեղծությունը

ԽՆՈՑԻ

Հարի՛, հարի՛, խնոցի՛,
Մեջդ բարի, խնոցի՛,
Ունկըդ բարակ, խնոցի՛,
Մեջըդ կարագ, խնոցի՛։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և կարդա՛ ստացված բառերը։

խն-ցի, բա-ի, բա-ակ, կա-ագ։

Միացրո՛ւ վանկերը և կարդա՛ բառը։

Հա-րի

Խը-նո-ցի

բա-րի

բա-րակ

կա-րագ

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր երկվանկ բառերը։

Օրինակ՝ կա-րագ

09 փետրվարի

Բարձրաձայն կարդա՛ բանաստեղծությունը։

ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։


Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը և վանկատի՛ր։

Բանաստեղծությունից դուրս գրի՛ր միավանկ բառերը։

Լրացո՛ւ բաց թողնված տառերը։

լե-ու, պո-, դուն-, փո-, -ակատ։

Ո՞ւմ մասին է բանաստեղծությունը։ Գրի՛ր հերոսի անունը։

10-11 փետրվարի

Բարձրաձայն կարդա՛ բանաստեղծությունը։

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Ընդգծված բառերի դիմաց նշիր, թե քանի տառից են կազմված։

Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնք հեշտությամբ ես կարդում։

Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնք դժվարությամբ կարդացիր։

Առաջադրանքների փաթեթ 08-12 փետրվարի

08 փետրվարի

երկուշաբթի

Անգի՛ր սովորել <<Համերգ>> բանստեղծությունը, լրացնել առաջադրանքների փաթեթն ամբողջությամբ։

09 փետրվարի

երեքշաբթի

Կարդա՛լ <<Փոքրիկ Արտաշեսը>> պատմվածքը և կատարել 1-4-րդ առաջադրանքները։

10 փետրվարի

չորեքշաբթի

Երեկոյան ժամը 19:00-ին, մասնակցել մայրենիի փետրվարյան ֆլեշմոբին։

11 փետրվարի

հինգշաբթի

Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։

12 փետրվարի

ուրբաթ

Կարդա՛լ Հ. Թումանյանի մասին պատմող հիշողությունները և ամենատպավորիչ պատմության շուրջ ռադիոնյութ պատրաստել:

Առաջադրանքների փաթեթ 08-12 փետրվարի

08 փետրվարի

Երկուշաբթի

Բանավոր աշխատանք

Անհատական և ընտանեկան ընթերցումներ

Ազատ ընտրությամբ անգիր սովորել Վահան Տերյանի բանաստեղծություններից մեկը և ձայնագրել։

Գրավոր աշխատանք

<<Գործնական քերականություն 5>> փաթեթի <<Ուղղագրություն և ուղղախոսություն>> բաժնից կատարել նշված առաջադրանքները։

132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ  տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):

Նուր., սր.ել, դար.ին, խա.ել, թ.րտալ, եր.ներանգ, եր.եք, համ.ուրել, փր.րել, հինգշա.թի, ճամ.որդ, դար.աս, ճանա.արհ, աղ.անոց, ի.րև, եղ.այր:

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դի´միր ուղղագրական բառարանին):

Թար.մանել, հա.ուստ, կար., պար.ևատրել, եր.իչ, o.ուտ, անեծ., սայթա.ել, զոր., վար.աբեկել, գր.ել, ձա.ուկ:

134. Կետերը փոխարինի´ր դ,տ կամ թ տառերով:
Ար.են, հաղոր.ել, արևմու.ք, զվար., սաղար.ախիտ, բր.ոտ. ժողովուր., հեր., օրիոր., ըն.ունակ, ար.աքին, չորրոր., մար.կային. փար.ամ:

135. Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:
Վեր., ող., նկարի., չղ.իկ, վայրէ.ք, հա.ոց, խո.ընդոտ, թռ.ուն, թր.ել, թռ.ել, մի.և, մին.և, ամբող., առա.ին, աղ.ամուղ.:

09 փետրվարի

Երեքշաբթի

Ծանոթանա՛լ <<Վահան Տերյան>> մեդիափաթեթին։

Մեծերը՝ Թումանյանի մասին

Տերյանի թուլությունը

Անգի՛ր սովորել <<Կարծես թե դարձել եմ ես տուն>> բանաստեղծությունը։

10 փետրվարի

չորեքշաբթի

Գրի՛ր տրված նույնանունների արտահայտած իմաստները և համապատասխանաբար գործածիր դրանք նախադասությունների մեջ։

գործել

այր

գունգ

թառ

փող

դող

Լրացրո՛ւ յ տառը այն բառերում, որոնց մեջ անհրաժեշտ է։

ճարճատ-ուն խարույկ

խարույկի ճարճատ-ուն

կարկաչ-ուն գետակ

գետակի կարկաչ-ուն

հնչ-ուն ծիծաղ

ծիծաղի հնչ-ուններ

բաբախ-ուն սիրտ

սրտի բաբախ-ուն

ճռնչ-ուն սայլ

սայլի ճռնչ-ուն

խոխոջ-ուն առվակ

առվակի խոխոջ-ուն

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ր կամ ռ, և ընդարձակի՛ր նախադասությունները։

Սիրտս հուզմունքից թ-թ-ում է։

Գորտերը ճահճում կ-կ-ուկմ են։

Կատուն անկյունում մ-մ-ում է։

Վերքը ցավից մ-մ-ում է։

Խարույկի կրակը աշխուժորեն ճ-ճ-թում էր։

Կրակը մա-մ-ում էր։

Տղաները բակում գո-գո-ում էին։

Գործնական քերականություն

144. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

145. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ:
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծատսմ:
Եղնիկի ձագը մորն էր փնտրում:

Լրացուցիչ

Անհատական կամ ընտանեկան ընթերցումներ, <<Կարդում ենք Վահան Տերյան>> նախագծով։

11 փետրվարի

հինգշաբթի

Հետազոտական աշխատանք <<Իմ տերյանական>> ընթերցարանը։

Օգտվելով տրված մեդիափաթեթից, ստեղծիր քո տերյանական ընթերցարանը։

Բանաստեղծություններ

Մեծերը՝ Տերյանի մասին

Կենսագրական տեղեկություններ

Հետաքրքիր փաստեր Վահան Տերյանի մասին

Բանավոր լրացուցիչ աշխատանք

Վահան Տերյանի մասին փոքրիկ ռադիոնյութ պատրաստիր։

Գրավոր աշխատանք

151. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությանը բացատրի´ր:

   Ա                                Բ

Անտառ         —            խշշում է

աղջիկ           —            խաղում է

մարդ             —            կանգնում է

մեքենա         —            սլացավ

քամի              —           դադարեց

152. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր:

Ա                         Բ

Պար       —        պարում է
երգ         —        երգել է
կանչ      —         կանչել է
հարց    —        հարցրել է
կապ      —         կապում  է

153. Ա և Բ  խմբի բառերի տարբերությունը  գտի´ր (ի՞նչ են  ցույց տալիս, ի՞նչ հարցերի են պատասխանում): Բ խմբի ր ստերին ին՞չ անուն կարելի  է տալ:

Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցչուհի, թռչուն, հեղեղ, դերձակ:
Բ. Հնձում ենք, խաղում  էինք, լուսավորում  ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղել է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

154. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:

Բակում մի երիտասարդ սրինգ ….
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան ….
Մի մարդ մութ գիշերով ձոր ….
Անձրևը անընղհատ ….
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով ….

155. Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:

Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում է, ասում է»:

156. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս):

Արջը տանձ է ուտում:
Մեր բարդին սոսափում է:
Սևաչյա աղջիկը երգում է:
Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն:
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս:
Նա մոտեցավ խշշացող գետին:

157. Գոյ արմատով կազմված բառերի բացատրությունը կարդա՛:
 
«Գոյական»անունն ինքդ բացատրի´ր:

Գոյ — էակ, էություն, արարած:
Գոյություն — լինելը, լինելիություն:
Գոյանալ — գոյություն ստանալ, առաջանալ:
Գոյատևել — գոյություն ունենալով տևել, շարունակվել:
Անգո — գոյություն չունեցող: