Առաջադրանքների փաթեթ 15-19 փետրվարի

Երկուշաբթի

15 փետրվարի

1.Փորձի՛ր «Չախչախ թագավորը» հեքիաթը պատմել աղվեսի և Շահ Մարի անունից:

2.Առանձնացրո՛ւ գլխավոր հերոսներին և բնորոշի՛ր նրանց 3-4 նախադասությամբ:

3.Հեքիաթից դո’ւրս գրիր աղվեսին բնորոշող ամենադիպուկ տողերը։

Շարունակել կարդալ

Առաջադրանքների փաթեթ 15-19 փետրվարի

15 Փետրվարի

Երկուշաբթի

Կատարե՛լ նշված առաջադրանքները․ <<Գործնական քերականություն 5>> աշխատանքային փաթեթի <<խոսքի մասեր>> բաժնից։

159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

Ա                                 Բ

Դեղին            —           դեղնել
փոքր              —           փոքրանալ
բարի              —           բարիանալ
սիրուն           —           սիրունանալ

160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:

162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյական, ո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառից: Հին  հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:

163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

164. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա                                 Բ

Մեծ                 —           մեծանալ
բարձր —           բարձրանալ
չոր                  —           չորանալ
չար                 —           չարանալ

165. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:
Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է  ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:
Այդ քաղաքում մի   բարի  հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի հրավիրևց:
Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:
Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել  իրեն:
Արքան գոոոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

16 Փետրվարի

Երեքշաբթի

Անգիր սովորել <<Իմ երգը>> բանաստեղծությունը, կատարել էջի առաջադրանքները։

17 փետրվարի

չորեքշաբթի

Կատարի՛ր առաջադրանքները։

Կարդալ <<Երկու սև ամպ>> բանաստեղծությունը։

17 փետրվարի

հինգշաբթի

Հարգելի՛ սովորողներ, անգիր կամ գեղեցիկ, արտահայտիչ ընթերցել սովորեք թումանյանական ձեր նախընտրած բանաստեղծությունը։ Անպայման տեսագրե՛ք կամ ձայնագրե՛ք և հրապարակե՛ք ձեր բլոգներում։ Խրախուսվում են ընտանեկան ընթերցումները։ Բանաստեղծություններին ծանոթացե՛ք նաև այս հղումով։

18 փետրվարի

ուրբաթ

Ընթերցել <<Ահմադը>> պատմվածքը։ Վերլուծի՛ր պատմվածքի գաղափարը։ Ի՛նքդ փորձիր մի քանի հարց առաջադրել։